Մարիամ Ասլամազեան
Մարիամ Ասլամազեան | |
---|---|
| |
Ծնած է | 20 Հոկտեմբեր (2 Նոյեմբեր) 1907[1][2][3] |
Ծննդավայր | Բաշ-Շորագյալ, Կարսի գավառ, Կարսի մարզ, Կովկասեան երկրամաս, Ռուսական Կայսրութիւն[2][3] |
Մահացած է | 16 Յուլիս 2006[4] (98 տարեկանին) |
Մահուան վայր | Մոսկուա, Ռուսիա |
Ազգութիւն | Հայ[2][3] |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Հայաստան[1] Ռուսիա |
Կրթութիւն | Ի. Ե. Ռեփինի անուան գեղանկարչութեան, քանդակագործութեան եւ ճարտարապետութեան հիմնարկի[2] |
Մասնագիտութիւն | նկարչուհի, խեցեգործ |
Ժանր | դիմապատկեր |
Պարգեւներ | ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ? «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ? «1941-1945-ականներու Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնուէր աշխատանքի համար» մետալ Բարեկամության շքանշան? և Ճաուահարլալ Նեհրու միջազգային մրցանակ:[2] |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[2] |
Մարիամ Ասլամազեան Ուիքիդարանին մէջ | |
Mariam Aslamazian Ուիքիպահեստին մէջ |
Մարիամ Արշակի Ասլամազեան (ռուս.՝ Асламаз́ян Мариа́м Арша́ковна; անգլ.՝ Mariam Arshaki Aslamazian), 20 Հոկտեմբեր1907 – 16 Յուլիս 2006) Սովետական շրջանի հայ գծագրիչ մը, ճանչցուած իբր ՀԽՍՀ Ժողովուրդի Գծագրիչ (1965) եւ ԽԱՀՄ Ժողովուրդի Գծագրիչ (1990):
Ծնած է Ալեքսանդրափոլ (արդի Գիւմրի), Ասլամազեան յաճախ համարուած է իբր «հայ Ֆրիտա Քալոն»[5] իր յատուկ հայկական մշակոյթի նկարագրումներով, իր բաց եւ արդի գոյներով, անձնական ոճով, եւ ինքնադիմանկար կտորները, ուր հագած է հայկական մշակութային տարազներ: Ան վայելած է յաջող անկախ գործունէութիւն մը իբր կին արուեստագէտ, ոլորտի մը մէջ ուր ընդհանրապէս արական սէռի պատկանող արուեստագէտները կը յաջողէին:
Ասլամազեանը Ստեփան Աղաճանեանի եւ Քուզմա Փէթրով-Վոտքինի աշակերտը եղած է: Ջրոտ գոյները, տափակացած տարածութիւնը եւ զարդարուած մոթիֆները Ասլամազեանի գծանկարներուն մէջ յաճախ կ'արտացոլան տարբեր ազդեցութիւններ, ինչպէս արեւմտեան արդիական արուեստագէտներ Անրի Մաթիս եւ Փոլ Սէզան, ինչպէս նաեւ հայ յառաջապահ Մարտիրոս Սարեան: Ան նաեւ գծագրած է ընկերվար-իրապաշտ գործեր, որ պարտադիր էր Խորհրդային միութեան արուեստագէտներուն օրին, ամէնէն ծանօթ գործը Հերոսին Վերադարձը (1943), որուն համար ստացած է Կովկասի Պաշտպանութեան Մետալը:[6]
Ասլամազեան արժանացած է յաջողութեան իր ասպարեզի ընթացքին Խորհրդային Միութեան մէջ, ստանալով լաւ ճանաչում պաշտօնական կայաններէ: Ստացած է նիւթական աջակցութիւն Արուեստագէտներու Միութենէն ճամբորդելու համար տարբեր երկիրներ, ինչպէս Ալժերիա, Արժանթին, Պելճիքա, Չինաստան, Գերմանիա, Ֆրանսա, Հնդկաստան, Իտալիա, Ճափոն, Մատակասքար, Սպանիա, Շուէտ, Հոլանտա, Եգիպտոս, Սուրիա եւ Եուկոսլավիա:[7] 1957ին, Սովետական կառավարութիւնը զինք Հնդկաստան կը հրաւիրէ որպէսզի Ասլամազեան օգնէ երկու պետութիւններու դիւանագիտական կապերը ամրացնելու ընթացքը:[8] Ճամբորդութեան վերջաւորութեան ունեցաւ նաեւ անձնական ցուցահանդէս մը, ուր իր գծանկաները ցուցադրուեցան: Հիւրերէն էին նաեւ Ինտիրա Կանտի, որուն նաեւ գածգրած էր Ասլամազեանը: Այս եւ յետեւող երեք ճամբորդութիւնները (1970, 1973, եւ1975 թուականներուն) շատ կարեւոր դեր խաղացին Սովետա-Հնդկական դիւանագիտական կապերու ամրացման:[9]
Ասլամազեան Քոյրերու Պատկերասրահը, որ կը գտնուի երկու քոյրերուն ծննդավայրը, ունի հսկայ ժողովածու մը իրենց գործերէն, մանաւանդ իւղաներկ եւ սերամիք, որոնք տեւական ցուցադրութեան համար դրուած են այնտեղ: Մարիամի քոյրը, Երանուհի Ասլամազեան, նաեւ արուեստագէտ մըն էր: Ասլամազեանի գործերը նաեւ տեւական ձեւով կը ցուցադրուին Հայաստանի Ազգային Պատկերասրահին[10] եւ Տըրֆնըր Ճուտայքա Թանգարանին (Նիւ Եորք) մէջ:[11]
