Սուտան
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Սուտան | |||||
արաբերէն՝ جمهورية السودان | |||||
| |||||
Երկիր | Սուտան | ||||
Ներքին բաժանում | Ալ Ժազիրա, Ալ Քատարիֆ, Քասալա, Հիւսիսային Տարֆուր, Հարաւային Տարֆուր, Սուտանի արեւմուտքը, Սպիտակ Նեղոս, Կապոյտ նեղոս, Սաննար, Կարմիր Ծով, Խարթում, Հարաւային Քորտոֆան, Հիւսիսային Քորտոֆան, Հիւսիսային նահանգ եւ Նեղոս գետ | ||||
Prime Minister of Sudan? | Ապտալլա Համտոք | ||||
Օրէնսդրական մարմին | Սուտանի Խորհրդարան | ||||
Հիմնադրուած է՝ | 1 Յունուար 1956 | ||||
Տարածութիւն | 1 886 068 քմ² | ||||
Պաշտօնական լեզու | Արաբերէն[1] եւ անգլերէն[1] | ||||
Բնակչութիւն | 40 533 330 մարդ (2017)[2] | ||||
Ժամային գօտի | UTC+2 | ||||
Պաշտօնական կայքէջ | sudan.gov.sd/index.php/en | ||||
Սուտան (արաբերէն՝ السودان as-Sūdān), Հիւսիսային Սուտան կամ պաշտօնապէս` Սուտանի Դեմոկրատական Հանրապետութիւն (արաբերէն՝ جمهورية السودان, տառադարձում` Ժումհուրիյաթ ալ-Սուտան ալ Տիմոքրաթիա)` Հարաւային Սուտանի անկախութեան հանրաքուէէն ետք[3][4]։ Անուանումը՝ Սուտան - սեւերու երկիր (սուտ արաբերէն կը նշանակէ սեւեր), պետութիւն Ափրիկէի հիւսիս-արեւելքը։ Սահմանակից է Եգիպտոսի, Լիպիոյ, Չադին, Կեդրոնական Ափրիկէի Հանրապետութեան, Զաիրին, Ուքանտայի, Քենիոյ եւ Եթովպիոյ։ Տարածութիւնը՝ 1808, 8 հազար քմ2 բնակչութիւնը՝ 34,6 միլիոն (2013)։ Վարչականօրէն բաժնուած է 18 նահանգի։ Մայրաքաղաքը՝ Խարթում (1,8 միլիոն բնակչութեամբ, 1983, Օմտուրմանի հետ)։
Պետական կարգ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սուտան նախագահական հանրապետութիւն է։ Գործող սահմանադրութիւնը ուժի մէջ է 1973-էն ի վեր։ Պետութեան գլուխը նախագահն է․ ան կը նշանակէ փոխնախագահ, կառավարութեան անդամները, նաեւ վարչապետն է եւ զինուած ուժերու գերագոյն գլխաւոր հրամանատարը։ Օրէնսդիր իշխանութեան բարձրագոյն մարմինը ժողովրդական ժողովն է (միապալատ խորհրդարան)։ 1972 -էն Հարաւային Սուտանը բաժնուած էր 6 ինքնավար շրջաններու, ուր ստեղծուած են իշխանութեան մարմիններ։ Հարաւային Սուտանի օրէնսդիր մարմինը Հարաւային Սուտանի ժողովրդական ժողովն է, կառավարութիւնը՝ Բարձրագոյն գործադիր խորհուրդը։ 6 Ապրիլ 1985-ին, զինուորական յեղաշրջումէն ետք, սահմանադրութիւնը չեղեալ յայտարարուած է։
Բնութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տարածութեան մեծ մասը 300-1000 մ բարձրութեամբ սարաւանդ է։ Հիւսիսը Լիպիական եւ Նուպիական անապատներն են, արեւմուտքը՝ Տարֆուր եւ Քորտոֆան սարաւանդները։ Արեւելքը Եթովպիական բարձրաւանդակին, հարաւը՝ Կեդրոնական ափրիկեան բարձրութեան (Կինիետի լեռ, 3187 մ, սուտանի ամէնէն բարձր կէտն է) ճիւղաւորումներն են, իսկ հիւսիս-արեւելքը՝ Կարմիր ծովեան լեռները։ Սուտանի տարածութիւնը կը գրաւէ Ափրիկեան կառամատոյցին հիւսիս-արեւելեան մասը, որուն հիմքը դուրս կու գայ երկիրին մակերեւոյթը հարաւ-արեւմուտքին մէջ իբրեւ Կեդրոնական ափրիկեան զանգուած, հիւսիս-արեւելքին մէջ՝ Արաբա-Նուպիական վահան։ Արեւելքը Նեղոսի ձուաձեւ տարածութիւնն