Օձուն (գիւղ)

Ուիքիփետիաէն
Jump to navigation Jump to search


Օձուն

Օձուն, գիւղ Հայաստանի Հանրապետութեան Լոռիի մարզին մէջ՝ մարզի կեդրոն Վանաձորէն 47 ք.մ. հիւսիս-արեւելք, բնակչութիւնը՝ 5812 մարդ։ Գիւը կը գտնուի Դեբեդի ձորի արեւմտեան ափի բարձր սարաւանդին վրայ. հոն կը գտնուի Սուրբ Յովհաննէս Օձնեցիի եկեղեցին։ Մատենագրական աղբիւրներու մէջ Օձունը կը յիշատակուի 8-րդ դարէն սկսած։

Բնակչութիւնը կը զբաղի անասնապահութեամբ, բանջարաբուծութեամբ եւ պտղաբուծութեամբ։

Պատմամշակութային կոթողներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Գիւղի կեդրոնը կը գտնուին Օձունի Սուրբ Աստուածածին եկեղեցին (Խաչգունդ եկեղեցի), Օձունի տաճարը (6-7 դդ.), Սուրբ Յովհաննէս (Խաչգունդ) (717-728 թթ.) եւ Ծիրանաւոր (Ծաղկեվանք) եկեղեցիները (5-7 դդ.), Հոռոմայրի վանական համալիրը (18 դ.), Օձունի կոթող-մահարձանը (5-6 դդ.)։

Բնակչութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Օձունի ազգաբնակչութեան փոփոխութեւնը[1].

Տարի 1831 1897 1907 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004 2011
Բնակիչ 691 2748 1897-ի մարդահամարի տուեալներ 3370 4418 4566 4315 4951 4787 4777 4834 5055 5311

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]