Jump to content

Շարլ Ադամեան

(Վերայղուած է Կարապետ Ադամեան-էն)
Շարլ Ադամեան
ֆրանսերէն՝ Charles Atamian
Ծննդեան անուն Կարապետ Ադամեան և թրք.՝ Garabed Atamian
Ծնած է 18 Սեպտեմբեր 1872(1872-09-18)[1][2]
Ծննդավայր Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն
Մահացած է 30 Յուլիս 1947(1947-07-30)[1][2][3][…] (74 տարեկանին)
Մահուան վայր Փարիզ[3][4]
Քաղաքացիութիւն  Օսմանեան Կայսրութիւն և  Ֆրանսա
Ազգութիւն Հայ[3][4]
Ուսումնավայր Մուրատ-Ռափայէլեան Վարժարան[3], Լիցեյ Սեն-Բենոաւ Ստամբուլում? և Վենետիկի Գեղարուեստի Ակադեմիա
Տեսակ դիմապատկեր
Մասնագիտութիւն գեղանկարիչ և նկարազարդող
Անդամութիւն Գեղեցիկ արվեստների ազգային ընկերություն?[3][4]

Շարլ Ադամեան (Կարապետ, 18 Սեպտեմբեր 1872(1872-09-18)[1][2], Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն - 30 Յուլիս 1947(1947-07-30)[1][2][3][…], Փարիզ[3][4]), հայ նկարիչ։

Կենսագրական գիծեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Կ. Պոլիս։ Կրթութիւնը ստացած է Վենետիկի Մուրատ-Ռափայէլեան վարժարանէն, հետեւած է նկարչութեան, աշակերտելով պրոֆ․Փաոլէթթիին եւ Փիէթրային (1887-1893)։

Յաճախած է Վենետիկի Գեղարուեստական ակադեմիան, սակայն առանց աւարտելու վերադարձած է Պոլիս։ Այստեղ 1895 թուականի դէպքերու նախօրեակին կազմակերպած է իր նկարներու առաջին ցուցահանդէսը, որ անցած է աննկատ, քաղաքական ծանր մթնոլորտի պատճառով։

1897 թուականին մեկնած է Փարիզ, զբաղած է գիրքերու նկարազարդումով՝ մինչեւ Առաջին համաշխարհային պատերազմի տարիները։

Նկարազարդած է 150-էն աւելի ֆրանսերէն գիրքեր, ինչպէս նաեւ Անաթոլ Ֆրանսի, Կի tը Մobասանի վէպերը։ Հրապարակած է հայ ժողովուրդի ազատագրական պայքարին նուիրուած կրաֆիքական գործեր։

1927 թուականէն եղած է այդ ընկերութեան անդամ։ Անոր նկարները ցուցադրուած են Եւրոպայէն մինչեւ Ամերիկա, Ճափոն եւ այլուր։

Գործերէն մաս մը կը պահուին Փարիզի Լիւքսեմպուրկեան եւ այլ թանգարաններու մէջ, Հայաստանի ազգային պատկերասրահին մէջ։

Ցուցահանդէսներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Անհատական ցուցահանդէսներ ունեցած է Կ. Պոլսոյ, Փարիզի, Պրիւքսէլի եւ Սթրասպուրկի մէջ։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  2. 1 2 3 4 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
  3. 1 2 3 4 5 6 7 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
  4. 1 2 3 4 Հայկական համառոտ հանրագիտարանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  • Հայ Հանրագիտակ, Հ. Մկրտիչ Վարդ. Պոտուրեան, 1939, Պուքրէշ, Հատոր Ա., էջ 35-36:
  • Գառնիկ Ստեփանեան, «Կենսագրական բառարան», Ա․ հատոր, Երեւան , էջ 26։
    Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մաս մը վերցուած է Հայկական Սովետական Հանրագիտարանէն, որուն նիւթերը հրատարակուած են` Քրիէյթիվ Քամմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։