Ստեփան Սաֆրազեան
| Ստեփան Սաֆրազեան | |
|---|---|
| Ծնած է | 1853[1] |
| Ծննդավայր | Վերին Ագուլիս[1] |
| Մահացած է | 6 (19) Օգոստոս 1913[1] |
| Մահուան վայր | Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[1] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1] |
| Մասնագիտութիւն | դերասան և թատերական գործիչ |
| Ամուսին | Ալմա Սաֆրազեան |
Ստեփան Սաֆրազեան (1853[1], Վերին Ագուլիս[1] - 6 (19) Օգոստոս 1913[1], Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[1]), հայ դերասան, թատերական գործիչ։
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1874 թոականէն հանդէս եկած է Թիֆլիսի մէջ՝ Գէորգ Չմշկեանի թատերախմբին մէջ։
1879-1882 թուականներուն եղած է Թիֆլիսի հայոց մշտական դերասանական խմոիմբին մէւ։ 1880 թուականին Պետրոս Ադամեանին հետ խաղցած է Ախալցխայի եւ Ալեքսանդրապոլի մէջ։
Կնոջ՝ Ալմա Սաֆրազեանին հետ գործած է նաեւ Պաքուի, Երեւանի, Կարսի, Շուշիի, Գանձակի, Աստրախանի, Թաւրիզի, Թեհրանի մէջ եւ այլուր։
Դերեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Խաղցած է՝ Պեպօն (Գաբրիէլ Սունդուկեանի «Պեպօ», հայերէն եւ ազրպէյճաներէն), Արշակ Երկրորդը (Խ. Գալֆայեանի «Արշակ Երկրորդ»), Հասան Ջալալ (Մուրացանի «Ռուզան»), Օթելլօ (Շէյքսփիրի «Օթելլօ»), Ֆրանց (Շիլլերի «Աւազակներ»), Քին (Ա․ Տիւմա-հօր «Քին»), Միրզա Հապիպ (Ախունտովի «Հաճի Կարա», ազրպէյճաներէն) եւ այլն։
Բերմադրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1888 թուականին Թաւրիզի մէջ առաջին անգամ բեմադրած է Գաբրիէլ Սունդուկեանի «Պեպօ»ն՝ ազրպէյճաներէն։
1908 թուականին խաղցած է Էլիզպարովի (Շիրվանզադէի «Պատուի համար») դերը եւ նուիրատուութիւն կատարած հայ թատերական շէնքի կառուցման[2]։
Ծանոթագրություններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 — հատոր 10. — է. 256.
- ↑ Արգամ Այվազեան, «Նախիջեւան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Երեւան, 1995 թուական, էջ 324-325։