Ռուբէն Զարեան
Ռուբէն Զարեան | |
---|---|
![]() | |
Ծնած է | 1 Սեպտեմբեր 1909 |
Ծննդեան վայր | Գիւմրի, Երեւանի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն |
Մահացած է | 1994[1] |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Քաղաքացիութիւն |
![]() ![]() |
Գործունէութեան ոլորտ | Արուեստի պատմութիւն |
Գործատու |
«Հայաստան» Հրատարակչութիւն Խորհրդային գրականութիւն Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ Հ․Հ․ ԳԱԱ Արուեստի համալսարան |
Կրթութիւն | Երեւանի Պետական Համալսարան |
Տիրապետած լեզուներ | հայերէն |
Պաշտօն | տնօրէն |
Պարգեւներ եւ մրցանակներ | «Պատուոյ նշան» շքանշան Ժողովուրդներու Բարեկամութեան շքանշան ՀԽՍՀ պետական մրցանակ? |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն |
Ռուբէն Վարոսի Զարեան (Ռուբէն Վարոսի Ղազանջեան, 1 Սեպտեմբեր 1909, Գիւմրի, Երեւանի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն - 1994[1], Երեւան, Հայաստան), հայ խորհրդային գրականագէտ, թատերագէտ, մանկավարժ: ՀԽՍՀ-ի արուեստի վաստակաւոր գործիչ (1961)։ Արուեստագիտութեան տոքթոր (1962), մասնագէտ (1963) ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1974)։ ԽՄԿԿ անդամ 1942էն:
Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
1936-ին աւարտած է Երեւանի պետական համալսարանի բանասիրական հիմնարկը։ 1938-1947-ններուն եղած է Հայպետհրատի գեղարուեստական գրականութեան խմբագրութեան վարիչ, 1941-1943-ններուն՝ «Սովետական գրականութիւն» ամսագիրի խմբագիր, 1948-1958-ններին՝ Երեւանի գեղարուեստաթատերական հիմնարկ թատրոնի պատմութեան ամպիոնի վարիչ, 1958-էն՝ ՀԽՍՀ ԳԱ արուեստի հիմնարկի տնօրէն։ Զարեան տպագրութեան պատրաստած է Կապրիէլ Սունդուկեանի 1951-1961-ններուն ակադեմիական հրատարակութեան քառահատոր երկերու առաջին երեք հատորները։ Զարեանի ուսումնասիրութիւնները կը վերաբերին հայ թատրոնի պատմութեանն ու դերասանական արուեստին։ Յուշագրութիւններ գրած է՝ հայ արուեստի եւ գրականութեան անուանի գործիչներու մասին։ Աբովեանի, Նար-Դոսի, Վրթանէս Փափազեանի, Յ․ Յովհաննիսեանի նուիրուած ուսումնասիրութիւններու հեղինակ է։ Զարեանի նախաձեռնութեամբ ԳԱ արուեստի հիմնարկին մէջ ստեղծուած է Շեքսպիրագիտական գրադարան (1964) եւ հայկակաեւ Շեքսպիրագիտութեան կեդրոն (1966)։ 1970-էն սկսեալ անդամ է Գերմանական Շեքսպիրեան ընկերութեան։ 1974-էն սկսեալ գրականութեան, արուեստի եւ ճարտարապետութեան ՀԽՍՀ պետական մրցանակներու յանձնաժողովի նախագահն է։ Անոր աշխատանքներէն շարք մը ռուսերէն եւ այլ լեզուներով լոյս տեսած է:
Երկեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Աբովեանի կեանքը (համառօտ ակնարկ), Երեւան, Հայպետհրատ, 1939, 100 էջ:
- Աբովեանի կեանքը (համառօտ ակնարկ), Երեւան, Հայպետհրատ, 1940, 128 էջ։
- Աբովեանի կեանքը (համառօտ ակնարկ), Երեւան, Հայպետհրատ, 1954, 136 էջ։
- Պայքար ռուս դրամատուրգի համար հայ թատրոնին մէջ, Երեւան, 1954, 172 էջ:
- Թատերական դիմանկարներ, գիրք 1, Երեւան, 1956, 376 էջ:
- Սիրանոյշ, Երեւան, 1956, 348 էջ:
- Սիրանոյշ (1857-1932), Երեւան, 1957, 344 էջ։
- Ադամեան (արուեստը), Երեւան, 1960, 415 էջ։
- Ադամեան (կեանքը), Երեւան, 1961, 535 էջ։
- Ադամեանի Շեքսպիրը, Երեւան, 1965, 304 էջ։
- Շեքսպիրը եւ հայերը, Երեւան, 1967, 104 էջ։
- Հասմիկ, Երեւան, 1970, 143 էջ։
- Վահրամ Փափազեան, Երեւան, 1972, 158 էջ։
- Երբ վարագոյրը կը բացուի, Երեւան, 1973, 231 էջ։
- Աւետիք Իսահակեան, Երեւան, 1974, 127 էջ։
- Շեքսպիրի հետ, Երեւան, 1976, 248 էջ։
- Էջեր հայկական շեքսպիրապատումէն, գիրք 1, Երեւան, 1979, 292 էջ։
- Էջեր հայկական շեքսպիրապատումէն, գիրք 2, Երեւան, 1981, 326 էջ։
- Հուշապատին մէջ, գիրք 1, Երեւան, 1975, 536 էջ։
- Հուշապատին մէջ, գիրք 2, Երեւան, 1977, 548 էջ։
- Հուշապատին մէջ, գիրք 3, Երեւան, 1981, 384 էջ։
- Մայրամուտէն առաջ (ինքնապատում), հատոր 1, Երեւան, 1988:
- Մայրամուտէն առաջ (ինքնապատում), հատոր 2, Երեւան, 1990:
- Մայրամուտէն առաջ (ինքնապատում), հատոր 3, Երւեան, 2012, 528 էջ։