Լոռի (մարզ)
| |||
|
| |||
| Երկիր |
| ||
| Կարգավիճակ | մարզ | ||
| Կը մտնէ | Հայաստան | ||
| Վարչական կեդրոն | Վանաձոր | ||
| Բնակչութիւն | 222 805 մարդ (2022)[1] | ||
| Տարածք | 3799 քմ² | ||
|
| |||
| Հիմնադրուած է | 7 Նոյեմբեր 1995 թ. | ||
| ISO 3166-2 կոտ | AM-LO | ||
| Թղթատարական ցուցիչներ | 1701–2117 | ||
| Lua error in Մոդուլ:Wikidata at line 701: assign to undeclared variable 'coord_mod'. | |||
| lori.mtad.am | |||
Լոռի, կ’ընդգրկէ Գուգարաց աշխարհին մէկ կարեւոր համեմատութիւնը եւ հայկական լեռնաշխարհին հակադրութիւններով հարուստ բնութեան ամէնէն ինքնատիպ վայրերէն մէկը:
Բարձր կանաչազարդ լեռներով եւ խոր ձորերով[2], որոնց մէջէն Դեբեդը կը հոսի[3]: Անտառապատ լանջերուն վրայ դէպի երկինք կը խոյանան Լալուարը (2543 մեթր), Չաթինը (2244 մեթր), Ուրասարը, Թէժը, Մեծ Մայմէխը եւ միւս լեռները:
Այդտեղ է նաեւ Աղստեւի հովիտը, ուր կը գտնուին Դիլիջանն ու Իջեւանը: Դեբեդի ձախ ափին կ’երկարին Վիրահայոց լեռնաշղթային կեդրոնական եւ արեւելեան հատուածները, իսկ աջ կողմը` Գուգարաց լեռնաշղթան: Դեբեդի գլխաւոր հարկատուներն են` Մարցիգետը, Աջիրը եւ Շնողը[4]:
Փամբակի լեռնաշղթան ջրբաժան է Կուր եւ Արաքս գետերու աւազաններուն միջեւ եւ կ’երկարի Ջաջուռի լեռնանցքէն մինչեւ Սեւանայ լիճին հիւսիս-արեւմտեան ափը: Փամբակ գետը, Ձորագետի հետ միախառնուելով կ’առաջացնէ Դեբեդը, եւ Դեմեդ Ձորագետ անունով ալ ճանչցուած է:
Փամբակի հովիտը նեղ եւ երկար իջուածք մըն է Բազումի եւ Փամբակի լեռնաշղթաներուն միջեւ։ Փամբակ գետի դարաւանդաւոր հովիտը կ’երկարի Ջաջուռի լեռնանցքէն մինչեւ Գայլաձոր կիրճը: Կ’ընդգրկէ նաեւ Չիչկան, Վանաձոր եւ Տանձուտ գետերու հովիտները: Իսկ Փամբակի լեռնանցքը կը գտնուի 2152 մեթր բարձրութեան վրայ:
Լեռնաշղթաներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բազումի լեռնաշղթան կ’երկարի Քարախաչի լեռնանցքէն մինչեւ Գայլաձոր կիրճը, եւ ջրբաժան է Ձորագետի եւ Փամբակի միջեւ։ Ձորագետի հարկատուներն են` Սեւաբերդ, Տաշիր, Յովհաննաձոր, Միսխանա, Ուրուտ, Չքնաղ եւ Գարգառ:
Ծառաստաններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լոռիի լեռներն ու ձորերը ամբողջ ծածկուած են Հաճարենիի, Կաղնիի, Լորենիի, Հացենիի սաղարթաւոր անտառներով եւ սոճիի փշատերեւ ծառաստաններով[5]:
Լոռիի անտառները լեցուն են նաեւ պտղատու ծառերով. տանձենի, խնձորենի, սալորենի, տխլենի եւ հոնի:
Մարգագետիններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լեռներու բարձունքներուն տարածուած են խոտառատ մարգագետիններ: Անտառները լեցուն են վայրի կենդանիներով` այծեամ, նապաստակ, գորշուկ, կզաքիս, սկիւռ, արջ, գայլ, եղնիկ, աղուէս եւ անտառակատու. թռչուններէն յիշենք շիկահաւը, սեւ երաշտահաւը, կեռնեխը, փայտփորը եւ անտառակտցարը:
Կլիմայ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կլիման ընդհանուր առմամբ մեղմ է: Ձմեռը ջերմաստիճանը զերոյէն վար 4-էն 5 եւ երբեմն ալ մինչեւ 35 աստիճան կ’իջնէ. երբեմն ալ տաք հովեր կը փչեն եւ ձիւնը կը հալի: Ամառը մեղմ է, ամպամած, 16-էն մինչեւ 22 աստիճան: Գարունն ու աշունը սքանչելի են:

Քաղաքներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ալավերդի
- Ախթալա
- Թումանեան
- Շամլուղ
- Սպիտակ
- Ստեփանաւան
- Վանաձոր
- Տաշիր
Պատմամշակութային յուշարձաններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լոռիի մարզէն ներս կը գտնուին ԵՈՒՆԵՍՔՕ-ի Համաշխարհային ժառանգութեան ցանկին մէջ ընդգրկուած Հաղպատի եւ Սանահինի վանքերը։ Պատմական նշանակութիւն ունին նաեւ մարզէն ներս գտնուող Լոռի-Բերդի փլատակները[6]։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ալավերդի
- Ախթալա
- Թումանեան
- Շամլուղ
- Սպիտակ
- Ստեփանաւան
- Տաշիր
- Փամբակի լեռնաշղթայ
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Armenia: Administrative Division — Citypopulation.de.
- ↑ «Լոռու մարզ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-11-21-ին։ արտագրուած է՝ 2016-12-12
- ↑ «ՀՀ Լոռու մարզ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-11-30-ին։ արտագրուած է՝ 2016-12-12
- ↑ «ԱՐՄԱՏՆԵՐ ԵՒ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՅԱՏԿՈՒԹԻՒՆՆԵՐ. ԼՈՌԻ ԳԱՒԱՌԸ»
- ↑ «Հայաստանի անտառները»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-02-27-ին։ արտագրուած է՝ 2016-12-12
- ↑ «Պատմամշակութային յուշարձաններ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-09-03-ին։ արտագրուած է՝ 2016-12-12
