Գառնիկ Ստեփանեան
| Գառնիկ Ստեփանեան | |
|---|---|
| Ծնած է | 14 Փետրուար 1909[1] |
| Ծննդավայր | Թերճան, Էրզինճան, Թուրքիա[1] |
| Մահացած է | 1 Յուլիս 1989[1] (80 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Խորհրդային Միութիւն[1] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1] |
| Ուսումնավայր | Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրութեան բաժանմունք[1] |
| Մասնագիտութիւն | գրականագէտ, թատերագէտ, գրագէտ և արուեստագէտ |
| Աշխատավայր | «Սովետական Հայաստան»[1], Հ.Հ. ԳԱԱ Գրականութեան համալսարան, Եղիշէ Չարենցի անուան գրականութեան եւ արուեստի թանգարան[1], Հ․Հ․ ԳԱԱ Արուեստի համալսարան[1], Արեւ, «Հայաստան» Հրատարակչութիւն և Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրութեան բաժանմունք |
| Վարած պաշտօններ | տնօրէն[1] |
| Անդամութիւն | Հայաստանի Գրողներու Միութիւն |
| Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1] |
Գառնիկ Ստեփանեան (14 Փետրուար 1909[1], Թերճան, Էրզինճան, Թուրքիա[1] - 1 Յուլիս 1989[1], Երեւան, Խորհրդային Միութիւն[1]), հայ գրականագէտ, գրող, բառարանագիր, թատերագէտ, Հայաստանի արուեստի վաստակաւոր գործիչ եւ Գրողներու միութեան անդամ։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Էրզինճան (պատմական հայկական Երզնկա): Փոքր տարիքէն ականատես եղած է Համաշխարհային Ա. պատերազմի արհաւիրքին եւ ընտանիքին հետ տեղահան ըլլալով հասած է մինչեւ Մալաթիա. ապա անցած է Սեբաստիա, ուր ստացած է իր նախնական կրթութիւնը:
Փոքր տարիքէն մուտք գործած է որբանոց եւ փոխադրուած է Յունաստան, ապա այլ վայրեր:
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ստեփանեան 1925 թուականին հասած է Եգիպտոս, ուր որպէս գրաշար աշխատած է «Արեւ» օրաթերթին եւ «Ոսկետառ» տպարանին մէջ: Որոշ ժամանակ Եգիպտոսի մէջ աշխատելէ ետք 1930 թուականին վերադարձած է Հայաստան եւ գրաշարութեան գործը շարունակած՝ Երեւանի Պետական հրատարակչութեան տպարանէն ներս:
Հայաստանի մէջ որոշած է շարունակել իր ուսումը եւ 1938 թուականին աւարտած է Երեւանի Պետական համալսարանի բանասիրական կաճառը:
Ուսումը աւարտելէ ետք ունեցած է մեծ գործունէութիւն։ Աշխատած է «Սովետական Հայաստան» եւ «Տեղեկագիր» պարբերականներու խմբագրութեան մէջ: Ապա աշխատած է Գրականութեան կաճառի, Եղիշէ Չարենցի գրականութեան եւ արուեստի թանգարանի, ինչպէս նաեւ Գիտութիւններու ակադեմիայի արուեստի կաճառին մէջ:
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ստեփանեան կատարած է բանասիրական աշխատանք։ Գրած է աւելի քան քսան մենագրութիւն՝ Արուսեակ Փափազեանի, Պետրոս Ադամեանի, Արփիար Արփիարեանի, Յակոբ Պարոնեանի, Հրաչեայ Աճառեանի, Վահրամ Փափազեանի եւ այլոց մասին: Ան նաեւ թրքերէնէ հայերէն թարգմանած է Յովսէփ Վարդանեանի «Ագապի» վէպը (1953), որ առաջին թրքական վէպն է (սկզբնապէս լոյս տեսած 1851ին՝ հայատառ թրքերէնով), ինչպէս եւ Պարոնեանէն կարգ մը հայատառ թրքերէն գործեր։
Այս բոլորի կողքին զբաղած է նաեւ ուսուցչութեամբ։ 1937-1939 թուականներուն հայոց լեզու եւ գրականութիւն դասաւանդած է Երեւանի «Ալեքսանդր Թամանեան» շինարարական ուսումնարանէն ներս։
1939-1940 գրաբար լեզու դասաւանդած է Երեւանի Պետական համալսարանի բանասիրական կաճառէն ներս:
1971-ին ան իր դոկտորական աւարտաճառը պաշտպանած է։
Անոր կարեւոր նպաստը հայագիտութեան եղած է երեք հատորնոց «Կենսագրական բառարան»ը (1973, 1981, 1990), որ դժբախտաբար անաւարտ մնացած է։
Երկեր[2]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Պետրոս Ադամեան, Երեւան, Հայպետհրատ, 1941, 148 էջ։
- Խորհրդային Միութեան հերոս Սերգէյ Օհանեան, Երեւան, Արմֆան, 1943, 40 էջ։
- Գուարդիայի կապիտան Արամ Միրզոյեան, Երեւան, «Սովետական Հայաստան» օրաթերթի հրատարակութիւն, 1943, 80 էջ։
- Պետրոս Ադամեան, Երեւան, ՀԽՍՀ ԳԱ, 1944, 98 էջ։