է, հիւսիս-արեւելքը՝ Կարմիր ծովուն ճկուածքը։ Սպիտակ Նեղոսին վրայ կան պղինձի, ոսկիի, քրոմի, երկաթի, մարմարի, մանգանի եւ կիրի հանքավայրեր։ Կլիման հիւսիսը արեւադարձային անապատային է (միջին ամսական ջերմաստիճանները 30-35°C-ից 15-20°С են, տարեկան տեղումները՝ 200 մմ-էն պակաս), հարաւը՝ հասարակածային մուսսոնային (միջին ամսական ջերմաստիճանները 23-30°С, տարեկան տեղումները՝ 500-1400 մմ)։ Յաճախակի են փոշեայ փոթորիկները (խապուպ)։ Հիմնական գետը Նեղոսն է։ Կան եղանակային գետեր։ Հարաւը կարմիր ֆեռալիթային հողերու վրայ տարածուած են սաւաննաները, աւելի հիւսիս, կարմրագորշ հողերու վրայ՝ բարձր հացազգի խոտաբոյսեր եւ լայնասաղարթ մեծ ծառեր՝ աքասիաներ, արմաւենիներ, եւ այլն։ Սուտանական սաւաննան երկրագունդին ամէնէն հարուստ եւ բազմազան կենդանական աշխարհ ունեցող շրջանն է[5]։ Անասուններէն կան փիղ, ընձուղտ, առիւծ, գետաձի եւ կոկորդիլոս։
Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Երկրին բնակչութեան աւելի քան կէսը արաբներ են, կը բնակին նաեւ նուպիացիներ, եւ այլք։ Պաշտօնական լեզուն արաբերէնն է, կը կիրարկուին իսլամական (հիժրա) եւ գրիգորեան տոմարները։ Հավատացեալներուն 70%-ը իսլամ է, 25%-ը կը հետեւի տեղական հաւատալիքներու, կան նաեւ քրիստոնեաներ։ Բնակչութեան միջին խտութիւնը 1 Քմ2ի վրայ 7 հոգի է, իսկ Սպիտակ եւ Կապոյտ Նեղոսներուն միջագետքին հիւսիսը՝ մինչեւ 100 հոգի։ Քաղաքային բնակչութիւնը շուրջ 15% է։ Մեծ քաղաքներն են Խարթումը, Օմտուրմանը եւ Փոր սուտանը։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 8.3 // (unspecified title)
- ↑ Համաշխարհային բանկի տվյալների բազա — Համաշխարհային Դրամատուն.
- ↑ "The World Factbook: Sudan". Archived 2019-02-05 at the Wayback Machine. U.S. Central Intelligence Agency. ISSN 1553-8133.
- ↑ Wells, John C. (2008), Longman Pronunciation Dictionary (3rd տպ.), Longman, ISBN 9781405881180
- ↑ Մ. Իսկանտարեան, Մայրցամաքների եւ ովկիանոսների աշխարհագրութիւն, Երեւան
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Adams William Y. (1977)։ Nubia. Corridor to Africa։ Princeton University։ ISBN 978-0691093703
- Berry, LaVerle B., ed. (2015). Sudan: A Country Study. Library of Congress (Washington, D.C.) 978-0-8444-0750-0.
- Beswick Stephanie (2004)։ Sudan's Blood Memory։ University of Rochester։ ISBN 978-1580462310
- Brown Richard P. C. (1992)։ Public Debt and Private Wealth: Debt, Capital Flight and the IMF in Sudan։ London: Macmillan Publishers։ ISBN 978-0-333-57543-7
- Churchill, Winston (1899; 2000). The River War: An Historical Account of the Reconquest of the Soudan. Carroll & Graf (New York City). 978-0-7867-0751-5.
- Churchill Winston (1902)։ «The Rebellion of the Mahdi»։ The River War (New and Revised հրտրկթն․)
- Clammer, Paul (2005). Sudan: The Bradt Travel Guide. Bradt Travel Guides (Chalfont St. Peter); Globe Pequot Press. (Guilford, Connecticut). 978-1-84162-114-2.
