Գրիգոր Խանջեան
Գրիգոր Խանջեան | |
|---|---|
| Ծնած է | 29 Նոյեմբեր 1926[1][2][3][…] |
| Ծննդավայր | Երեւան, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1][3][4] |
| Մահացած է | 19 Ապրիլ 2000[2] (73 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
| Ազգութիւն | Հայ[3] |
| Քաղաքացիութիւն |
|
| Կրթութիւն | Փանոս Թէրլեմէզեանի անուան գեղարուեստի ուսումնարան[3] և Հայաստանի Գեղարուեստի Պետական Ակադեմիա[3] |
| Մասնագիտութնիւն | գեղանկարիչ և նկարազարդող |
| Ոճ | սոցիալիստական ռեալիզմ? |
| Ժանր | պատկերազարդում?, գծանկարչութիւն և դիզայն? |
| Թեմաներ | պատմական գեղանկարչութիւն |
| Պարգեւներ | ԽՍՀՄ պետական մրցանակ?[3] Երեւանի պատուաւոր քաղաքացի ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ? Հայկական ԽՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ Աշխատանքային Կարմիր դրօշի շքանշան և «Պատուոյ նշան» շքանշան |
| Անդամակցութիւն | Խորհրդային Միութեան Նկարիչներու Միութիւն, Խորհրդային Միութեան Գեղարուեստի Ակադեմիա[3] և Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա[5] |
| Գրիգոր Խանջեան Ուիքիդարանում | |
| Grigor Khanjyan Ուիքիպահեստում | |
Գրիգոր Խանջեան (29 Նոյեմբեր 1926[1][2][3][…], Երեւան, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1][3][4] - 19 Ապրիլ 2000[2], Երեւան, Հայաստան), անուանի հայ նկարիչ, գեղանկարիչ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած, ուսանած եւ ապրած է Երեւան։ Գեղանկարչութեան կողքին՝ իր վաստակը կ՛ընդգրկէ գծանակարչական ճոխ մթերք մը։
Գործեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գրիգոր Խանջեանի գործը, այլ աշխատանաքներու կարգին, կը բովանդակէ գրական երկերու
նկարազարդումներ։ Տաղանդով եւ նիւթի ըմբռնումով նկարազարդուած այս երկերէն յիշենք՝
- «Վէրք Հայաստանի» (Խաչատուր Աբովեան)
- «Լոռեցի Սագօն» (Յովհաննէս Թումանեան)
- «Անլռելի Զանգակատուն» (Պարոյր Սեւակ)
Վարը տրուած «Սասունցիներու Պարը» կ՛ընկերանայ Գէորգ էմինի նոյնանուն բանաստեղծութեան, եւ իրագործուած է բացառիկ շնորհքով։
Գրիգոր Խանջեանի արուեստին մասին կատարուած բնորոշումներէն հետաքրքրական են հետեւեալները (Մ.Ղազարեան).
Պարզ միջոցներով Խանջեան դրսեւորում է իր կերպարների հարուստ ներաշխարհը... Իր բնանկարները երբեմն կոթողային են, երբեմն՝ քնարական տրամադրութեամբ համակուած։ Նրա արուեստի առանձնայատկութիւններից է պատկերուող երեւոյթների ազգային էութեան շեշտումը...: {Գրական գործերի} նկարազարդումները յագեցած են դրամատիկ տրամադրութիւններով, որոնց դրսեւորման նպաստում է արտայայտիչ ու կերպընկալ գծանկարը, գրքի ձեւաւորաման մշակոյթը...
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- 1 2 3 4 Ханджян Григор Сепухович // Большая советская энциклопедия: [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 3 4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- 1 2 3 4 5 6 7 8 9 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 4.
- ↑ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Աղբիւր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայ Կեանք եւ Գրականութիւն, Յարութիւն Քիւրքճեան, երկրորդական բաժին Ա. տարի, էջ 253: