Ճամայքա
| Ճամայքա | |||||
|---|---|---|---|---|---|
| |||||
|
| |||||
| Կը ներառնէ | Cornwall County?, Միդլսեքս? և Սարրի? | ||||
| Պետական լեզու | անգլերէն[1] և Jamaican Patois?[1] | ||||
| Մայրաքաղաք | Քինկսթըն | ||||
| Օրէնսդիր մարմին | Ճամայքայի խորհրդարան? | ||||
| Երկրի ղեկավար | Չարլզ Գ․ | ||||
| Կառավարութեան ղեկավար | Andrew Holness? | ||||
| Ազգաբնակչութիւն | 2 697 983 մարդ (2011)[2] | ||||
| Օրհներգ | Jamaica, Land We Love? և Մեծն Բրիտանիոյ օրհներգ | ||||
| Կարգախօս | Out of Many, One People, От множеството - един народ, Get All Right և Allan o lawer, un bobl | ||||
| Հիմնադրուած է | 1962 թ. | ||||
| Արժոյթ |
Ճամայքայի տօլար? | ||||
| Ժամային համակարգ | UTC-5 և America/Jamaica?[3] | ||||
| Հեռաձայնային համակարգ | +1876 | ||||
| Համացանցի յղում | .jm? | ||||
| Մարդկային ներուժի զարգացման թիւ | 0,709[4] | ||||
| gov.jm | |||||
Ճամայքա[5] (անգլերէն՝ Jamaica), կղզի-պետութիւն Կեդրոնական Ամերիկայի մէջ։ Մեծ Բրիտանիայի նախկին գաղութ։ Ընդգրկուած է բրիտանական համընկերութեան մեջ։ Մայրաքաղաքն է Քինկսթընը։
Ստուգաբանութիւն[6]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տեղացի բնիկները՝ Սիպոնէյները (Ciboney), իրենց լեզուով կղզին կը կոչէին Շայմաքա (Xaymaca), որ կը նշանակէ «Փայտի եւ ջուրի երկիր» կամ «Աղբիւրներու երկիր»։ Ըստ Քրիստափոր Քոլոմպոսի արձանագրութիւններուն՝ Եամայէն (Yamaye) նոյնպէս առաջարկուած է իբրեւ կղզիին կանուխ Թայինօ (Taíno) անուանումը։
Ճամայքացիները յաճախ իրենց հայրենի կղզին կը կոչեն «եաատ» (yaad), որ ճամայքեան փաթուա (բարբառ) լեզուով կը նշանակէ բակ, այսինքն՝ տուն։ Լայնօրէն կը գործածուին նաեւ ուրիշ խօսակցական անուններ, ինչպէս՝ «Ճամրոք» (Jamrock), «Ճամտաուն» (Jamdown) (ճամայքեան փաթուայով՝ «Jamdung»), կամ համառօտ՝ «Ժա» (Ja)[7]։
Բնակչութիւն[8]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ճամայքայի բնակչութիւնը 2004 թուականի Յուլիսի դրութեամբ կը կազմէր 2 միլիոն 713 հազար 130 հոգի, իսկ բնակչութեան խտութիւնը մէկ քառակուսի քիլոմեթրի վրայ 243 մարդ էր։ Ճամայքայի բնակչութեան միջին տարիքը 26,8-ն է. 28,2 %-ը կը կազմեն 14 տարեկանէն վար, 65 %-ը՝ 14-էն մինչեւ 64 տարեկան, իսկ 6,9 %-ը՝ 65 տարեկանէն վեր եղող բնակիչները։
