Վրթանէս Փափազեան
Վրթանէս Փափազեան | |
---|---|
| |
Ծնած է | 12 Ապրիլ 1866 |
Ծննդավայր | Վան |
Մահացած է | 26 Ապրիլ 1920 (54 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Առաջին Հանրապետութիւն |
Քաղաքացիութիւն |
Օսմանեան Կայսրութիւն Ռուսական Կայսրութիւն Հայաստանի Առաջին Հանրապետութիւն |
Ազգութիւն | Հայ[1] |
Ուսումնավայր |
Արամեան Գէորգեան Հոգեւոր Ճեմարան Ժընեւի համալսարան |
Երկեր/Գլխաւոր գործ | Ժայռ? |
Մասնագիտութիւն | պատմաբան, արձակագիր, թարգմանիչ, գրագէտ |
Աշխատավայր | «Շաւիղ» |
Ծնողներ | հայր՝ Մեսրոպ Փափազեանց |
Վրթանէս Փափազեան (12 Ապրիլ 1866, Վան - 26 Ապրիլ 1920, Երեւան, Հայաստանի Առաջին Հանրապետութիւն), հայ մտաւորական, գրող, հասարակական-քաղաքական-մշակութային գործիչ, գրաքննադատ, խմբագիր, գրականութեան պատմաբան, ուսուցիչ եւ թարգմանիչ։
Ծնած է Վան, քահանայի ընտանիքի մէջ։ Մանուկ տարիքէն տեղափոխուած Պարսկաստան՝ Թաւրիզ։ Վրթանէս նախնական ուսումը կը ստանայ Ագուլիսի եւ Թաւրիզի հայկական վարժարաններուն մէջ, ապա՝ կ'ընդունուի Էջմիածինի Գէորգեան ճեմարանը, որուն ընթացքը չ'աւարտեր, որովհետեւ 15 տարեկանին կը պարտաւորուի նետուելու կեանքի ասպարէզ եւ իր ճակտին քրտինքով ապրուստը վաստակել։
Լեզուներ սորվելու ընդունակ եւ գրելու շնորհքով օժտուած պատանի Վրթանէսին համար կը սկսի անվերջ ուղեւորութիւններու եւ տեղափոխութիւններու կեանք մը։ Քանի մը տարի, 1885-էն՝ 1888, կը մնայ Պոլիս, ուր հայկական մամուլին մէջ լոյս կը տեսնեն իր գրութիւնները։ Քանի մը տարի ուսուցչութիւն կ՛ընէ արեւմտ. Հայաստանի գաւառները։ Ապա յաջորդաբար կ'ուղղուի Պաքու, Մոսկուա, այնուհետեւ՝ Պոլիս եւ ի վերջոյ Ժընեւ, ուր 1891–էն 1895 կը հետեւի գրականութեան եւ հասարակական գիտութիւններու դասընթացքներու[2]։ Աւարտելով՝ Կովկաս կը դառնայ, ուսուցիչ կը դառնայ, այս անգամ տեղափոխուելով արեւելեան Հայաստանի գաւառները։ Պարագայաբար կը զբաղի նաեւ թերթ խմբագրելով, բայց մանաւանդ կը գրէ․ վէպ, պատմուածք, թատերակ, բանաստեղծութիւն (արձակ), զրոյցներ, հեքիաթներ։ Առաւելաբար կ՛արծարծէ ընկերային հարցեր՝ անհաւասարութիւն եւ անարդարութիւն, երբեմն յաջողելով պարզ նկարագրութենէ անդին անցնիլ եւ յուզել ընթերցողը։
Պահ մը կրկին՝ Պոլիս է, ապա հարաւային Ռուսիա, միշտ՝ ուսուցիչ։ Պատերազմի տարիներուն կը վերադառնայ Կովկաս՝ Երեւան, եւ քանի մը տարի կը վարէ նախակրթարանի տեսուչի պաշտօն (էջմիածին)։
Հանրապետութեան շրջանին՝ զոհ կ՛երթայ համաճարակ հիւանդութեան։
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Խաթ-Սաբա, Թիֆլիս, 1890, 92 էջ:
- Գինեգործի աղջիկը, Թիֆլիս, 1891, 88 էջ:
- Պատկերներ թրքահայոց կեանքէն, Մոսկուա, 1891, 328 էջ:
