Ռուբէն Դարբինեան
Արտաքին տեսք
Ռուբէն Դարբինեան | |
---|---|
| |
Ծննդեան անուն |
հայ.՝ Արտաշես Ստեփանի Չիլինգարյան Արտաշէս Ստեփան Չիլինկարեան |
Ծնած է | 1883 |
Ծննդավայր | Ախալքալաք, Ռուսական Կայսրութիւն |
Մահացած է | 14 Յունիս 1968 |
Մահուան վայր | Պոսթըն, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Հայաստանի Առաջին Հանրապետութիւն |
Երկեր/Գլխաւոր գործ | Ռուսական վտանգը |
Մասնագիտութիւն | հանրային գործիչ, քաղաքական գործիչ, խմբագիր |
Աշխատավայր |
Մշակ Մուրճ Ազատամարտ Հայրենիք |
Վարած պաշտօններ | գլխաւոր խմբագիր[1] եւ Արդարադատութեան Նախարար |
Կուսակցութիւն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն |
Ռուբէն Դարբինեան (իսկական անունը՝ Արտաշէս Ստեփան Չիլինկարեան, 1883, Ախալքալաք, Ռուսական Կայսրութիւն - 14 Յունիս 1968, Պոսթըն, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), հայ հասարակական-քաղաքական գործիչ։ ՀՅԴ կուսակցութեան անդամ։
Կրթութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աւարտած է Թիֆլիսի երկրորդական ռուսական վարժարանը, ուսանած է Հայտելկերկի եւ Միւնիխ Միւնխենի համալսարաններու մէջ, 1906 -ին աւարտած է Մոսկուայի պետական համալսարանի իրաւաբանական կաճառը։
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աշխատակցած է կովկասահայ մամուլին («Մշակ», «Մուրճ»)
- 1906 թուականէն կատարած է կուսակցական աշխատանք:
- Աշխոյժօրէն մասնակցած է «Փոթորիկ» խումբի աշխատանքներուն:
- 1906-ին մասնակցած է Էջմիածնի մէջ գումարուած ազգային ընդհանուր ժոդովին:
- 1909-ին խուսափելով ցարական իշխանութիւններու հետապնդումներէն, հաստատուած է Կ. Պոլսոյ մէջ,
- 1909-ին աշխատակցած է «Ազատամարտ»ին:
- 1914-ին աշխատած է Թիֆլիսի եւ Պաքուի մէջ:
- 1916-ին «Արեւ» օրաթերթի խմբագիր:
- 1917-ին հրատարակած է «Գործ» ամսագիրը (Պաքու)։
- 1917-ին Հայոց ազգային խորհուրդի քարտուղար:
- 1920-ին Հայաստանի Հանրապետութեան արդարադատութեան նախարար:
- 1921-ին «Հայրենիք» օրաթերթի եւ ամսագրի խմբագիր:
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Տպագրած է գիտական, քաղաքական, արուեստաբանական, պատմագիտական կարեւոր յօդուածներ:
- 1913-ին գործած է Գերմանիոյ մէջ, հետապնդումներէն եւ ամբաստանութիւններէն խուսափելու համար ձեռք բերած է անձնագիր՝ Դարբինեան Ռուբէն անունով եւ մինչեւ կեանքի վերջը կրած այդ անունը:
- Պերլինի մէջ օգնած է գերմանա-հայկական ընկերութեան ստեղծմանը:
- Խորհրդային իշխանութեան հաստատումէն յետոյ ձերբակալուած է, մինչեւ 1921-ին-ի Փետրուարը մնացեր բանտի մէջ:
- Փետրուարեան ապստամբութեան պարտութիւնէն յետոյ (1921) անցած է Թեհրան, ապա՝ ԱՄՆ (Պոսթըն):
- Գրած է «Ինչ պայմաններու մեջ ծնունդ առաւ Հայաստանի Հանրապետութիւնը», 1953, «Ի՞նչ կարելի է սպասել Սթալինի յաջորդներէն», 1953 եւ այլն)։
Այլ աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ռուսական վտանգը
-
«Ռուսական վտանգը» գիրքին առաջին էջը
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ռուբէն Դարբինեան, «Հայենիք» օրաթերթ, 1969, Յուլիսի 14-16։
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ԵՊՀ Հայագիտական հետազօտութիւններու հիմնարկ Archived 2020-06-13 at the Wayback Machine.
- Armenian Weekly History
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Այս յօդուածի կամ անոր մէջ որոշակի յատուածի սկզբանական տարբերակը վերցուած է «Հայկական Հարց» Հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են Քրիեյթիւ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |