Jump to content

Իջեւան

Բնակավայր
Իջեւան
Զինանշան

Երկիր  Հայաստան
Տարածութիւն 4,6 քմ²
ԲԾՄ 755±1 մեթր
Պաշտօնական լեզու հայերէն
Բնակչութիւն 19 200 մարդ (1 Յունուար 2024)[1]
Ժամային գօտի UTC+4։00
Փոստային ցուցանիշ 4001 եւ 4002
Շրջագայութեան պետ-համարագիր 57
Պաշտօնական կայքէջ ijevancity.am

Իջեւան (նախապէս՝ Քարուանսարայ), քաղաք Հայաստանի Տաւուշի մարզին մէջ։ Կը գտնուի Աղստեւ գետի ափին՝ Երեւանէն 142 քմ հեռաւորութեան վրայ։ Մարզի վարչական կեդրոնն է։

Ներկայիս քաղաքի տեղը հին ժամանակին գտնուած են իջեւանատուներ, որոնք սպասարկած են Ասորիքէն ու Դուինէն դէպի Պարտաւ եւ Հիւսիսային Կովկաս գացող առեւտրական տարանցիկ ճանապարհը։ Պարսկական տիրապետութեան շրջանին այդ վայրը կոչուած է Իստիբուլաղ (պարսկերէն բառացի՝ «տաք աղբիւր»), ուր 1780-ականներուն հիմնադրուած է Քարվանսարա գիւղը։

Հայաստանի մէջ խորհրդային իշխանութիւն հաստատումէն ետք վերանուանուած է Իջեւան։ Քաղաքի կարգավիճակ ունի 1961-էն[2]։

Աշխարհագրութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Իջեւանը կը գտնուի Աղստեւ գետի երկու ափերուն` Իջեւանեան լեռնաշղթայի ստորոտին։ Քաղաքը Երեւանէն կը գտնուի 142 կմ հեռաւորութեան վրայ։ Իջեւանը շրջապատուած է լեռներով՝ պատուած սաղարթախիտ անտառներով, որոնց տեղ-տեղ կը փոխարինեն ալպիական մարգագետինները։

Իջեւանի մէջ, ինչպէս նաեւ հարակից բնակավայրերուն, կլիման բաւականին մեղմ է. ամրանը ոչ շատ շոգ է, իսկ ձմրան՝ ոչ սաստիկ ցուրտ։ Օդի միջին ջերմաստիճանը Օգօստոսին կը կազմէ մօտ 23 °C, Յունուարին՝ մօտ 0 °C, տարեկան տեղումներու քանակը` 563 մմ։

Իջեւանի կլիմայական տուեալները
Ամիս յունու փետ մարտ ապր մայ յուն յուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 4.9
(40.8)
6.2
(43.2)
11.4
(52.5)
18.0
(64.4)
23.2
(73.8)
27.1
(80.8)
30.5
(86.9)
29.9
(85.8)
25.7
(78.3)
19.3
(66.7)
12.4
(54.3)
6.8
(44.2)
17.95
(64.31)
Միջին օրական °C (°F) 0.5
(32.9)
1.6
(34.9)
6.1
(43)
12.0
(53.6)
17.0
(62.6)
20.7
(69.3)
23.9
(75)
23.5
(74.3)
19.3
(66.7)
13.4
(56.1)
7.6
(45.7)
2.6
(36.7)
12.35
(54.23)
Միջին ցած °C (°F) −3.8
(25.2)
−2.9
(26.8)
0.9
(33.6)
6.0
(42.8)
10.8
(51.4)
14.4
(57.9)
17.4
(63.3)
17.1
(62.8)
12.9
(55.2)
7.6
(45.7)
2.8
(37)
−1.6
(29.1)
6.8
(44.23)
Տեղումներ մմ (մատնաչափ) 17
(0.67)
24
(0.94)
33
(1.3)
46
(1.81)
72
(2.83)
62
(2.44)
36
(1.42)
31
(1.22)
28
(1.1)
36
(1.42)
27
(1.06)
17
(0.67)
429
(16.88)
Աղբիւր: {{{Աղբիւր 1}}}

Իջեւանի ազգաբնակչութեան փոփոխութիւնը[3].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1976 1989 1991 2001 2004 2015
Բնակիչ 440 1016 1790 2261 4426 7639 15006 18681 19100 20223 20300 20800

Իջեւանը յայտնի է իր գորգագործութեամբ։ Այստեղ կը գտնուի Հարաւային Կովկասի ամենամեծ գորգագործական միութիւնը, որ մեծ համբաւ ունէր ողջ Խորհրդային Միութեան մէջ։ Իջեւանեան գորգագործութեան նմուշները այսօր եւս կը պահպանուին Հայաստանի պատմութեան թանգարանին մէջ։

Իջեւանը յայտնի է նաեւ իր գինիներով։ Քաղաքի մուտքի մօտ կը գտնուի Իջեւանի գինիի գործարանը։

Զբօսաշրջութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Իջեւանի մոտակայքը գտնուող Կիրանց վանքը

Իջեւանի տեսարժան վայրերէն են կեդրոնական զբօսայգին, բուսաբանական այգին (Դենդրոպարկը), Իջեւանի պատմաերկրագիտական թանգարանը եւ այլն։ Իւրաքանչիւր տարի Իջեւանի մէջ տեղի ունեցած է ճարտարապետներու միջազգային գիտաժողով, որու արդիւնքով ստեղծուած գործերը տեղադրուած են կեդրոնական զբօսայգիին մէջ։

Իջեւանի տարածաշրջանը յայտնի է նաեւ իր պատմաճարտարապետական կոթողներով, որոնցմէ ամենայայտնին Մակարավանքն է։ Այն կառուցուած է 10-13-րդ դարերուն, կը գտնուի Աչաջուր գիւղի մօտ՝ Իջեւանէն 10 քմ հեռաւորութեան վրայ։ Տարածքի լեռներուն մէջ բազմաթիւ են քարանձաւները (Լաստիւեր՝ գիւղ Ենոքաւան 3 կմ)։

Իջեւանը յարմարաւէտ վայր է աշխոյժ հանգիստի սիրահարներու համար։ Այստեղ կարելի է կազմակերպել ձիարշաւներ, հետիոտնային, հեծանիւային արշաւներ, վրանային երեկոներ։

Պատմամշակութային կառոյցներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Իջեւանի գորգ

Հին Քարվանսարան կը գտնուէր ներկայիս Իջեւան քաղաքէն 10 քմ հարաւ՝ Աղստեւի ձախ ափին։ Քաղաքի արեւմտեան մասին մէջ կը գտնուի 13-րդ դարուն կառուցուած Սուրբ Յովհաննէս եկեղեցին։

Քաղաքով կ՚անցնի Երեւան-Թիֆլիսի մայրուղին: Հողամասի փոխարէն անցնելով Ազրպէյճանի տարածքով` Վրաստանի հետ կապ ունենալու համար կառուցուած է Իջեւան-Բագրատաշէն մայրուղիի նոր հատուած: Հրազդան-Ղազախ հատուածին մէջ Երեւան-Ղազախստանի երկաթուղային գիծը ուժի մէջ է միայն Իջեւան կայարանէն:

Հանրապետութեան հիւսիս-արեւելքը, մասնաւորապէս, Իջեւանի շրջանին մէջ, քաղաքը վաղուց յայտնի էր իր գորգագործութեան վարպետներով. անոնց կողմէ հիւսուած գորգերով, «Խուրջինը» կ՚առանձնանայ նկարի հարուստ գոյներով եւ նրբագեղութեամբ: Հայաստանի պատմութեան թանգարանին մէջ կը ցուցադրուին հին Իջեւանի գորգերու գեղեցիկ նմուշներ: Քաղաքը ունի պատմաազգագրական թանգարան[4]:

Արնար (մարզադաշտ)

Խորհրդային տարիներուն քաղաքը կը ներկայացնէին Բենտոնիտ ՖԱ խումբը, որ կոչուած է Բենտոնիտի անունով։ 1990-ին մէկ մրցաշրջան կազմակերպելէն ետք խումբը կազմալուծուած է։ 2007-ի սկիզբը խումբը վերստեղծուած է՝ շնորհիւ նախկին ֆութպոլիստ, այժմ՝ գործարար Դաւիթ Դաւթեանի[5], որ իրականացուցած է լայնածաւալ ծրագրեր : Բայց գաւաթը երկու հանդիպում եւ քանի մը ընկերական խաղ կազմակերպելէ ետք խումբը լուծարուած է` ֆինանսաւորման արագ աւարտի պատճառով:

Քաղաքը ունի «Արնար» մարզադաշտ, որ կառուցուած է 2007-ին: Ներկայիս կ՚օգտագործուի հիմնականին ֆութպոլային հանդիպումներու համար: 2008-ին «Արնար» մարզադաշտին մէջ տեղի ունեցած է Հայաստանի ֆութպոլի գաւաթի խաղարկութեան եզրափակիչ հանդիպումը «Արարատ Երեւան ՖԱի» եւ «Ուրարտու ՖԱի» միջեւ։ Մարզադաշտի հարեւանութեամբ կայ մարզասրահներու պզտիկ խաղադաշտ:

Տեսարժան վայրեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • Սուրբ Յովհաննէս մատուռ, 2008[6]

Իջեւանի մէջ ծնածներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Cities of Armenia
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երեւան: «Լույս» 
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 84»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-09-12-ին։ արտագրուած է՝ 2014 Մայիսի 14 
  4. Список памятников Archived 2017-06-01 at the Wayback Machine. (ռուս.)
  5. В Иджеване строится футбольный стадион[permanent dead link] (ռուս.)
  6. Армянская бизнес-элита России