Աւետիք Իսահակեան
Աւետիք Իսահակեան | |
---|---|
![]() Իսահակեանի արձանը Պանթէոնի մէջ | |
Ծնած է | 19 (31) Հոկտեմբեր 1875 |
Ծննդավայր | Գիւմրի, Երեւանի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1] |
Մահացած է | 17 Հոկտեմբեր 1957[2][3][4] (81 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւններու Միութիւն[3] |
Քաղաքացիութիւն |
![]() ![]() |
Ազգութիւն | Հայ |
Ուսումնավայր |
Գէորգեան Հոգեւոր Ճեմարան Լայփցիկի Համալսարան Զիւրիխի Համալսարան |
Տեսակներ | բանաստեղծություն? եւ Բանաստեղծութիւն |
Մասնագիտութիւն | բանաստեղծ, գրագէտ, արձակագիր, քաղաքական գործիչ |
Պարգեւներ եւ մրցանակներ | Ստալինեան մրցանակ Լենինի շքանշան? «Կովկասի պաշտպանութեան համար» մետալ «1941-1945-ականներու Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնուէր աշխատանքի համար» մետալ |
Անդամութիւն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն |
Կուսակցութիւն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն |
Ստորագրութիւն![]() |
Աւետիք Իսահակեան (19 (31) Հոկտեմբեր 1875, Գիւմրի, Երեւանի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1] - 17 Հոկտեմբեր 1957[2][3][4], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւններու Միութիւն[3]), մեծատաղանդ բանաստեղծ եւ արձակագիր։
Կենագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ծնած է Ալեքսանդրապոլ (վերանուանուած Լենինական, իսկ այժմ՝ Գիւմրի) գաւառի «Ղազարապատ» գիւղին մէջ՝ 1875 թուականի Հոկտեմբեր 30–ին։ Քաղաքական գործունէութեան զուգընթաց, վաղ երիտասարդական տարիներէն զբաղած է նաեւ գրականութեամբ։ Նախնական ուսումը ստանալէ ետք, անցած է Էջմիածին՝ Գէորգեան Ճեմարան, ուր իր ուսուցիչը՝ բանաստեղծ Յովհաննէս Յովհաննիսեան, քաջալերած եւ ուղղութիւն տուած է իր գրական առաջին քայլերուն։ 1893–ին մեկնելով Եւրոպա՝ հետեւած է համալսարական ուսման Եւրոպայի զանազան քաղաքներու մէջ։ 1936–ին վերջնականապէս կը հաստատուի Հայաստան, ուր կ՝ապրի մինչեւ իր մահը։
Գլխաւոր գործերն են՝ «Երգեր ու Վէրքեր», «Բանաստեղծութիւններ», «Հայրենի Աղբիւրից» բանաստեղծութիւններու հաւաքածոները։ Ունի նաեւ պատմուածքներ եւ արձակ էջեր։ Իսահակեան քնարերգակ բանաստեղծ է, կ'երգէ սէրը, մայրը եւ հայրենիքը։ Իսահակեան նաեւ մտածող բանաստեղծ է, փիլիսոփայ, մանաւանդ իր «Աբու Լալա Մահարի» վիպերգին մէջ, որուն նիւթը արապ մեծ բանաստեղծ Ապու լ-Աալա լ-Մաարիյի կեանքն է։ Հայ ժողովուրդը մեծապէս գնահատելով իր տաղանդը զինք կոչած է «վարպետ»։
Բանաստեղծութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- «Մայրիկիս»
- «Արեւի մօտ»
- «Արագածին»
- «Ռավեննայում»
- «Քոյր իմ նազելի»
- Օտար, ամայի ճամփեքի վրայ...
- Սիրեցի, եարս տարան
- Արազի ափին
- Աբու Լալա Մահարի
Աղբիւր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Հայ Կեանք եւ Գրականութիւն, Յարութիւն Քիւրքճեան, երկրորդական բաժին Ա. տարի, էջ 149:
Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Աւետիք Իսահակեանի ստեղծագործութիւնները:
- Աւետիք Իսահակեան:
- Ավետիք Իսահակյան:
- Աւետիք Իսահակեանի տուն-թանգարան:
- Վլատիմիր Կիրակոսեան. Աւետիք Իսահակեանը եւ արեւմտահայ իրականութիւնը
|
- ↑ 1,0 1,1 1,2 Գերմանիոյ Ազգային Գրադարան, Պերլինի Պետական Գրադարան, Պաւարիոյ Պետական Գրադարան եւ ուրիշներ Record #119041529 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 Краткая литературная энциклопедия — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 3.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Исаакян Аветик Саакович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 Munzinger-Archiv — 1913.
- ↑ http://www.famousbirthdays.com/people/avetik-isahakyan.html
- 31 Հոկտեմբերի ծնունդներ
- 1875 ծնունդներ
- Կիւմրի ծնածներ
- 17 Հոկտեմբերի մահեր
- 1957 մահեր
- Երեւան մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- 30 Հոկտեմբերի ծնածներ
- 17 Հոկտեմբերի մահացածներ
- Էջմիածինի Գէորգեան ճեմարանի սաներ
- 19-րդ դարու արեւելահայ բանաստեղծներ
- 20-րդ դարու արեւելահայ բանաստեղծներ
- 19-րդ դարու արեւելահայ արձակագիրներ
- 20-րդ դարու արեւելահայ արձակագիրներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակակիրներ
- Անձինք թղթադրամներու վրայ
- Անձինք նամականիշերու վրայ