Լոռի (մարզ)
Լոռի, կ’ընդգրկէ Գուգարաց աշխարհին մէկ կարեւոր համեմատութիւնը եւ հայկական լեռնաշխարհին հակադրութիւններով հարուստ բնութեան ամէնէն ինքնատիպ վայրերէն մէկը:
Բարձր կանաչազարդ լեռներով եւ խոր ձորերով[1], որոնց մէջէն Դեբեդը կը հոսի[2]: Անտառապատ լանջերուն վրայ դէպի երկինք կը խոյանան Լալուարը (2543 մեթր), Չաթինը (2244 մեթր), Ուրասարը, Թէժը, Մեծ Մայմէխը եւ միւս լեռները:
Այդտեղ է նաեւ Աղստեւի հովիտը, ուր կը գտնուին Դիլիջանն ու Իջեւանը: Դեբեդի ձախ ափին կ’երկարին Վիրահայոց լեռնաշղթային կեդրոնական եւ արեւելեան հատուածները, իսկ աջ կողմը` Գուգարաց լեռնաշղթան: Դեբեդի գլխաւոր հարկատուներն են` Մարցիգետը, Աջիրը եւ Շնողը[3]:
Փամբակի լեռնաշղթան ջրբաժան է Կուր եւ Արաքս գետերու աւազաններուն միջեւ եւ կ’երկարի Ջաջուռի լեռնանցքէն մինչեւ Սեւանայ լիճին հիւսիս-արեւմտեան ափը: Փամբակ գետը, Ձորագետի հետ միախառնուելով կ’առաջացնէ Դեբեդը, եւ Դեմեդ Ձորագետ անունով ալ ճանչցուած է:
Փամբակի հովիտը նեղ եւ երկար իջուածք մըն է Բազումի եւ Փամբակի լեռնաշղթաներուն միջեւ։ Փամբակ գետի դարաւանդաւոր հովիտը կ’երկարի Ջաջուռի լեռնանցքէն մինչեւ Գայլաձոր կիրճը: Կ’ընդգրկէ նաեւ Չիչկան, Վանաձոր եւ Տանձուտ գետերու հովիտները: Իսկ Փամբակի լեռնանցքը կը գտնուի 2152 մեթր բարձրութեան վրայ:
Լեռնաշղթաներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Բազումի լեռնաշղթան կ’երկարի Քարախաչի լեռնանցքէն մինչեւ Գայլաձոր կիրճը, եւ ջրբաժան է Ձորագետի եւ Փամբակի միջեւ։ Ձորագետի հարկատուներն են` Սեւաբերդ, Տաշիր, Յովհաննաձոր, Միսխանա, Ուրուտ, Չքնաղ եւ Գարգառ:
Ծառաստաններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Լոռիի լեռներն ու ձորերը ամբողջ ծածկուած են Հաճարենիի, Կաղնիի, Լորենիի, Հացենիի սաղարթաւոր անտառներով եւ սոճիի փշատերեւ ծառաստաններով[4]:
Լոռիի անտառները լեցուն են նաեւ պտղատու ծառերով. տանձենի, խնձորենի, սալորենի, տխլենի եւ հոնի:
Մարգագետիններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Լեռներու բարձունքներուն տարածուած են խոտառատ մարգագետիններ: Անտառները լեցուն են վայրի կենդանիներով` այծեամ, նապաստակ, գորշուկ, կզաքիս, սկիւռ, արջ, գայլ, եղնիկ, աղուէս եւ անտառակատու. թռչուններէն յիշենք շիկահաւը, սեւ երաշտահաւը, կեռնեխը, փայտփորը եւ անտառակտցարը:
Կլիմայ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Կլիման ընդհանուր առմամբ մեղմ է: Ձմեռը ջերմաստիճանը զերոյէն վար 4-էն 5 եւ երբեմն ալ մինչեւ 35 աստիճան կ’իջնէ. երբեմն ալ տաք հովեր կը փչեն եւ ձիւնը կը հալի: Ամառը մեղմ է, ամպամած, 16-էն մինչեւ 22 աստիճան: Գարունն ու աշունը սքանչելի են:

Քաղաքներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Ալավերդի
- Ախթալա
- Թումանեան
- Շամլուղ
- Սպիտակ
- Ստեփանաւան
- Վանաձոր
- Տաշիր
Պատմամշակութային յուշարձաններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Լոռիի մարզէն ներս կը գտնուին ԵՈՒՆԵՍՔՕ-ի Համաշխարհային ժառանգութեան ցանկին մէջ ընդգրկուած Հաղպատի եւ Սանահինի վանքերը։ Պատմական նշանակութիւն ունին նաեւ մարզէն ներս գտնուող Լոռի-Բերդի փլատակները[5]։
Պատկերասրահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
-
Ալավերդի
-
Ախթալա
-
Թումանեան
-
Շամլուղ
-
Սպիտակ
-
Ստեփանաւան
-
Տաշիր
-
Փամբակի լեռնաշղթայ