- Մղձաւանջային օրեր, Երեւան, Հայպետհրատ, 1945, 214 էջ։
- Մղձաւանջային օրեր, Պէյրութ, 1952, 220 էջ։
- Մովսէս Արազի, Երեւան, ՀԽՍՀ ԳԱ, 1954, 120 էջ։
- Արփիար Արփիարեան, Երեւան, ՀԽՍՀ ԳԱ, 1955, 289 էջ։
- Արուսեակ Փափազեան (կեանքը եւ բեմական գործունէութիւնը), Երեւան, ՀԽՍՀ ԳԱ, 1955, 113 էջ։
- Յակոբ Պարոնեան, Երեւան, ՀԽՍՀ ԳԱ, 1956, 183 էջ։
- Սիրանոյշ, Երեւան, Հայկական ՍՍՀ քաղաքական եւ գիտական գիտելիքներու տարածման ընկերութիւն, 1957, 48 էջ։
- Մկրտիչ Ջանան, Երեւան, Հայկական թատերական ընկերութիւն, 1960, 146 էջ։
- Ուրուագիծ արեւմտահայ թատրոնի պատմութեան, հատոր 1, Երեւան, ՀԽՍՀ ԳԱ, 1962, 524 էջ։
- Հայ նոր գրականութեան պատմութիւն, հատոր 2 (գիրքի «Ներածութիւն» բաժինը գրած է Գառնիկ Ստեփանեանը), Երեւան, ՀԽՍՀ ԳԱ, 1962, 516 էջ։
- Յակոբ Պարոնեան (կեանքը եւ հրապարակախօսութիւնը), Երեւան, Հայպետհրատ, 1964, 276 էջ։
- Հայ նոր գրականութեան պատմութիւն, հատոր 3 (գիրքի «Յակոբ Պարոնեան» գլուխը գրած է Գառնիկ Ստեփանեանը), Երեւան, ՀԽՍՀ ԳԱ, 1964, 760 էջ։
- Հայ ժողովուրդի պատմութիւն, հատոր 7 (հատորի «Սփիւռքահայ մշակոյթը» գլուխը գրած է Գառնիկ Ստեփանեանը), Երեւան, ՀԽՍՀ ԳԱ, 1967, 55 էջ։
- Ուրուագիծ արեւմտահայ թատրոնի պատմութեան, հատոր 2, Երեւան, ՀԽՍՀ ԳԱ, 1969, 447 էջ։
- Կենսագրական բառարան (հայ մշակոյթի գործիչներ), երեք հատորով, հատոր Ա, Ա-Թ, Երեւան, «Հայաստան», 1973, 384 էջ։
- Հայ ժողովուրդի պատմութիւն, հատոր 5 (հատորի «Լուսաւորութիւն, գիտութիւն, մամուլ» գլուխն ամբողջութեամբ եւ «Գրականութիւն եւ արուեստ» գլուխի «Թատրոն» բաժինը գրած է Գառնիկ Ստեփանեանը), Երեւան, ՀԽՍՀ ԳԱ, 1974, 736 էջ։
- Ուրուագիծ արեւմտահայ թատրոնի պատմութեան, հատոր 3, Երեւան, ՀԽՍՀ ԳԱ, 1975, 436 էջ։
- Աճառեանի հետ (յուշեր), Երեւան, «Հայաստան», 1976, 188 էջ։
- Վահրամ Փափազեանի հետ (յուշեր), Երեւան, «Սովետական գրող», 1979, 102 էջ։
- Կենսագրական բառարան (հայ մշակոյթի գործիչներ), երեք հատորով, հատոր Բ, Ժ-Մ, Երեւան, «Սովետական գրող», 1981, 327 էջ։
- Ակնարկներ սփիւռքահայ թատրոնի պատմութեան, հատոր 1, Ֆրանսահայ թատրոն, ՀԽՍՀ ԳԱ, 1982, 323 էջ։
- Թրքական աղբիւրները՝ թուրք թատրոնի զարգացման գործին մէջ հայերու դերի մասին, Երեւան, ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտութիւններու տեղեկատուութեան կեդրոն, 1983, 51 էջ։
- Յօդուածներ եւ յուշեր, Երեւան, «Սովետական գրող», 1985, 292 էջ։
- Մղձաւանջային օրեր, Երեւան, 1989, 558 էջ։
- Կենսագրական բառարան (հայ մշակոյթի գործիչներ), հատոր Գ, Երեւան, «Խորհրդային գրող», 1990։
- Երզնկա (հնագոյն դարերէն մինչեւ մեր օրերը), Երեւան, 2005, 680 էջ։
- Ակնարկներ սփիւռքահայ թատրոնի պատմութեան, հատոր 2, Ամերիկահայ թատրոն, Երեւան, 2008։
- Մղձաւանջային օրեր, Երեւան, 2009, 588 էջ։
Թարգմանութիւններ (թրքերէնէ)
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ագապիի պատմութիւնը (վէպ), Երեւան, ՀԽՍՀ ԳԱ, 1953, 263 էջ։
- Յովսէփ Վարդանեան, Ագապի (վէպ), Երեւան, «Սովետական գրող», 1979, 207 էջ։
Մրցանակներ եւ կոչումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Շնորհիւ իր վաստակին, Ստեփանեան 1967 թուականին արժանացած է Արուեստի վաստակաւոր գործիչի կոչման։
1980 թուականին, իր «Հայ նոր գրականութեան պատմութիւն» հինգ հատորնոց հաւաքական աշխատութեան համար արժանացած է պետական մրցանակի[3]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 Հայկական սովետական հանրագիտարան — Երևան: 1985. — հատոր 11. — է. 128–129.
- ↑ (հայերեն) Գառնիկ Ստեփանյան, 2024-04-23, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B3%D5%A1%D5%BC%D5%B6%D5%AB%D5%AF_%D5%8D%D5%BF%D5%A5%D6%83%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=9899798, վերցված է 2026-05-18
- ↑ «ԳԱՌՆԻԿ ՍՏԵՓԱՆԵԱՆ (1909-1989)»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2022-07-27