Տէր Զօր շրջան

Picto infobox map.png
Տէր Զօր շրջան
Երկիր Սուրիա Սուրիա
Կարգավիճակ Սիրիայի շրջաններ?
Մտնում է Դեյր-էլ-Զորի գավառ? եւ Դեյր-էլ-Զորի մարզ?[1]
Deir ez-Zor nahiyah.svg
Lua error in Մոդուլ:Wikidata at line 701: Tried to write global coord_mod.

Տէր Զօր (նահանգ), (արաբերէն՝ محافظة دير الزور), Սուրիոյ Արաբական Հանրապետութեան շրջանի կարգավիճակ ունեցող վարչական միաւոր, որ կը հանդիսանայ Տէր Զօր գաւառի 7 շրջաններէն մէկը։ Միակ շրջանն է, որ կը գտնուի Եփրատ գետի աջ ու ձախ ափերուն՝ միաժամանակ։

Վարչական կեդրոնն է Տէր Զօր քաղաքը։ 2004-ի մարդահամարի տուեալներով, շրջանը ունէր 239 196 բնակչութիւն[2]։ Ի տարբերութիւն Տէր Զօրի մարզի միւս շրջաններուն՝ այստեղ բնակչութիւնը, հիմնականօրէն, քաղաքաբնակ է։ Գիւղերուն մէջ հիմնական զբաղումը անասնապահութիւնն է՝ ուղտաբուծութիւն, Մեծ եւ փոքր եղջերաւոր անասուններ։ Մերձաւոր Արեւելքի ամենաերկար գետին՝ Եփրատի ափին գտնուելու շնորհիւ, բնակչութիւնը Եփրատի ջուրերը կ'օգտագործէ, արտերը ոռոգելու, որ առիթ կ'ընծայէ բնակչութեան՝ զբաղելու ոռոգովի երկրագործութեամբ ։

Ունի 10 գիւղ եւ աւան՝

  • Ալ-Պաղիլիա (البغيلية)
  • Ալ-Մաաիշիա (المعيشية)
  • Ալ-Ժանինա (الجنينة)
  • Ալ-Ժաֆրա (الجفرة)
  • Ալ-Ժիաա (الجيعة)
  • Աայաշ (عياش)
  • Ատման (عضمان)
  • Մաաիզիլա (معيزيلة)
  • Շաքրա (شقرة)
  • Ժաուլա ալ-Ղըր (جولة الغر)
  • Սաֆիրա Ֆուքանի (سفيرة فوقاني)
  • Քապա Ժըպ (كبا جب)

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. GEOnet Names Server — 2018.
  2. Սուրիոյ մարդահամար,2004