Յովհաննէս Բարսեղեան
Յովհաննէս Բարսեղեան | |
---|---|
Ծնած է | 26 Հոկտեմբեր 1920 |
Ծննդավայր | Մաստարա, Էջմիածին, Հայաստանի Առաջին Հանրապետութիւն |
Մահացած է | 2 Օգոստոս 2014 (93 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Քաղաքացիութիւն | Հայաստան |
Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարան |
Մասնագիտութիւն | լեզուաբան, համալսարանի դասախօս |
Աշխատավայր |
Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան Երեւանի Պետական Համալսարան Երեւանի Պետական Համալսարան |
Յովհաննէս Խաչատուր Բարսեղեան (26 Հոկտեմբեր 1920, Մաստարա, Էջմիածին, Հայաստանի Առաջին Հանրապետութիւն - 2 Օգոստոս 2014, Երեւան, Հայաստան), հայ լեզուաբան, բանասիրական գիտութիւններու տոքթոր (1981), փրոֆէսոր (1982), ՀՀ գիտութեան վաստակաւոր գործիչ (1970), ՀՀ Նախագահի մրցանակակիր (2003), Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետ (2010)։
Կրթութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աւարտած է Մաստարայի եօթնամեայ եւ Թալինի միջնակարգ դպրոցները։ 1938-ին ընդունուած է ԵՊՀ լեզուագրական բաժանմունքը։ 1941-ին 4-րդ տարեշրջանի ընթացքին, զօրակոչուած է բանակ, մասնակցած է Հայրենական Մեծ պատերազմին։ Երրորդ անգամ ծանր վիրաւորուելէ ետք, 1943-ին աւարտելով բանակի ծառայութիւնը, շարունակած է ուսումը եւ 1944-ին աւարտած համալսարանը։ 1945-1948 տոքթորական վկայականը ստացած է ԵՊՀ-էն։
Աշխատանքային գործունէութիւնը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1952-ին, պաշտպանած է թեկնածուական, 1981-ին, տոքթորական ատենախօսութիւն։ 1955-ին անոր շնորհուած է տոցենտի, իսկ 1984-ին փրոֆէսորի կոչում։
1946-1948 Յովհաննէս Բարսեղեան եղած է ԵՊՀ հայոց լեզուի ամպիոնի դասախօս, որմէ ետք, մինչեւ 1958, Երեւանի հեռակայ պետական մանկավարժական հիմնարկի հայոց լեզուի ամպիոնի դասախօս։ 1958-ին, ան կրկին տեղափոխուած է ԵՊՀ եւ 1969 ընտրուած է հայոց լեզուի ամպիոնի վարիչ։
1977-1985 եղած է բանասիրութեան բաժանմունքի ղեկավար, 1985-1990 հայոց լեզուի պատմութեան ամպիոնի հիմնադիր-վարիչ։
Գործեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բարսեղեանը հեղինակ է քանի մը տասնեակ գիտական յօդուածներու, աւելի քան 20 մենագրութեան, որոնց շարքին՝ «Արդի հայերէնի բայի եւ խոնարհման տեսութիւն» (Երեւան, 1953), «Մանուկ Աբեղեանի հինգ հոլովի տեսութիւնը եւ նրա հին ու նոր քննադատութիւնները» (Երեւան, 1967), «Հայերէնի խօսքի մասերու տարբերակման տեսութիւնները» (Երեւան, 1975), «Հայերէնի խօսքի մասերի ուսմունքը» (Երեւան, 1980)։
1964-էն սկսեսլ, անոր խմբագրութեամբ, լրացումներով ու մեկնութիւններով պարբերաբար լոյս կը տեսնէ «Թերմինաբանական ուղեցոյցը» (վերջինը՝ Երեւան, 2006)։
Ան փրոֆէսորներ Թ. Խ. Յակոբեանի եւ Ստ. Տ. Մելիք-Բախշեանի հետ համահեղինակ է հինգ հատորեայ «Հայաստանի եւ յարակից շրջանների տեղանունների բառարանի»ն (Երեւան, 1986-2001)։ Գործընկերներուն մահէն ետք, ան խմբագրած ու հրատարակութեան պատրաստած է յիշեալ բառարանի վերջին երկու ստուարածաւալ հատորները։
2003-ին, այդ եզակի բառարանն արժանացած է ՀՀ Նախագահի մրցանակ։ Յովհաննէս Բարսեղեանի համահեղինակութեամբ կազմուած են հանրակրթական դպրոցի 4-րդ (Երեւան, 1970) եւ 5-7-րդ (Երեւան, 1965) դասարաններու «Հայոց լեզու» դասագիրքերը։
Բարսեղեանը 1969-1972 եղած է ԵՊՀ կուսկոմիտէի առաջին քարտուղար։
1955-էն ան կատարած է ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդին առընթեր թերմինաբանական կոմիտէի, իսկ 1992-էն ՀՀ կառավարութեան առընթեր լեզուի պետական տեսչութեան հայերէնի բարձրագոյն խորհուրդի գիտքարտուղարի պարտականութիւնները։
Պարգեւներ եւ Կոչումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1970-ին, Յովհաննէս Բարսեղեան արժանացած է ՀԽՍՀ գիտութեան վաստակաւոր գործիչի կոչման։ Պարգեւատրուած է «Պատուոյ նշան» (1981), Հայրենական Մեծ պատերազմի Բ․ աստիճանի (1985) շքանշաններով, «Մովսէս Խորենացի» եւ բազմաթիւ այլ մետալներով։ ՀՀ Նախագահի մրցանակակիր (2003), Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետ (2010)[1]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Հայագիտութեան մերօրեայ հսկան. Յովհաննէս Բարսեղեան» յօդուածը «Ազգ» օրաթերթի մէջ
- «Ուղղագրական-ուղղախօսական, թերմինաբանական բառարան», Յովհաննէս Խաչատուրի Բարսեղեան։ «Լոյս» Հրատարակչութիւն, Երեւան, 1973։
- Յօդուածներ որոնց մէջ փճացած յղումներ կան from October 2023
- 26 Հոկտեմբերի ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Մաստարա ծնածներ
- 2 Օգոստոսի մահեր
- 2014 մահեր
- Երեւան մահացածներ
- ԵՊՀ շրջանաւարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ լեզուաբաններ
- Հայ բառարանագիրներ
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետներ
- Մաստարա ծնունդներ
- 25 Հոկտեմբերի ծնունդներ
- Հայ լեզուագէտներ