Պարսելոնա-Էլ Փրաթ Միջազգային Օդակայան
Aeroport de Barcelona – el Prat | |||
---|---|---|---|
ԻԱԹԱ՝ none ԻՍԱՕ՝ none | |||
Ամփոփում | |||
Օդակայանի տեսակ | միջազգային օդանաւակայան | ||
Սեփականատէր | ENAIRE | ||
Կը ծառայէ | Քաթալոնիա | ||
Տեղագրութիւն | Կաղապար:Դրօշաւորում/Սպանիա, Էլ Փրատ տէ Լիոպրեկատ | ||
քոորտինադներ | 41°17′49″N 2°04′42″E / 41.29694°N 2.07833°E | ||
Տեղական ժամանակ | UTC UTC 0 | ||
Աշխատանքի ժամերը | շուրջօրեայ | ||
Կայք | |||
... etc. | |||
... etc. | |||
Վիճակագրութիւն (2017) | |||
Ճամբորդներու թիւ | ▲ 47,284,500 | ||
... etc. |
Պարսելոնա-Էլ Փրաթ օդակայան (քաթ.՝ Aeroport de Barcelona – el Prat, սպ.՝ Aeropuerto de Barcelona-El Prat), յայտնի է նաեւ որպէս Էլ Փրատի օդանաւակայան, միջազգային օդանաւակայան[1][2], որ կը գտնուի Քաթալոնիայի ինքնավար համայնքի մայրաքաղաք Պարսելոնայի կեդրոնէն 12 քմ հեռաւորութեան վրայ գտնուող Էլ Փրատ տէ Լեոպրեկատ բնակավայրին մէջ[3]։
Կը համարուի Սպանիոյ երկրորդ խոշորագոյն օդանաւակայանը՝ Ատոլֆ Սվարէսի անուան Մատրիտ Պարախաս միջազգային օդանաւակայանէն ետք։ Ըստ զբաղուածութեան ցուցանիշի՝ Պարսելոնայի օդանաւակայանը եօթերորդն է ամբողջ Եւրոպայի մէջ` Լոնտոնի, Փարիզի, Ամսթերտամի, Ֆրանքֆուրթի, Ստամպուլի եւ Մատրիտի օդանաւակայաններէն ետք։ 2016-ին Պարսելոնայի օդանաւակայանը կ՛ընդունի գրառումով թիւով 44.1 միլիոն ուղեւոր, որ շուրջ 11.2 տոկոսով կը գերազանցէր նախորդ տարուան՝ 2015-ի ցուցանիշին[4]: Օդանաւակայանը հիմնականին կը ծառայէ ներքին եւրոպական ուղղութիւններով, ինչպէս նաեւ կը կազմակերպէ թռիչքներ դէպի Հիւսիսային (Միացեալ Նահանգներ, Քանատա) եւ Հարաւային Ամերիկա (Արժանթին, Պրազիլ, Քոլումպիա, Փերու), Մերձաւոր Արեւելք (Իսրայէլ, Լիբանան, Յորդանան, Իրան, ԱՄԷ, Քաթար), Ասիա (Չինաստան, Հարաւային Քորիա, Սինկափուր, Հոնկ Գոնկ, Փաքիստան) եւ Ափրիկէ (Ալժերիա, Եգիպտոս, Մարոք, Թունիս, Կամպիա, Եթովպիա, Սենեկալ):
Ինչպէս Պարախասի օդանաւակայանը, այնպէս ալ Էլ Փրատօն, կը սպասարկէ Սպանիոյ ազգային օդային փոխադրող «Puente Aéreo» ընկերութիւնը[5]։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պարսելոնայի առաջին օդանաւակայանը, որ կառուցուածէ Էլ Ռոմոլարի մէջ, հիմնադրուած է 1916-ին։ Սակայն այդ երկար հեռանկար չունէր, քանզի երկու տարի ետք կը կառուցուի նոր օդանաւակայան՝ աւելի զարգացած ենթակառուցուածքներով։ Օդանաւակայանի առաջին սպասարկող ինքնաթիռը եղած է «Groupe Latécoère» ընկերութեան ֆրանսական արտադրութեան Salmson 300 օդանաւը, որ իր առաջին չուերթը կատարած է Թուլուզէն դէպի Քազապլանքա։ 192-էն սկսել կը գործէ ծրագրաւորուած առեւտրական ծառայութիւն[6]։ 1948-ին կը ստեղծուի Պարսելոնայի օդանաւակայանի թռիչքուղին եւ ճիշդ նոյն տարին ալ իր ծառայութիւնները այստեղ կը գործարկէ առաջին օտարերկրեայ օդաընկերութիւնը՝ «Pan American World Airways»-ը, որ առաջին չուերթով Լիզպոնէն մեկնում է ընկերութեան գլխամաս Նիւ Եորք։