- Տուրիստի յիշողութիւններ (պատմուածքներ, պատկերներ եւ այլն), Թիֆլիս, 1895, 88 էջ:
- Անյագը, Թիֆլիս, 1897, 60 էջ:
- Սանթօ, Թիֆլիս, 1898, 69 էջ:
- Հայ բօշաներ, Թիֆլիս, 1899, 100 էջ:
- Էմմա, Թիֆլիս, 1901, 284 էջ:
- Պատմուածքներ, Թիֆլիս, 1901, 120 էջ:
- Ասի, Թիֆլիս, 1903, 136 էջ:
- Խենթը, Թիֆլիս, 1903, 56 էջ:
- Ալէմգիր, Թիֆլիս, 1904, 92 էջ:
- Մեռնողները բարեւում են ձեզ, ա. տ., 1904, 212 էջ:
- Պատմուածքներ թրքահայերու կեանքէն, Թիֆլիս, 1904, 378 էջ:
- Ազէրֆեզա, Թիֆլիս, 1905, 136 էջ:
- Ժայռ, Թիֆլիս, 1907, 56 էջ:
- Հաջի բէգ (հայ յեղափոխական կեանքէն), Կ. Պոլիս, 1909, 132 էջ:
- Արտաշէս Երկրորդ, Պաքու, 1910, 52 էջ:
- Հիդրա, Թիֆլիս, 1910, 116 էջ:
- Պատմութիւն հայոց գրականութեան, Թիֆլիս, 1910, 817 էջ:
- Սահակ եւ Մեսրոպ, Պաքու, 1910, 60 էջ:
- Սանթօ (պատմուածքներ), Կ. Պոլիս, 1910, 112 էջ:
- Վարդանանց պատերազմը, Պաքու, 1910, 100 էջ:
- Զրոյցներ, Շուշի, 1911, 232 էջ:
- Պատկերներ գիւղից, Թիֆլիս, 1913, 278 էջ:
- Պատմութիւն հայ գրականութեան, Կ. Պոլիս, 1914, 176 էջ:
- Անյագը, ա. տ. եւ թ., 60 էջ:
- Պատմութիւն հայոց գրականութեան, ա. տ. եւ թ., 460 էջ:
- Պատմութիւն հայոց գրականութեան, մաս - 1, Երեւան, ա. թ., 328 էջ:
- Նմոյշներ ժողովրդական Հին եւ Միջնադարեան բանահիւսութիւններէն, Կ. Պոլիս, 1931, 128 էջ:
- Պատմութիւն հայոց գրականութեան, ա. տ., 1931, 128 էջ:
- Պատմութիւն հայոց գրականութեան, Կ. Պոլիս, 1931, 460 էջ:
- Ընտիր յերկեր, գիրք 1, ՅԵրեւան, 1939, 396 էջ:
- Ընտիր յերկեր, գիրք 2, ՅԵրեւան, 1940, 400 էջ:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Krikorian A., Heratchian H. Le dictionnaire biographique: Arméniens d'hier et d'aujourd'hui — Maisons-Alfort: 2021. — P. 461–462. — ISBN 978-2-905686-93-0
- ↑ «Վրթանէս Փափազեան (1866-1920). Իրաւազրկեալներու եւ անարդարութեան զոհերու երգիչը»։ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն (en-US)։ 2017-04-14։ արտագրուած է՝ 2020-07-02[permanent dead link]
- ↑ Վրթանէս Փափազեան 1866-1920, Ազատ Օր, 13 Ապրիլ 2017, Ն․
- ↑ «Էջ Մը Հայ Գրականութենէն» Վրթանէս Փափազեան (1866-1920), Վատիկանի ձայնասփիւռ, 2011-05-11 12:56:09
- ↑ ՊՈԼԻՍԸ՝ ԿՈՄԻՏԱՍԷՆ ԱՌԱՋ ԵՒ ԵՏՔ, Հայրենիք շաբաթաթերթ, Ա.Ապտալեան, Նոյեմբեր 3 2016,
- Յօդուածներ որոնց մէջ փճացած յղումներ կան from October 2024
- 12 Ապրիլի ծնունդներ
- 1866 ծնունդներ
- Վան ծնածներ
- 26 Ապրիլի մահեր
- 1920 մահեր
- Երեւան մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ խմբագիրներ
- Հայ հասարակական–մշակութային գործիչներ
- Հայոց Ցեղասպանութեան ականատեսներ
- Հայ տղամարդ գրողներ
- Հայ մանկավարժներ
- Հայ հասարակական գործիչներ
- Հայ գրականագէտներ