Արշակունիներ

Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Արքայատոհմ

Մեծ Հայքի թագաւորութիւնը (298-387)

Արշակունիներ, պարթեւական արքայատոհմ։ Մ.թ.ա. 247 թուականին իշխանութեան հասած է Պարսկաստանի մէջ, եւ երկիրը կառավարած շուրջ կէս հազարամեակ՝ մինչեւ մ.թ. 226 թուականը։ Այդ ընթացքին Մերձաւոր Արեւելքի մէջ տիրապետող էր հելլենիզմը:

Պարթեւ Արշակունիները կարողացած են իրենց գերիշխանութիւնը եւ տոհմական ճիւղերը հաստատել Մեծ Հայքի, Վիրքի եւ Աղուանքի մէջ: Հայաստանի մէջ Արշակունիները հաստատուած են 52 թուականէն եւ իշխած են մինչեւ 428 թուականը։ Վրաց Արշակունիներու իշխանութիւնը տեւած է մէկ դար՝ 189-284: Աղուանքի մէջ մազքթաց Արշակունիները իշխած են առաջին դարէն մինչեւ 510 թուականը։

Հայ Արշակունիներու գահացանկը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Անունը Իշխած է Նշումներ
Տրդատ Ա 66 - 88 պարթեւ արքայ Վոնոն Բ-ի որդին, Վաղարշ Ա-ի եղբայրը
Սանատրուկ 88 - 110 Տրդատ Ա-ի որդին
Աշխադար 110 - 113 Բակուր Բ Պարթեւի որդին
Պարթամասիր 113 - 114 Բակուր Բ Պարթեւի որդին
հռոմէական բռնազաւթում 114 - 116
Վաղարշ Ա 117 - 144 Սանատրուկի որդին
Սոհեմոս 144 - 161, 164-186 Ասորիքի Էմեսա քաղաքի թագավոր
Բակուր Ա 161 - 163
Վաղարշ Բ 186 - 198 Վաղարշ Ա-ի հարազատներից
Խոսրով Ա 198 - 217 Վաղարշ Բ-ի որդի
Տրդատ Բ 217 - 252 Խոսրով Ա-ի որդի
Արտաւազդ Ե 252 - 272 Տրդատ Բ-ի որդի
Խոսրով Բ. 272 - 287 Արտավազդ Ե-ի որդի
Տրդատ Գ Մեծ 287 - 330 Խոսրով Բ-ի որդի
Խոսրով Գ Կոտակ 330 - 338 Տրդատ Գ-ի որդի
Տիրան Բ 338 - 350 Խոսրով Գ-ի որդի
Արշակ Բ 350 - 368 Տիրան Բ-ի որդի
Պապ Թագաւոր 368 - 374 Արշակ Բ-ի որդի
Վարազդատ 374 - 378 Անոբի որդի, Արշակ Բ-ի թոռ
Արշակ Գ 378 - 389 Պապի որդի
Խոսրով Դ 387 - 389, 415-416
Վռամշապուհ 389 - 415 Խոսրով Դ-ի եղբայր
Շապուհ պարսիկ 416 - 420
թափուր 420 - 422
Արտաշէս Գ 423 - 428 Վռամշապուհի որդի

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Ասատրեան Հ., Քաղաքական վերաբերութիւններ ընդմէջ Հայաստանի եւ Հռովմա, Վնտ. 1912
  • Մանանդեան Հ., Քննական տեսութիւն հայ ժողովուրդի պատմութեան, հ.1, Երեւան, 1944, h.2, մաս 1, Երեւան, 1957
  • Հայ ժողովուրդի պատմութիւն, h.1., Երեւան, 1971
  • Toumanoff C., The Third century Armenian Arsacids. A chronological and genealogical commentary. “Revue des études arméniennes”, nouvelle serie, 1970, t.6
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցուած է Հայկական սովետական հանրագիտարանէն, որի նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։  CC-BY-SA-icon-80x15.png

Կատեգորիա:Արշակունիներ