Աշխարհագրութիւն եւ շրջակայ միջավայր[9]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ճամայքան Քարայիպեան ծովու երրորդ ամէնամեծ կղզին է։ Անիկա կը գտնուի հիւսիսային լայնութեան 17° եւ 19°, ու արեւմտեան երկայնութեան 76° եւ 79° աստիճաններուն միջեւ։ Կղզիին ներքին շրջանները լեռնային են. արեւմուտքի մէջ կը գտնուին Տոն Ֆիկերերօ, Սանթա Քրուզ եւ Մէյ Տէյ լեռները, կեդրոնը՝ Տրայ Հարպըր լեռները, իսկ արեւելքը՝ Ճոն Քրօու եւ Կապոյտ լեռները. վերջինիս մէջ կը բարձրանայ Կապոյտ լերան գագաթը (Blue Mountain Peak), որ Ճամայքայի ամէնաբարձր կէտն է՝ 2256 մեթր բարձրութեամբ։ Այս լեռները շրջապատուած են նեղ ափամերձ դաշտավայրով մը։ Ճամայքան ունի երկու քաղաք. առաջինը մայրաքաղաք եւ առեւտրական կեդրոն Քինկսթընն է, որ կը գտնուի հարաւային ափին, իսկ երկրորդը՝ Մոնթեկօ Պէյը, որ զբոսաշրջութեան համար Քարայիպեան ծովու ամէնաճանչցուած քաղաքներէն մէկն է եւ կը գտնուի հիւսիսային ափին։ Քինկսթընի նաւահանգիստը աշխարհի եօթներորդ ամէնամեծ բնական նաւահանգիստներէն է, ինչ որ նպաստեց, որ քաղաքը 1872 թուականին հռչակուի մայրաքաղաք։ Ուրիշ կարեւոր քաղաքներէն են՝ Փորթմորը, Սփենիշ Թաունը, Սաւաննա լա Մարը, Մանտեւիլը, ինչպէս նաեւ Օչօ Ռիոս, Փորթ Անթոնիօ եւ Նեկրիլ առողջարանային քաղաքները[10]։
Զբոսաշրջային վայրերու շարքին են Սենթ Էնի մէջ գտնուող «Տանզ Ռիվըր» ջրվէժները (Dunn's River Falls), Սենթ Էլիզապէթի մէջ գտնուող «Ուայ-Էս» ջրվէժները (YS Falls), Փորթլենտի Կապոյտ ծովածոցը (Blue Lagoon), որ հանգած հրաբուխի խառնարան մըն է, եւ Փորթ Ռոյալը՝ 1692 թուականի ահաւոր երկրաշարժի վայրը, որ նպաստեց կղզիին «Փալիսատոս» (Palisadoes) ցամաքալեզուակի (tombolo) ձեւաւորման[11]։
Ցամաքային, ջրային եւ ծովային բազմազան էկոհամակարգերու կարգին կան չոր ու խոնաւ կրաքարային անտառներ, անձրեւային անտառներ, գետափնեայ անտառապատ տարածքներ, ճահիճներ, քարայրներ, գետեր, ծովախոտի դաշտեր եւ մարջանեայ խութեր։ Իշխանութիւնները, գիտակցելով շրջակայ միջավայրի հսկայական կարեւորութեան ու ներուժին, որոշ «արգասաբեր» տարածքներ յայտարարած են «պահպանուող գօտիներ»։ Կղզիի պահպանուող տարածքներէն են Քոքփիթ Քանթրիի (Cockpit Country), Հելշայր Հիլզի (Hellshire Hills) եւ Լիչֆիլտի անտառային արգելոցները։ 1992 թուականին Մոնթեկօ Պէյի մէջ հիմնուեցաւ Ճամայքայի առաջին ծովային պուրակը, որ կը տարածուի գրեթէ 15 քառակուսի քիլոմեթրի վրայ։ 1999-ին Փորթլենտ Պայթը յայտարարուեցաւ պահպանուող տարածք[12]։ Յաջորդ տարին ստեղծուեցաւ Կապոյտ եւ Ճոն Քրօու լեռներու ազգային պուրակը, որ կը ընդգրկէ մօտաւորապէս 300 քառակուսի մայլ (780 քառ․ քմ․) վայրի տարածք, ուր կ'ապրին հազարաւոր տեսակի ծառեր, պտերներ (fern) եւ հազուագիւտ կենդանիներ։
Ճամայքայի ափերուն մօտ կան քանի մը փոքր կղզեակներ, յատկապէս Փորթլենտ Պայթի մէջ, ինչպէս՝ Փիճըն (Աղաւնիի) կղզին, Սոլթ (Աղի) կղզին, Տոլֆին (Դելֆինի) կղզին, Լոնկ (Երկար) կղզին, Մեծ Կոզի (Great Goat) կղզին եւ Փոքր Կոզի (Little Goat) կղզին, ինչպէս նաեւ աւելի արեւելք գտնուող Լայմ Քէյը։ Աւելի հեռու՝ հարաւային ափէն մօտ 50-80 քիլոմեթր դէպի դուրս, կը գտնուին չափազանց փոքր Մորանթ Քէյզ (Morant Cays) եւ Փետրօ Քէյզ (Pedro Cays) կղզեակները։
