Jump to content

Գանձակ

Բնակավայր
Գանձակ
ազրպ.՝ Gəncə
Զինանշան

Երկիր  Ազրպէյճանի Հանրապետութիւն
Niyazi Bayramov?
Հիմնադրուած է՝ 660
Առաջին յիշատակում 836
Տարածութիւն 298 քմ²
ԲԾՄ 408±1 մեթր
Պաշտօնական լեզու ազրպէյճաներէն
Բնակչութիւն 331 400 մարդ (2015)
Ժամային գօտի UTC+4։00
Փոստային ցուցանիշ AZ2000
Շրջագայութեան պետ-համարագիր 20
Պաշտօնական կայքէջ ganja-ih.gov.az

Գանձակ[1](Պարսկերէն՝ گنجه Գենջէ, որ եղած է՝ Թրքական Գենջէ կամ Գյանջա ձեւերը), մեծութեամբ երկրորդ քաղաքը Ազրպէյճան, նախկին քաղաք Արեւելեան Հայաստանի պատմական Ուտիք նահանգի։ Մինջեւ օսմանեան զօրքերու կողմէ բռնագրաւումը (1918) եւ «Ազրպէյճան» անունով թրքական նոր պետութիւն ստեղծելու պահը, քաղաքը կոչուած էր Ելիզավետպոլ, ապա 1920-ին վերականգնուած է քաղաքի նախկին անունը, որ նորէն անուանափոխուած էր 1935 թուականին՝ Կիրովապատ: 1991 թուականին քաղաքը Պաքուի ազրպէյճանական իշխանութիւններու կողմէ անուանուեցաւ Գյանջա, որ հնչիւնային առումով հայկական Գանձակի խեղաթիւրուած տարբերակն է։

9-րդ դարու վերջէն մինչեւ 12-րդ դարը Գանձակ հաստատուած էր Աղուանի կաթողիկոսութեան աթոռը։ 11-րդ դարու կիսուն Գանձակին տիրացած է արաբական Շատտատեան տոհմի ճիւղերէն մէկը։ 1088-ին Շատտատեան Փատլունից Գանձակը գրաւած է, աթաբեկութեան կեդրոնը դարձած է Սելճուքեան զօրապետ Պուղան։ Սելճուքեան թուրքերու տիրապետութեան հաստատումէն ետք Գանձակի մէջ կը ծաղկի նաեւ մուսուլման ժողովուրդներու մշակոյթը, յատկապէս գրականութիւնը։ 12-րդ դարու 2-րդ կիսուն Գանձակի աթաբեկութիւնը թուլցած է, դարձած է հարկատու Վրաց թագաւորութեան։ 13-րդ դարու սկիզբը Գանձակը յիշատակուած է որպէս բազմամարդ եւ ամուր քաղաք։ 1236-ին թաթար-մոնկոլները կործանած են ընդդիմացող Գանձակի պարիսպները եւ կոտորած են բնակիչները. քաղաքը ամայացած է։ Գանձակի մէջ ծնած, կրթուած կամ գործած են Յովհաննէս Սարկաւագը, Կիրակոս Գանձակեցին եւ միջնադարեան մշակոյթի ուրիշ գործիչներ։

Վարչական բաժանում

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1905 թուականի Յունուարի դրութեամբ Գանձակի մէջ կար աւելի քան 8 հազար տուն, իսկ քաղաքը անմիջապէս բաժնուած էր երկու մասերու՝ հայկական եւ թրքական։ Քաղաքի երկու մասերուն մէջ կային բազմաթիւ թաղամասեր, որոնք ունեցած են իրենց ինժեներա-պլանային թիւերը։ Սակայն, հայերը կ'անուանէին թաղամասերը Հայաստանի տարբեր աշխարհագրական անուանումներով[2]։

Գանձակի հայկական մասը (Գանձակի գետի աջ ափը) կը գտնուէին հետեւեալ թաղամասերը

  • Եկեղեցական
  • Շուշեցոց (կամ Ղարաբաղցոց)
  • Բանանցոց
  • Գետաշէնցոց
  • Աջիշէնցոց
  • Սուլուքեցոց
  • Նուխիեցոց

Այդ թաղամասերու ազգաբնակչական կազմը ձեւաւորուած էր Պարսկաստանի հայերու, Ջիւանշիրի գաւառի (Նախատատաց-Պեկում Սարով, Էրքէջ, Կարաչինար, Ներքիշէն, Հայ Պարիս եւ այլ), Գանձակի գաւառի գիւղերուն (Ոսկանապատ-Զուռնապատ, Չուտար, Միրզիկ, Քարհատ-Դաշկեասն, Ապլիա, Կիրանց, Խաչակապ-Ղուշչու, Պարսում, Նուզկար, Փիփ, Չարտախլու, Ղարատաղլու) եւ այլն վայրերու մէջ[2]։

Քաղաքի այսպէս կոչուած թրքական մասը (Գանձակի գետի ձախ ափը) կային հայկական թաղամասեր՝

  • Նորաշէն (Ենի Երեւան)
  • Այգեստան (Պաղմանլար)
  • Փոքր Այգեստան (Բալա Պաղման)
  • Չայլուի (Չայլեցոց)
  • Երեւանեան (Երեւանոց)
  • Սլոպոտկա, երկաթուղային կայարանի շրջանը

Այդ թրքական մասը կար նաեւ պարսկական թաղամաս։ Ան կը գտնուէր պարսկական շուկայի (այժմ թրքական շուկայի) եւ շահաբասեան քարվանսարայի շրջանին։ Ռուսական թաղամասը կը գտնուէր Սուրբ Ալեքսանդր Նեւսկու ռուսական ռազմական վանքի եւ Սլոպոտկա թաղամասի շրջանը[2]։ Թրքական Գանձակը թրքական թաղամաս չունէր (կը բնակէին Այգեստան, Փոքր Այգեստան, Չայլեցոց, Երեւան եւ Սլոպոտկայ թաղամասերուն մէջ)[2]։

Տարի Բնակչութիւն
1897 33 625 մարդ [3]
1926 55 510 մարդ [4]
Տարի Բնակչութիւն
1939 98 949 մարդ [5]
1959 116 122 մարդ [6]
Տարի Բնակչութիւն
1970 189 512 մարդ [7]
1979 231 901 մարդ [8]
Տարի Բնակչութիւն
1989 278 006 մարդ [9]
2015 331 400 մարդ
* Հայաստան Վանաձոր (Վանաձոր)
* [[|]] Գյումրի (Գյումրի)

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Յովհաննէս Բարսեղեան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական եւ ուղղագրական տեղեկատու։ Երեւան: 9-րդ հրաշալիք։ էջ 51։ ISBN 99941-56-03-9 
  2. 2,0 2,1 2,2 2,3 Սերգեյ Երեմյանց-Գանձակեցի, Գանձակ 1880-1916 թթ., Երեւան 11-12, էջեր 11-12 — 11-12 էջ. — 150 հատ։ (ռուս.)
  3. (unspecified title)
  4. (unspecified title)
  5. (unspecified title)
  6. (unspecified title)
  7. (unspecified title)
  8. Перепись населения СССР (1979)
  9. Перепись населения СССР (1989)