Շարլ Ադամեան
Շարլ Ադամեան ֆրանսերէն՝ Charles Atamian | |
---|---|
| |
Ծննդեան անուն |
Կարապետ Ադամեան թրք.՝ Garabed Atamian |
Ծնած է | 18 Սեպտեմբեր 1872[1][2] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[3] |
Մահացած է | 30 Յուլիս 1947[1][2][3][…] (74 տարեկանին) |
Մահուան վայր | Փարիզ, Ֆրանսա[3][4] |
Քաղաքացիութիւն |
Օսմանեան Կայսրութիւն Ֆրանսա |
Ազգութիւն | Հայ[3][4] |
Ուսումնավայր |
Մուրատ-Ռափայէլեան ՎարժարանԿատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ[3] Լիցեյ Սեն-Բենոաւ Ստամբուլում? Վենետիկի Գեղարուեստի ԱկադեմիաԿատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ |
Տեսակ | դիմապատկեր |
Մասնագիտութիւն | գեղանկարիչ, նկարազարդող |
Անդամութիւն | Գեղեցիկ արվեստների ազգային ընկերություն?[3][4] |
Շարլ Ադամեան (Կարապետ, 18 Սեպտեմբեր 1872[1][2], Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[3] - 30 Յուլիս 1947[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսա[3][4]), հայ նկարիչ։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Կ. Պոլիս։ Կրթութիւնը ստացած է Վենետիկի Մուրատ-Ռափայէլեան վարժարանէն, հետեւած է նկարչութեան, աշակերտելով պրոֆ․Փաոլէթթիին եւ Փիէթրային (1887-1893)։
Յաճախած է Վենետիկի Գեղարուեստական ակադեմիան, սակայն առանց աւարտելու վերադարձած է Պոլիս։ Այստեղ 1895 թուականի դէպքերու նախօրեակին կազմակերպած է իր նկարներու առաջին ցուցահանդէսը, որ անցած է աննկատ, քաղաքական ծանր մթնոլորտի պատճառով։
1897 թուականին մեկնած է Փարիզ, զբաղած է գիրքերու նկարազարդումով՝ մինչեւ Առաջին համաշխարհային պատերազմի տարիները։
Նկարազարդած է 150-էն աւելի ֆրանսերէն գիրքեր, ինչպէս նաեւ Անաթոլ Ֆրանսի, Կի tը Մobասանի վէպերը։ Հրապարակած է հայ ժողովուրդի ազատագրական պայքարին նուիրուած կրաֆիքական գործեր։
1927 թուականէն եղած է այդ ընկերութեան անդամ։ Անոր նկարները ցուցադրուած են Եւրոպայէն մինչեւ Ամերիկա, Ճափոն եւ այլուր։
Գործերէն մաս մը կը պահուին Փարիզի Լիւքսեմպուրկեան եւ այլ թանգարաններու մէջ, Հայաստանի ազգային պատկերասրահին մէջ։
Ցուցահանդէսներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անհատական ցուցահանդէսներ ունեցած է Կ. Պոլսոյ, Փարիզի, Պրիւքսէլի եւ Սթրասպուրկի մէջ։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
«Ծովափին»
-
«Ծովափին»
-
«Լուացք ընող կիներ»
-
«Ծովափին»
-
«Մէկը ճանապարհի համար»
-
«Թարմ ծաղիկներ»
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայ Հանրագիտակ, Հ. Մկրտիչ Վարդ. Պոտուրեան, 1939, Պուքրէշ, Հատոր Ա., էջ 35-36:
- Գառնիկ Ստեփանեան, «Կենսագրական բառարան», Ա․ հատոր, Երեւան , էջ 26։