Խարթում

Jump to navigation Jump to search
Քաղաք
Խարթում
արաբերէն՝ الخرطوم
Sunset Khartoum.jpg
Երկիր Flag of Sudan.svg Սուդան[1]
Մայրաքաղաքն է Սուդան
Քաղաքապետ Ապտուլ Հալիմ Ալ-Մութաֆի
Մակերես 30 000 կմ²
ԲԾՄ 382 մետր
Բնակչություն 5 345 000 մարդ (2016)[2]
Ագլոմերացիա 7 830 479
Գտնւում է ափին Նեղոս, Սպիտակ Նեղոս և Կապույտ Նեղոս
Տեղաբնականուն խարթումցի
Ժամային գոտի UTC+2

Խարթումը (արաբերէն՝ الخرطومal-Kharṭūm), Սուտանի մայրաքաղաքն է։ Կը գտնուի Սպիտակ Նեղոս եւ Երկնագոյն Նեղոս գետերու միախառնման վայրին մէջ։ Այստեղէն կը հոսի Նեղոս գետը դէպի հիւսիս՝ Եգիպտոսով մինչեւ Միջերկրական ծովը։

Օմդուրմանի, Հիւսիսային Խարթումի եւ արուարձաններու հետ կը կազմէ միասնական՝ «եռեակ քաղաք», մօտ 1,000,000 բնակիչով (1976)։ Գետային նաւահանգիստ է Սպիտակ եւ Երկնագոյն Նեղոսներու միախառնման վայրին մէջ, երկաթուղային եւ ինքնաշարժներու ճանապարհներու հանգոյց։ Երկրի քաղաքական, մշակութային և առեւտրական կեդրոնն է։ Կայ թեքսթիլ, սնունդի, թրիքոյի արդիւնաբերութիւն։ Ունի օդակայան, համալսարան։ Խարթումի մէջ է Սուտանի թանգարանը։ Խարթում քաղաքը հիմնադրած է Եգիպտոսի թուրք կառավարիչ Մուհամետ Ալիի որդի Իսմայիլը, 1820-ական թուականներուն։ 1830 թուականէն՝ Սուտանի մայրաքաղաքը։ 19–րդ դարու կեսէն դարձած է Սուտանի եւ Հիւսիս-Արեւելեան Ափրիկէի առեւտրական կարեւոր կեդրոն։ 1881-1898 թուականի Մահտիսթներու ապստամբութեան ժամանակ աւերուած է, եւ մայրաքաղաքը տեղափոխուած է Օմդուրման։ Անգլիացիները ապստամբութիւնը ճնշելէ ետք (1898), Խարթումը դարձուցին Անգլո-Եգիպտական Սուտանի մայրաքաղաքը։ Առաջին համաշխարհային պատերազմին (1914-1918) եւ յատկապէս Երկրորդ համաշխարհային պատերազմէն (1939 - 1945) ետք, Խարթումը Սուտանի ազգային-ազատագրական շարժման կարեւոր կեդրոններէն էր։

Բնակչութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տարի Բնակչություն[3]
Քաղաք Ագլոմերացիա
1907[4] 69, 349 k. A.
1956 93, 100 245, 800
1973 333, 906 748, 300
1983 476, 218 1, 340, 646
1993 947, 483 2, 919, 773
2007 Estimate 2, 207, 794 8, 363, 915

Քոյր-քաղաքներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կաղապար:Համայնապատկեր

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կաղապար:ՀՍՀ Կաղապար:Աֆրիկյան երկրների մայրաքաղաքներ