Ասլամազեան կը մահանայ Մոսկուայի մէջ եւ մարմինը կը տեղափոխուի Երեւանի Կոմիտասի Անուան Պանթէոն: Վերջերս Ասլամազեանի գործերուն շուրջ ծագած է հետաքրքրութիւն, եւ իր գործերը մասնակցած են արդի ցուցահանդէսներու:[12]
Ստեղծագործութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Կոլտնտեսուհի Ծաղիկը», 1956, Էսթոնիայի Կերպարուեստի Թանգարան, Թալլին
- «Գառնիի բնանկար», 1956, Մոսկուա
- «Հիւրընկալութիւն», 1957, Արեւելքի Ժողովուրդներու Արուեստի Թանգարան, Մոսկուա
- «Հայուհի», 1959, զարդարուած ափսէ, Ռուսական թանգարան, Սեն Փեթերսպուրկ
- «Հին հայկական պղնձէ ամանեղէն», 1982
- «Մանուշակներ եւ հին հայկական սպասք», 1984
- «Ինքնանկար կարմիր զգեստով», 1985
- «Սլաքավարի դիմանկարը»,1935
- «Իմ Լենինկրատեան արուեստանոցը»,1940
- «Հայաստանի ծխախոտա-գործուհիներ»,1940
- «Քրտուհին»,1940
- «Զանգեզուրցի հայուհին»,1940
- «Հին հայկական տան ներքինը»,1942
- «Վճռական մարտի հանուն Հայրենիքի»,1942
- «Գրող Է. Խոջիկի դիմանկարը»,1943
- «Ապարանցի աղջիկը»,1943
- «Աշնանային ծաղիկներ»,1946
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Մարիամ Ասլամազեանի կիսանդրին Կոմիտասի անուան պանթէոնի մէջ
-
«Ասլամազան քոյրերու թանգարան», Գիւմրի
-
«Ասլամազեան քոյրերու թանգարան», Գիւմրի
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Pilosyan, Syuzanna (2007). Mariam Aslamazian. Amrots Publishing. 978-99941-31-49-5.
- Bown, Matthew Cullerne (1993). "Painting in the non-Russian Republics". In Art of the Soviets: Painting, Sculpture and Architecture in a One-party State, 1917-1992. Manchester University Press. 978-0719037351.
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 RKDartists
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 3,0 3,1 3,2 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ RKDartists
- ↑ Mirror-Spectator The Armenian (2018-08-17)։ «The Armenian Frida Kahlo: On Mariam Aslamazyan's 110th Anniversary»։ The Armenian Mirror-Spectator (en-US)։ արտագրուած է՝ 2019-07-18
- ↑ «Mariam Aslamazyan»։ www.aslamazyanmuseum.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-08-23-ին։ արտագրուած է՝ 2019-07-18
- ↑ «Асламазян, Мариам Аршаковна» (ռուսերէն), Википедия, 2018-11-11, https://ru.wikipedia.org/w/index.php?title=%D0%90%D1%81%D0%BB%D0%B0%D0%BC%D0%B0%D0%B7%D1%8F%D0%BD,_%D0%9C%D0%B0%D1%80%D0%B8%D0%B0%D0%BC_%D0%90%D1%80%D1%88%D0%B0%D0%BA%D0%BE%D0%B2%D0%BD%D0%B0&oldid=96238913, վերցված է 2019-07-18
- ↑ (անգլերէն) 'Three Monologues', https://www.facebook.com/aslamazyanmuseum/videos/1440400922723084/
- ↑ «india-armenia | Sunny India of the Aslamazyans-An Exhibi»։ Indo-Armenian Friendship Հնդկաստան India Caucasus, Armenians in India (անգլերեն)։ արտագրուած է՝ 2019-07-18
- ↑ «Painting - Armenian - Collection - National Gallery of Armenia»։ www.gallery.am։ արտագրուած է՝ 2019-07-18
- ↑ «Aslamazian, Mariam»։ artathhar.pastperfectonline.com։ արտագրուած է՝ 2019-07-28
- ↑ Sputnik։ «Двадцать лет спустя: в Москве выставлены "солнечные" картины Мариам Асламазян»։ Sputnik Армения (ռուսերէն)։ արտագրուած է՝ 2019-07-18
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ասլամազեան Քոյրերու Պատկերասրահի պաշտօնական կայքէջ
- Մարիամ Ասլամազեան Սովետական Հանրագիտարանին մէջ
- Հայաստանի Վարչապետը Ցաւակցութիւններ կը յայտնէ Մարիամ Ասլամազեանի մահուան առիթով: 26 Յուլիս, 2006:[permanent dead link]
- Մարիամ Ասլամազեան - ArtPanorama Gallery
- Մարիամ Ասլամազեան «Հայազգ» հանրագիտարանին մէջ