Տաշիր
Բնակավայր | |
---|---|
Տաշիր | |
Երկիր | Հայաստան |
Հիմնադրուած է՝ | 1834 |
Տարածութիւն | 3,3 քմ² |
ԲԾՄ | 1500 մեթր |
Պաշտօնական լեզու | հայերէն |
Բնակչութիւն | 8700 մարդ (2008) |
Ժամային գօտի | UTC+4։00 |
Շրջագայութեան պետ-համարագիր | 41 |
Անուանուած է | Միխայիլ Կալինին? |
Տաշիր (մինչեւ 1991՝ Կալինինօ), քաղաք Հայաստանի Լոռիի մարզին մէջ։ Մարզկեդրոնէն կը գտնուի 42 քմ հեռաւորութեան վրայ։
Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բնակչութիւն՝ 7856 հոգի։ Քաղաքային համայնք Տաշիրի տարածաշրջանին մէջ, նախկին Կալինինոյի շրջանի վարչական կեդրոնը։
Մինչեւ 1988-1989 քաղաքին մէջ բնակած են նաեւ ազրպէյճանցիներ, որոնք հայ-ազրպէյճանական հակամարտութեան տարիներուն տեղափոխուած են Ազրպէյճանի Հանրապետութիւն։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներուն՝ 1 Յունուար 2005-ին քաղաքի բնակչութիւնը կազմած է 9,1 հազ. հոգի։ Սեռային կազմին մէջ տղամարդիկ կը կազմեն 43%, կանայք՝ 57%։ Տարիքային խումբերը բաշխուած են հետեւեալ ձեւով. մինչաշխատունակներ՝ 25%, աշխատունակները 60%, յետաշխատունակները 15%։
Տարի | 1886 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 2015 |
---|---|---|---|---|---|---|
Բնակչութիւն | 2 284 | 3 076 | 4 042 | 4 245 | 4 766 | 7 600 |
Տարի | 2001 | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 |
---|---|---|---|---|---|---|
Բնակչութիւն | 7 856 | 9 200[1] | 9 100[1] | 8 900[1] | 8 900[1] | 8 700[1] |
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հիմնադրուածէ 1844-ին Ռուսական Կայսրութեան կառավարութեան կարգադրութեամբ Սարատովի մարզէն այստեղ տեղափոխուած ռուսերու կողմէ եւ Կովկասի փոխարքայի անունով կոչուած է Վորոնցովկա։ 1935-ին այն վերանուանուածլ է յեղափոխական գործիչ Կալինինի անունով եւ կոչուել Կալինինօ։ 1961-ին դարձած է քաղաքատիպ աւան, իսկ 1983-ին դասուած է Հայաստանի քաղաքներու շարքին։ Տաշիր վերանուանուած 1991-ին Տաշիր գավառի անունով։
Երթեւեկութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քաղաքը տեղակայուած է Երեւան - Թիֆլիս ճանապարհին վրայ՝ հարթավայրին մէջ, ծովու մակարդակէն 1500 մ բարձրութեան վրայ։ Համայնքի հիմնախնդիրներուն մէջ կը կարեւորուի ներքաղաքային ճանապարհներու վերանորոգումը, դպրոցի եւ դպրոցական գոյքի վերանորոգումը, ոռոգման եւ խմելու ջուրի ջրագիծերու, փողոցներու գիշերային լուսաւորութեան հարցը։ Առաջնային կը համարուին նաեւ մշակութային կոթողներու վերանորոգումը։
Կլիմա
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կլիման բարեխառն է, օդի յունուարեան միջին ջերմաստիճանը - 4,9 °C, յուլիսինը՝ 18-20 °C։ Տարեկան կը թափին 420 մմ մթնոլորտային տեղումներ։
Աշխարհագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բնական դաշտանկարները սեւահողային տափաստաններն են եւ ալպեան մարգագետինները։ Շրջակայքին մէջ կան ճահճուտներ։ Մակերես՝ 79,5 կմ2։
Կրթութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Համայնքին մէջ կան հանրակրթական 3 դպրոցներ, մշակոյթի տուն, գրադարաններ, մանկապարտէզներ, մարզադաշտ, մարզադպրոց, երաժշտական դպրոց, պոլիկլինիկայ, հիւանդանոց, ծննդատուն, կապի հանգոյց։
Տնտեսութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քաղաքի տնտեսութեան մասնագիտացման ճիւղը արդիւնաբերութիւնն է, որու մէջ մեծ տեսակարար կշիռ ունի սնունդի արդիւնաբերութիւնը։ Այստեղ կառուցուած է զուեցարական պանիրի գործարանը, որ կ՚արտադրէ Լոռի, Չանախ տեսակի պանիրներ։ Ունի հացի գործարան, կաթի եւ կաթնամթերքի արտադրութիւն։ Կան թեթեւ արդիւնաբերութեան արտադրամասէր։ Համայնքին մէջ կը զբաղուին գիւղատնտեսութեամբ։ Հողային ֆոնտի 32% կազմին մէջ քաղաքացիներու սեփականութիւնը, որոնց 71% վարելահողերն են, 29% խոտհարքերը։ Պետական նշանակութեան հողերու շուրջ կէսը արօտավայրերն են՝ զբաղեցնելով 1660 հա։ Անոնք կ՚օգտագործուին նաեւ որպէս վարելահողեր եւ խոտհարքեր՝ կազմելով համապատասխանաբար 951 եւ 581 հա։ Կը զբաղուին հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներու, գետնախնձորի մշակութեամբ, պտղաբուծութեամբ։ Կը զբաղուին խոշոր եղջերաւոր անասնապահութեամբ՝ կաթնամսատու ուղղութեամբ, խոզաբուծութեամբ, թռչնաբուծութեամբ, մեղուապահութեամբ։
Յայտնի բնակիչներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Սամուէլ Կարապետեան - խոշոր ձեռնարկատէր
Տես նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Սուրբ Սարգիս եկեղեցի
-
Տաշիրի մշակոյթի տունը եւ Սուրբ Աստուածածին հայ կաթողիկէ եկեղեցին
-
Սուրբ Աստուածածին հայ կաթողիկէ եկեղեցի
-
Յուշարձան Երկրորդ աշխարհամարտի զոհուածներուն
-
Փոքրիկ Իշխանի քանդակը