Վարդգէս Ահարոնեան
| Վարդգէս Ահարոնեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 27 Դեկտեմբեր 1888[1] |
| Ծննդավայր | Իգտիր, Երեւանի նահանգ, Ռուսական Կայսրութիւն |
| Մահացած է | 19 Փետրուար 1965[2] (76 տարեկանին) |
| Մահուան վայր | Ուաշինկթըն, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Մոսկուայի պետական համալսարանի իրաւաբանական բաժին |
| Մասնագիտութիւն | իրաւաբան, գրագէտ, հանրային գործիչ և մանկավարժ |
| Կուսակցութիւն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն |
| Ամուսին | Արմենուհի Տիգրանյան? |
| Ծնողներ | հայր՝ Աւետիս Ահարոնեան |
Վարդգէս Ահարոնեան (27 Դեկտեմբեր 1888[1], Իգտիր, Երեւանի նահանգ, Ռուսական Կայսրութիւն - 19 Փետրուար 1965[2], Ուաշինկթըն, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), հայ իրաւաբան, գրող, մանկավարժ։
Ծնած է Սուրմալու գաւառի Իգտիրմաւա գիւղը, 1888-ին: Իվտիրէն անցած է Երեւան, ուր սորված է ռուսերէն եւ ընդունուած է Երեւանի ռուսական գիմնազիան եւ ուսանած՝ մինչեւ 1903: Ապա ան մտած է Մոսկուայի համալսարանի իրաւաբանական բաժինը, զոր աւարտած է 1912-ին:
1914-ին, կամաւորական գունդերու կազմութեան ժամանակ դարձած է Անդրանիկի քարտուղարը եւ ռուսերէն լեզուի թարգմանիչը:
1916-ին, կամաւորական գունդերու լուծարումէն ետք, անցած է Թիֆլիս:
Հայաստանի Հանրապետութեան շրջանին Վարդգէս Ահարոնեան վարած է Երեւանի դատական շրջանի դատախազի պաշտօնը, ապա ազգայնացուած դատարանի առաջին դատախազի պաշտօնը:
Հայաստանի խորհրդայնացումէն ետք անցած է Փարիզ, իսկ 1923-ին ՀՅԴ Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի հրաւէրով, շրջուն գործիչի պաշտօնով գացած է Ամերիկա: Նիւ Եորքի մէջ իր կնոջ Արմենուհիին հետ հիմնած է «Ահարոնեան Վարժարան»ը եւ կազմած է հայերէնի դասագիրքեր:
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Library of Congress Authorities — Library of Congress.
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ «Խմբագիրներ»։ Hairenik Weekly Newspaper (en-US)։ 2009-02-03։ արտագրուած է՝ 2022-02-15
- ↑ «Յովհաննէս Թումանեանի Ծննդեան 150-ամեակ . Վերնատունը` Ըստ Վարդգէս Ահարոնեանի»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2019-04-06։ արտագրուած է՝ 2022-02-15
- ↑ «Րաֆֆու կեանքը՝ Թումանեանի սեղանին (Հայաստան)»։ Hamazkayin (Hy-am)։ 2021-02-23։ արտագրուած է՝ 2022-02-15