Սթրասպուրկ

Ուիքիփետիաէն
Jump to navigation Jump to search
Սթրասպուրկ
Զինանշան
Դրօշը

Սթրասպուրկ (գերմաներէն՝ Straßburg), Էլզասի՝ նահանգ Ֆրանսայի արեւելքին, մայրաքաղաք եւ գլխաւոր քաղաք, ինչպէս նաեւ Եւրոպառլամենտի պաշտօնական նստավայր։ Տեղակայուած ըլլալով Գերմանիոյ սահմանին այն նաեւ Ստորին-Ռեյն դեպարտամենտի մայրաքաղաքն է։ Էլզասի բնակչութիւնը պատմականորեն գերմանախոս է, որով եւ կը բացատրուի քաղաքի գերմանական անունը ունենալը։[1] 2008 թուականի տուեալներով Ստրասբուրգի բնակչությունը՝ արվարձանները ներառյալ, կազմում է 884,988 մարդ։[2]

Սթրասպուրկի մէջ կը գտնուի նաեւ Ռէյնի վրայով նաւարկութեան կեդրոնական յանձնաժողովը եւ Մարդու իրաւունքներու միջազգային հիմնարկը։[3]

Սթրասպուրկի պատմական կենդրոնը 1988 թ. ԵՈՒՆԵՍՔՕ-ի կողմէ դասակարգուած է որպէս Համաշխարհային Ժառանգութիւն, առաջին անգամ այդպիսի պատուոյ արժանացած է քաղաքի կենդրոնի ամբողջութեամբ։ Սթրասպուրկը ներծծուած է Ֆրանքօ-Գերմանական մշակոյթով եւ չնայած պատմութեան ընթացքին թեժ վիճարկմանը, այն դարեր շարունակ Ֆրանս-Գերմանական միասնութեան կամուրջ հանդիսացած է։ Յատկապէս Սթրասպուրկի համալսարանը՝ ներկայիս երկրորդ խոշորագոյնն է Ֆրանսայի մէջ, որ Կաթոլիկ եւ Բողոքական մշակոյթներու համակեցութեան վառ օրինակ է։ Իսլամական պաշտամունքի համար նախատեսուած ամենամեծ վայրը՝ Սթրասպուրկի մզկիթը 2012-ի Սեպտեմբեր 27-ին պաշտօնապէս բացած է Ֆրանսայի ներքին գործերու նախարար Մանուէլ Վալսը։[4]

Տնտեսապէս Սթրասպուրկը արդիւնաբերութեան եւ մեքենաշինութեան կարեւոր կենդրոն է, ինչպէս նաեւ ճանապարհային, երկաթուղային եւ գետերու հանգոյց։ Սթրասպուրկի նաւահանգիստը, Ռէյն գետի ափին գտնուող երկրորդ մեծ նաւահանգիստն է։[5] Սթրասպուրկը նորարարութեան մակարդակով Ֆրանսայի մէջ երրորդն է, իսկ աշխարհի տարածքին 18-րդը։[6]

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Adrian Room – Placenames of the world: origins and meanings of the names for 6,600 countries, cities, territories, natural features, and historic sites– McFarland, 2006, p 359.
  2. The official website of the Eurodistrict indicates a population of 868,014, but this does not take into account the official figures for 2008 of the Ortenaukreis, which had a population of 417,613 on 31 December 2008; 884,988 is the addition of the French 2006 census and the German 2008 census. The real actual number of inhabitants is in fact even higher, due to the steady growth of the Urban Community of Strasbourg.
  3. http://en.strasbourg-europe.eu/the-international-institute-of-human-rights,41321,en.html
  4. France Vows to Kick out Islamic Troublemakers.
  5. «Figures on the port's website»։ Web.archive.org։ Արխիվացված օրիգինալից-ից 20 April 2008-ին։ Վերցված է 5 April 2011 
  6. 2thinknow Innovation Cities Global 256 Index.