- Evans-Pritchard, Blake; Polese, Violetta (2008). Sudan: The City Trail Guide. City Trail Publishing.
- Edwards David (2004)։ The Nubian Past: An Archaeology of the Sudan։ Routledge։ ISBN 978-0415369879
- El Mahdi, Mandour. (1965). A Short History of the Sudan. Oxford University Press. 0-19-913158-9.
- Fadlalla, Mohamed H. (2005). The Problem of Dar Fur, iUniverse (New York City). 978-0-595-36502-9.
- Fadlalla, Mohamed H. (2004). Short History of Sudan. iUniverse (New York City). 978-0-595-31425-6.
- Fadlalla, Mohamed H. (2007). UN Intervention in Dar Fur, iUniverse (New York City). 978-0-595-42979-0.
- Hasan Yusuf Fadl (1967)։ The Arabs and the Sudan. From the seventh to the early sixteenth century։ Edinburgh University։ OCLC 33206034
- Hesse Gerhard (2002)։ Die Jallaba und die Nuba Nordkordofans. Händler, Soziale Distinktion und Sudanisierung (գերմաներեն)։ Lit։ ISBN 978-3825858902
- Holt P. M., Daly M. W. (2000)։ History of the Sudan: From the coming of Islam to the present Day։ Pearson։ ISBN 978-0582368866
- Jok, Jok Madut (2007). Sudan: Race, Religion and Violence. Oneworld Publications (Oxford). 978-1-85168-366-6.
- Köndgen, Olaf (2017). The Codification of Islamic Criminal Law in the Sudan. Penal Codes and Supreme Court Case Law under Numayri and al-Bashir. Brill (Leiden, Boston). 9789004347434.
- Levtzion Nehemia, Pouwels Randall, խմբգրնր․ (2000)։ The History of Islam in Africa։ Ohio University Press։ ISBN 9780821444610
- Loimeier Roman (2013)։ Muslim Societies in Africa: A Historical Anthropology։ Indiana University։ ISBN 9780253007889
- Mwakikagile, Godfrey (2001). Slavery in Mauritania and Sudan: The State Against Blacks, in The Modern African State: Quest for Transformation. Nova Science Publishers (Huntington, New York). 978-1-56072-936-5.
- O'Fahey R.S., Spaulding Jay L. (1974)։ Kingdoms of the Sudan։ Methuen Young Books։ ISBN 978-0416774504
- Peterson, Scott (2001). Me Against My Brother: At War in Somalia, Sudan and Rwanda—A Journalist Reports from the Battlefields of Africa. Routledge (London; New York City). 978-0-203-90290-5.
- Prunier, Gérard (2005). Darfur: The Ambiguous Genocide. Cornell University Press (Ithaca, New York). 978-0-8014-4450-0.
- Ruffini Giovanni R. (2012)։ Medieval Nubia. A Social and Economic History։ Oxford University
- Shackelford Elizabeth (2020)։ The Dissent Channel: American Diplomacy in a Dishonest Age։ Public Affairs։ ISBN 978-1-5417-2448-8
- Shinnie P.L. (1978)։ «Christian Nubia.»։ in J.D. Fage։ The Cambridge History of Africa. Volume 2։ Cambridge: Cambridge University։ էջեր 556–588։ ISBN 978-0-521-21592-3
- Spaulding Jay (1985)։ The Heroic Age in Sennar։ Red Sea։ ISBN 978-1569022603
- Suliman Osman (2010)։ The Darfur Conflict: Geography or Institutions?։ Taylor & Francis։ ISBN 978-0-203-83616-3
- Vantini Giovanni (1975)։ Oriental Sources concerning Nubia։ Heidelberger Akademie der Wissenschaften։ OCLC 174917032
- Welsby Derek (2002)։ The Medieval Kingdoms of Nubia. Pagans, Christians and Muslims Along the Middle Nile։ London: British Museum։ ISBN 978-0714119472
- Werner Roland (2013)։ Das Christentum in Nubien. Geschichte und Gestalt einer afrikanischen Kirche (գերմաներեն)։ Lit։ ISBN 978-3-643-12196-7
- Zilfū, ʻIṣmat Ḥasan (translation: Clark, Peter) (1980). Karari: The Sudanese Account of the Battle of Omdurman. Frederick Warne & Co (London). 978-0-7232-2677-2.