Վալադ Վալադեան
Արտաքին տեսք
Վալադ Վալադեան | |
---|---|
Ծնած է | 1883 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն |
Մահացած է | 21 Յուլիս 1974 |
Վալադ Վալադեան (1883, Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն - 21 Յուլիս 1974), ուսուցիչ եւ հրապարակագիր։ «Հայրենիք»-ի խմբագրութիւնը վարած է 1948-1952 թուականներուն։
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Թիֆլիս: Վ. Վալադեան, նախքան Ամերիկա երթալը, Պարսկաստանի եւ Լիբանանի մէջ ծառայած է «Հայրենիք»ին, աշխատակցած է անոր եւ «Հայրենիք» ամսագրին: Նախքան այդ, աշխատակցած է նաեւ Թիֆլիսի «Հորիզոն» թերթին:
Վալադեան եղած է Ազգային Խորհուրդի ներկայացուցիչ Համազասպի գունդին մէջ:
Իր ուսումը կատարելագործած է Լայփցիկի համալսարաններէն ներս, ստանալով «PhD» վկայական:
Ուսուցիչ եւ հրապարակագիր Վալադեան, 1948-1952 «Հայրենիք»ի խմբագրութիւնը փոխն ի փոխ կը վարէ Մերուժան Օզանեանի, Գուրգէն Մխիթարեանի եւ Վարդգէս Ահարոնեանի հետ:
Վալադ Վալադեան մահացած է Ամերիկայի Միացեալ Նահանգներուն մէջ[1]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Խմբագիրներ»։ Hairenik Weekly Newspaper (en-US)։ 2009-02-03։ արտագրուած է՝ 2022-02-18