Յոնեական ծով
Արտաքին տեսք
դասաւորում | 38°N 19°E / 38°N 19°E | |
Տեղագրութիւն | Միջերկրական Ծով | |
Ընդհանուր մակերեսը | 169 հազար քմ² | |
Ամենամեծ խորութիւնը | 5121 մ | |
Միջին խորութիւնը | 2083 մ | |
Ուիքիպահեստում |
Յոնեական Ծով [1] (հին յուն․՝ Ἰόνιον Πέλαγος, Իոնիոն[2], յուն․՝ Ιόνιο Πέλαγος [iˈonio ˈpelaɣos], իտալ.՝ mar Ionio [mar ˈjɔːnjo]), Միջերկրական Ծովու կեդրոնական մասը՝ Պալքանեան ու Ափենինեան թերակղզիներու եւ Սիչիլեա, Քիթիրա ու Կրետէ կղզիներուն միջեւ։ Հիւսիսէն Օթրանթոյի նեղուցով միացած է Ատրիաթիկ ծովին, արեւմուտքէն Մեսինայի նեղուցով` Թիրենեան ծովին։
- Մակերեսը 169.000 քմ ² է, իսկ խորութիւնը կը հասնի մինչեւ 5121 մեթր։ Միջերկրական Ծովուն ամենախորունկ մասը Յոնեական ծովուն մէջ գտնուող Քալիփսօ խորամասն է 5,267 մեթր խորութեամբ, Պելոպոնեսի արեւմուտքը գտնուող Փիլոս ծովեզերիայ քաղաքէն հարաւ արեւմուտք։
- Խոշոր ծոցերը՝ Փաթրայի, Կորնթոսի, Օթրանթոյի։
- Ծովուն արեւելքը կը գտնուին Յոնեական կղզիները։
- Գլխաւոր նաւահանգիստները՝ Փաթրա, Քերքիրա (Յունաստան), Թարանթօ, Քաթանիա (Իտալիա)։
Անուանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Անուանումը ստացած է յոնիացիներէն. հին յունական ցեղի անունէն։ Այդ ցեղը կը բնակէր Ատիկէի, Էվիայի մէկ մասին, Հիոս, Սամոս, Նաքսոս եւ այլ կղզիներու մէջ։
- Ք.Ա. 11րդ մինչեւ Թ․ դարերուն ընթացքին Յոնիացիներ կը գաղթեն եւ գաղթօճախներ կը ստեղծեն Փոքր Ասիոյ թերակղզիի արեւմտեան ափի միջին մասին (Յոնիա մարզը), Սեւ եւ Մարմարա ծովերու ափերը։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Յովհաննէս Բարսեղեան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական եւ ուղղագրական տեղեկատու։ Երեւան: 9-րդ հրաշալիք։ էջ 51։ ISBN 99941-56-03-9
- ↑ Инструкция по передаче на картах географических названий Греции. — М., 1964. — С. 15.