Նոյն տարուան 4 Նոյեմբեր-ին կը սկսի առաջին ներսպանական չուերթներու ձեւաւորումն ու Պարսելոնայի օդանաւակայանի կապակցումը Մատրիտի Պարախաս օդանաւակայանի հետ։ 1963-ին օդանաւակայանէն օգտուող քաղաքացիներու թիւը կը հատէ մէկ միլիոնի շեմը։ 1965-ին կը կառուցուի հսկիչ աշտարակ, իսկ 1968-ին՝ կը բացուի նոր կայան, որ մինչ օրս կը գործէ[7]։
3 Օգոստոս 197-ին «Pan American World Airways»-ը կը սկսի իրականացնել հերթական ծառայութիւնը Պարսելոնայի, Լիզպոնի եւ Նիւ Եորքի միջեւ՝ Boeing 747-ի գործարկմամբ։ 1976-ին կը կառուցուի նոր կայան՝ յատուկ ներպիրենեան օդային ծառայութիւններու եւ բեռնափոխադրումներու համար, միացուած փոստային եւ օդային բեռնափոխադրման ծառայութիւններ: 1977-ին Պարսելոնա-Էլ Փրատ միջազգային օդանաւակայանը կ՛ընդունի 5 միլիոն ուղեւոր։
1992-ին Ամառային օլիմպիական խաղերը կը ժամանեն Պարսելոնա եւ օդանաւակայանը կը ստանձնէ արտասահմանեան բազմահազարաւոր պատուիրակներու, հիւրերու եւ երկրպագուներու ժամանման ողջ ծանրութիւնը։ 1992-ին կը բացուի նոր հսկիչ աշտարակ, որ կը փոխարինուի 2006-ին։ 2009-ին կը բացուի առաջին կայանը, ո մինչ օրս կը համարուի ամենածանրաբեռուած ենթակառուցուածքը։ Այսօր, չուերթներու 70 %-ն կ՛իրականացուի կայան 1-ի միջոցով։ 1999-էն ետք օդային երթեւեկութիւնը կտրուկ անկում կ՛ապրի։ Օդային ինքնաթիռի ոլորտային ճգնաժամը պայմանաւորուած էր Ժիրոնայի եւ Ռեուսի կանոնադրութեան բազմաթիւ չուերթներով, որոնց թռիչքուղու վերջնական կանգառը Էլ Փրատն էր։ 2005-էն ետք Էլ Փրատը կը դառնայ Սպանիոյ թիւ երկու օդանաւակայանը։ Դեկտեմբեր 2016-էն ի վեր Պարսելոնայի օդանաւակայանը կը սկսի իրականացնել չուերթներ նաեւ դէպի Լատինական Ամերիկա եւ Ասիա։
Ծառայութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պարսելոնա-Էլ Փրատ միջազգային օդանաւակայանին կը սպասարկեն հիմնականին տեղական եւ եւրոպական օդային ընկերութիւնները, որոնք ունին որոշակի գործելու հիմք։ Միջմայրցամաքային կապերը վերջին տարիներուն զգալի քանակութեամբ ուղեւորափոխադրումներ չեն առաջացուցած: Թուաքանակի հետ կապուած աճը սկսած է 21-րդ դարու սկիզբը եւ զգալիօրէն ընդարձակուած վերջին տարիներուն։ Երթալով զգալիօրէն կ՛աճի հանգստեան եւ զբօսաշրջային նպատակներով օդային փոխադրումներու ծաւալները։ Համեմատաբար աւելի ցած գիներով օդային ընկերութիւններ են Ryanair, EasyJet, Norwegian Air միջազգային, EasyJet Switzerland, Wizz Air and Transavia.com-ը։ Սեպտեմբեր 2010-ին օդանաւակայանին մէջ հիմնուած է թռիչքային նոր հիմք[8]:
Օդանաւակայանը ունի 3 թռիչքուղի, որոնցմէ երկուքը կ՛իրականացուին զուգահեռ կարգով։ Օդանաւակայանը կը հանդիսանայ Քաթալոնիայի ժեներալիտետի եւ Սպանիոյ թագաւորական կառավարութեան միջեւ կառավարման եւ վերահսկողութեան քաղաքականութեան քննարկման առարկայ՝ «Aena»-ի (օդանաւակայանի կառավարիչ) եւ տարբեր օդային ընկերութիւններու մասնակցութեամբ: Հակասութեան մէկ մասը կը վերաբերի օդանաւակայանի ստեղծման բացառութիւններուն եւ Aena-ի ցանցի միւս օդանաւակայաններու նկատմամբ առաւելութիւններուն՝ արտաքին ներդրումներու տեսանկիւնէն։
Կաղապար:Airport destination list
Կարգօ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կաղապար:Airport destination list
Վիճակագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հիմնական ուղիներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վարկանիշ | Օչային ուղի | Ուղեւորներու քանակ |
---|---|---|
1 | Սպանիա Vueling | 17,174,966 |
2 | Կաղապար:Country data Իրլանտա Ryanair | 6,962,954 |
3 | Ուքրանիա EasyJet | 3,143,891 |
4 | Նորվեկիա Norwegian | 1,586,744 |
5 | Գերմանիա Lufthansa | 1,425,433 |
6 | Սպանիա Iberia | 1,338,263 |
7 | Սպանիա Air Europa | 1,052,286 |
8 | Ուքրանիա British Airways | 843,648 |
9 | Ֆրանսա Air France | 777,655 |
10 | Հունգարիա Wizz Air | 768,044 |
11 | Նիտերլանտներ KLM | 574,985 |
12 | Նիտերլանտներ Transavia | 572,902 |
13 | Փորթուկալ TAP Portugal | 555,243 |
14 | Կաղապար:Country data Արաբական Միացեալ Էմիրութիւններ Emirates | 551,008 |
15 | Գերմանիա Eurowings | 542,492 |
Ամենազբաղուած ուղեւորագիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հ․ | օդանաւակայան | Ուղեւորներ |
---|---|---|
1 | Մեծ Բրիտանիա Լոնտոնի Գեթվիք օդանաւակայան | 1,460,914 |
2 | Նիտերլանտներ Ամստերդամի միջազգային օդանաւակայան | 1,363,965 |
3 | Ֆրանսա Փարիզի Շառլ դը Գոլի անուան օդանաւակայան | 1,290,861 |
4 | Իտալիա Լեոնարտօ տա Վինչիի անուան միջազգային օդանաւակայան | 1,225,979 |
6 | Ֆրանսա Փարիզի Օրլի օդանաւակայան | 1,163,701 |
5 | Գերմանիա Ֆրանքֆուրտի օդանաւակայան | 937,469 |
7 | Պելկիա Պրիուսելի օդանաւակայան | 927,483 |
8 | Գերմանիա Միունխենի օդանաւակայան | 837,259 |
13 | Փորթուկալ Լիսաբոնի օդանաւակայան | 836,924 |
10 | Իտալիա Մալպենսա օդանաւակայան | 758,520 |
9 | Մեծ Բրիտանիա Հիտրոու օդանաւակայան | 684,967 |
11 | Զուիցերիա Ցիուրիխի օդանաւակայան | 649,719 |
12 | Զուիցերիա Ժնեւի օդանաւակայան | 637,998 |
15 | Կաղապար:Country data Իրլանտա Տուպլինի օդանավակայան | 572,623 |
14 | Մեծ Բրիտանիա Լիուտոնի օդանաւակայան | 507,191 |
Աղբյուր՝ Aeroport de Barcelona, AENA |
|
|
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «"Orden FOM/1508/2011, de 18 de mayo, por la que se modifica la denominación oficial del Aeropuerto de Barcelona". BOE.»
- ↑ «Barcelona-El Prat Airport - Official website - Aena.es»։ www.aena-aeropuertos.es։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-11-04-ին
- ↑ «EUROCONTROL basic. Eurocontrol.int. Retrieved on 4 October 2011.»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 17 October 2008-ին
- ↑ Romero Álvaro (2014-04-17)։ «Why the train in Spain is more popular than the plane»։ El País։ ISSN 1134-6582
- ↑ ««Air passenger transport in Europe in 2007»։ eurostat.eu»
- ↑ Aomd88։ «Airline memorabilia: Alas de la República : CLASSA + LAPE (1934)»։ Airline memorabilia
- ↑ «Barcelona-El Prat Airport - Official website - Aena.es»։ www.aena.es
- ↑ «IAG operará vuelos ‘low cost’ de largo radio desde El Prat a partir de junio»։ La Vanguardia