Ռաքքա Նահանգ
Ուիքիփետիայի՝ ազատ հանրագիտարանի կողմէն Ուշադրութի՛ւն, այս յօդուածը աղբիւրներու կարիք ունի։ |
Նահանգ | |
---|---|
Ռաքքա Նահանգ | |
արաբերէն՝ مُحافظة الرقة | |
Երկիր | Սուրիա |
Տարածութիւն | 19 616 քմ² |
Բնակչութիւն | 944 000 ± 500 մարդ (31 Դեկտեմբեր 2011)[1] |
Ժամային գօտի | UTC+2 եւ UTC+3։00 |
Պաշտօնական կայքէջ | esyria.sy/eraqqa/ |
Ռաքքա (արաբերէն՝ محافظة الرقة) նահանգը կը գտնուի Սուրիոյ հիւսիս-կեդրոնը, Եփրատ գետին հիւսիսի ափին, 200 ք.մ. Հալէպի արեւելքէն։ Ռաքքայի տնտեսութիւնը հիմնուած է ցանքի եւ քարիւղի վրայ։ Ռաքքա քաղաքը շատ կարեւոր է Իրաքի եւ Լեւանտի Իսլամական Պետութեան համար եւ կը համարուի իրենց մայրաքաղաքը։ Ռաքքայի մէջ կայ փոքր պատմական թանգարան, կը կոչուի Ռաքքայի թանգարան, ամենայայտնի շուկան կը կոչուի Շաուիներու շուկայ։
Անուն եւ ծագում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ռաքքայի ծագումը կ'ենթադրուի 242 կամ 244 ք.ա.: Սկիզբը կոչուած էր Քալինիոքս, Բիւզանդական կայսրութեան ժամանակ զինուորական եւ վաճառականական կեդրոն էր։ 639 թ. իսլամական զօրքերը գրաւեցին եւ կոչուեցաւ Ռաքքա։
Ռաքքա նահանգի քաղաքներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ռաքքա
- Սաուրա
- Թէլ Ապյատ
- Մաըտն
- Էլ-Իսա
Ռաքքայի պալատներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]3 ք.մ. անդին Ռաքքայէն եւ Պապ Պաղտատի հիւսիսային կողմը գտնուեցան 3 պալատներու հէտքեր, որոնցմէ մէկը (Մոգըդասէմ պալատ)՝ մեծ պալատ է, տարածքը 168 մ., հասակը՝ 74 մ., լայնքը՝ մայր մուտքը պալատին հիւսուսային կողմը կ'իյնայ եւ կը կազմուի 3 աշտարակներէ։
Պատմական թանգարան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1981 թ. բացուեցաւ Ռաքքայի ժողովրդաին թանգարանը Հին Սարայի մէջ, շէնքը կը բաղկանայ 2 յարկերէ, մայր մուտքին կը գտուի սիրուն խճանկար XV դարէն։
Հարգալէ պալատ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հարգալէ պալատ կամ Հարգալէ պալատներ։ Կը գտնուի Ռաքքայէն 6 քմ. անդին, Եփրատ գետին վրայ. պալատը շինուած է իբր յիշատակ արաբներուն մեծ յաղթութեան հռոմէացիներուն, որոնք Հարգալէ քաղաքը ազատագրեցին։ Հարուն Ալ-Րաշիտը շինած էր պալատը։