Պետական կառուցուածք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մինչեւ 1962 թուականը Ճամայքան կը գտնուէր Անգլիայի տիրապետութեան տակ։ 1962 թուականի Օգոստոսի 6-ին ձեռք կը բերէ անկախութիւն։ Կը գործէ Սահմանադրութիւն (1997 թուականի բարեկարգութեամբ եւ փոփոխութիւններով)։ Պետութեան պաշտօնական ղեկավարը կը համարուի բրիտանական միապետը՝ Մեծ Բրիտանիոյ թագուհի Էլիզապեթ II-ը, ներկայացուած զօրավար-նահանգապետի կողմէ, որ կը նշանակուի Ճամայքայի վարչապետի խորհուրդով։ Զօրավար-նահանգապետը կը ստորագրէ բոլոր օրէնսդրութիւնները եւ կը նշանակէ վարչապետ։ Զօրավար-նահանգապետին կից կը գործէ խորհրդակցական հիմնարկ՝ բաղկացած 6 հոգիներէ - Գաղտնի խորհուրդ։ Զօրավար-նահանգապետը վարչապետի խորհուրդով կը նշանակէ նաեւ կառավարութեան անդամները։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 https://www.uv.es/anglotic/accents_of_english/03/jamaican_english.html#:~:text=Although%20English%20is%20the%20official,English%20superstrate%20and%20African%20substrate.
- ↑ https://statinja.gov.jm/Census/PopCensus/PopulationUsuallyResidentinJamaicabyParish.aspx — 1984.
- ↑ https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/northamerica
- ↑ Human Development Report — Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր, 2022.
- ↑ Յովհաննէս Բարսեղեան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական եւ ուղղագրական տեղեկատու։ Երեւան: 9-րդ հրաշալիք։ էջ 55։ ISBN 99941-56-03-9
- ↑ (անգլերեն) Jamaica, 2026-05-10, https://en.wikipedia.org/w/index.php?title=Jamaica&oldid=1353428067, վերցված է 2026-05-19
- ↑ "Yaad". Wiwords. Retrieved 9 August 2024.
- ↑ (անգլերեն) Jamaica, 2026-05-10, https://en.wikipedia.org/w/index.php?title=Jamaica&oldid=1353428067, վերցված է 2026-05-19
- ↑ (անգլերեն) Jamaica, 2026-05-10, https://en.wikipedia.org/w/index.php?title=Jamaica&oldid=1353428067, վերցված է 2026-05-19
- ↑ Diptee, Audra A. (2010-07-01), African Expectations, Jamaican Realities, University Press of Florida, pp. 89–114, https://doi.org/10.5744/florida/9780813034829.003.0006, վերցված է 2026-05-19
- ↑ Valeri Marco, խմբգր․ (2023-07-05)։ Sport and Tourism։ Emerald Publishing Limited։ ISBN 978-1-83753-241-4
- ↑ Valeri Marco, խմբգր․ (2023-07-05)։ Sport and Tourism։ Emerald Publishing Limited։ ISBN 978-1-83753-241-4
| ||||||||||||||
| Ուիքիպահեստ նախագիծի Ճամայkա ստորոգութեան մէջ կրնաք գտնել յաւելեալ պատկերազարդում այս նիւթի վերաբերեալ։ |