Հայրենիք (օրաթերթ)
«Հայրենիք», ազգային, քաղաքական եւ գրական օրաթերթ։ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պաշտօնաթերթ։ Լոյս կը տեսնէ 1 Մայիս 1899-էն սկսեալ` Նիւ Եորքի մէջ, իսկ 1900-էն՝ Պոսթընի մէջ: Մինչեւ 1913 ՝ շաբաթաթերթ, 1913-1915 երկօրեայ, Դեկտեմբեր 1915-էն՝ օրաթերթ։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Առաջին խմբագիր՝ Թովմաս Չարշաֆճեան, այնուհետեւ, տարբեր տարիներ խմբագրած են՝ Արշակ Վռամեան, Արամ Աշոտ (Ս. Մինասեան), Նշան Թաշճեան, Սիամանթօ, Յարութիւն Չագմաքճեան, Սիմոն Վրացեան, Մանուկ Համբարձումեան, Մերուժան Օզանեան, Սահակ Չթչեան, Նշան Տեստեկիւլ եւ Մինաս Վերածին, Ռուբէն Դարբինեան, Գուրգէն Մխիթարեան, Վալադ Վալադեան, Վարդգէս Ահարոնեան, Խոսրով Ներսէսեան, Մինաս Թէօլէօլեան, Երուանդ Խաթանասեան, Արմէն Պաղտոյեան, Գէորգ Տօնապետեան, Վաչէ Բրուտեան, Վահագն Գարագաշեան, Խաժակ Մկրտիչեան, Զաւէն Թորիկեան։
«Հայրենիք»-ի մէջ կը հրապարակուին նիւթեր Հայ Յեղափոխական Դաշնակցութեան եւ անոր կազմակերպութիւններուն գործունէութեանց մասին, ինչպէս նաեւ՝ պաշտօնական փաստաթուղթեր։ Օրաթերթը լայնօրէն կը լուսաբանէ Հայկական Հարցը՝ անոր զարգացման բոլոր շրջաններուն, արեւմտահայերու դրութիւնը, հայ ժողովուրդին ազգային-ազատագրական պայքարը թրքական բռնապետութեան դէմ։
«Հայրենիք»ի թիւերուն մէջ լոյս տեսած են բազմաթիւ վաւերաթուղթեր, ականատեսներու վկայութիւններ եւ յուշագրութիւններ 1915-1923 Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ։ Թերթը կը խօսի Հայկական Սփիւռքի, ԱՄՆ-ի հայ համայնքին կեանքին, հայոց ինքնութեան պահպանման, նորաստեղծ անկախ Հայաստանի Հանրապետութեան աջակցելու եւ սատարելու մասին։
120 Ամեակ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
«Հայրենիք»ի Թուայնացում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գրեթէ աւարտած է «Հայրենիք»ի եւ անգլերէն լեզուով՝ «Արմինիըն Ուիքլի»ի թուայնացման (Digitization) աշխատանքը։ Կը մնան քանի մը թիւեր, վերջնականապէս մեր տրամադրութեան տակ ունենալու այս հրատարակութիւններուն ամբողջութիւնը։ 1899-էն ի վեր է «Հայրենիք» եւ 1934-էն ի վեր «Արմինիըն Ուիքլի» իրենց բովանդակութեամբ, հետեւողական ձեւով ներդրում կ'ունենան ազգային, ընկերային եւ մշակութային բնագաւառներէ ներս[1]։ - ՈՒԱԹԸՐԹԱՈՒՆ, Մասաչուսեց
|
[1]։
Խմբագիրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]«Հայրենիք»ի խմբագիրներ
- Թովմաս Չարշաֆճեան (1899-1900)
- Արշակ Վռամեան (1900-1907)
- Արամ Աշոտ (1904)
- Նշան Թաշճեան (1907-1908)
- Սիամանթօ (1909-1911)
- Յարութիւն Չագմագճեան (1909-1911)
- Սիմոն Վրացեան (1911-1914)
- Մանուկ Համբարձումեան (1914-1916)
- Մերուժան Օզանեան (1916-1918)
- Սահակ Չթչեան (1918-1922)
- Նշան Տեստէկիւլեան (1918-1922)
- Մինաս Վերածին (1918-1922)
- Ռուբէն Դարբինեան (1922-1968)
- Վալադ Վալադեան (1948-1952)
- Գուրգէն Մխիթարեան (1952-1963)
- Խոսրով Ներսէսեան (1960-1978)
- Վարդգէս Ահարոնեան (1948-1952)
- Երուանդ Խաթանասեան (1963-1968)
- Մինաս Թէօլէօլեան (1968-1979)
- Գէորգ Տօնապետեան (1976-1996)
- Վաչէ Բրուտեան (1989-1993)
- Վահագն Գարագաշեան (1995-1999)
- Խաժակ Մկրտիչեան (1999-2008)
- Զաւէն Թորիկեան (2008-մինչեւ այսօր)
Անգլերէն բաժինի խմբագիրներ՝
- Խաչիկ Մուրատեան (2007-2014)
- Նանոր Պարսումեան (2014-2016)
- Ռուբէն Ճանպազեան (2016-2018)
- Փօլին Կեցոյեան (2019-ներկայ)