Էղնանտիա ճամբայ
Էղնանտիա ճամբայ, (լատ․՝ Via Egnatia, յուն․՝ Αρχαία Εγνατία Οδός)․ Հռոմէական գերիշխանութեան շրջանին, Ք․Ա․ 2րդ դարուն, հռոմէացիներուն կողմէն կառուցուած Էղնանտիա Ճամբան Via Egnatia հանդիսացած է Արեւմուտքը Արեւելքին կապող գլխաւոր ճամբան։ Կը ճեղքէր Իլիրիոյ Illyricum, Հռոմէական Մակեդոնիոյ եւ Թրակիոյ շրջանները, որոնք այժմ մաս կը կազմեն յաջորդաբար՝ Ալպանիոյ, Հիւսիսային Մակեդոնիոյ Հանրապետութեան, Յունաստանին եւ Թուրքիոյ Եւրոպական բաժինին։ Եղած է Աբբիա ճամբուն Via Appia՝ Հռոմէն մինչեւ Պրինտիզի Brindisi, շարունակութիւնը։
Աշխարհագրական տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Էղնանտիա ճամբան, կը սկսէր Հռոմէն ու հետեւեով հարաւ-արեւելեան ուղղութեան՝ կ՛անցնէր Աբուլիա շրջանէն (իտալ․՝ Puglia), որ կը գտնուէր Պարի եւ Պրինտիզի քաղաք-նաւահանգիստներուն միջեւ, կը ճեղքէր Պալքանեան Թերակղզին եւ անցնելով Ատրիաթիք ծովուն արեւելեան ափը գտնուող Դիրախիոն (հին Էբիդամնօ, այժմ Դուրրես), Լիխնիդօ (այժմ Օրխիդա), Իրաքլիա Լիկիսթիս, Վեվի, Բելլա, Թեսաղոնիկէ, Ամֆիպոլիս, Ֆիլիբուս, Թոբիրօ, Մաքսիմիանուպոլիս-Մոսինուպոլիս, Սալի (այժմ Ալեքսանդրուպոլիս, հիւսիս-արեւելեան Յունաստան) եւ Թրայանուպոլիս քաղաքներէն (Թրակիոյ քաղաք, Էվրոս գետի արեւմտեան ափ) կը վերջանար Բիւզանդիոն քաղաքը։ Այսպէս կը միացնէր հարաւային Իտալիան եւ արեւմտեան Միջերկրականը՝ Էգէական ծովուն, արեւելեան Միջերկրականին եւ Սեւ ծովուն։
Կառուցում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ճամբուն կառուցումին մասին գլխաւոր աղբիւրներն են Ստրապոնի Աշխարհագրութիւն Geographica գործը եւ շարք մը մղոնաքարեր, որոնք կը կազմեն 860 քլ․ երկարութիւնը մը՝ Մակեդոնիոյ եւ Թրակիոյ հեռաւորութիւնը։ Երկլեզու արձանագրութիւնները կը գրեն թէ Կնաես Էղնաթիուս Gnaeus Egnatius, Մակեդոնիոն անթիհիւպատոսը, ճամբուն կառուցումը հրամայած է։ Կ՛ենթադրուի թէ հաւանաբար ճամբուն անոր անունը տրուած է։
Ճամբուն կառուցումը կը միտէր միացնել հռոմէական գաղթօճախները, որոնք կ՛երկարէին Ատրիաթիք ծովէն մինչեւ Վոսպոր։
Գործածութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մինչեւ ԺԹ․ դար
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Էղնանտիա ճամբան գործածած են՝
Պօղոս Առաքեալը, երբ ճամբորդեց Ֆիլիբիէն Սելանիկ։
Յուլիուս Կայսրը եւ Պոմպէոս զօրավարը Կեսարի քաղաքացիական պատերազմի Caesar's civil war ընթացքին։
Մարգոս Անտոնիոս եւ Օքթավիանոս Օգոստոս Ազատագրողներու քաղաքացիական պատերազմին ընթացքին, երբ հալածեցին Էղնանտիա ճամբուն երկայնքին Քասիուս (Կէոս Քասիուս Լոնկինուս) եւ Վրութոս (Մարկոս Վրութոս) ծերակուտականներուն, անոնց ճակատագրական հանդիպումին Ֆիլիբբիի ճակատամարտի ընթացքին Ք․Ա․ 42, 3-23 Հոկտեմբեր։
Թրայանոս կայսրը 113-ին, Պարթեւներուն դէմ արշաւանքին նախօրեակին, վերանորոգած է ճամբան (այդ կը վկայէ մղոնաքարի մը արձանագրութիւնը)։
Սակայն, Ե․դարէն ետք, ճամբան գրեթէ չի գործածուիր, շրջանին մէջ բուռն անկայունութեան պատճառով։
Զ․ դարուն, Արեւելեան Հռոմէական Կայրութեան Յիւստինիանոս Ա․ կայսր, ճամբան կը վերանորոգէ։ Բիւզանդիոն, գրեթէ իր բոլոր ցամաքի ճամբով առեւտուրը կը կատարէր Էղնանտիա ճամբայէն։
Խաչակիրները նոյնպէս գործածած են ճամբան։ Դ․ Խաչակրութեան իբր արդիւնք, Էղնանտիա ճամբուն հսկողութիւնը կենսական էր Լատինական կայսրութեան վերապրումին համար, ինչպէս նաեւ Բիւզանդիոնի ժառանգորդ՝ Նիքէայի Կայսրութիւն եւ Իբիրոսի բռնիշխանութիւն պետութիւններուն համար։
Օսմանեան թուրքերու բանակին ձախ բաժինը (sol kol), Եւրոպական շրջաններու առաջին գրաւումին ժամանակ։
-
Էղնանտիա ճամբայ․ Բեգին, Ալպանիա
-
Էղնանտիա ճամբայ, Librazhd, Ալպանիա
-
Էղնանտիա ճամբայ, Թրայանուպոլիս, Ալեքսանդրուպոլիսին մօտ
-
Էղնանտիա ճամբայ, մղոնաքար․ կը գտնուի Թեսաղոնիկէի Հնաբանական թանգարանը
-
Էլպասան, Ալպանիա․ հին քաղաքին մէջ՝ Էղնանտիա ճամբայ
-
Էղնանտիա ճամբայ․ դէպի Գավալա, հիւսիս*արեւելեան Յունաստան
-
Էղնանտիա ճամբայ․ հին Բելա
-
Էղնանտիա ճամբայ, Դիրախիօ (Հիւսիսային Մակեդոնիոն հանրապետութիւն)
Ժամանակակից շրջան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Այժմ արդի պողոտայ մըն է, ծանօթ Էղնանտիա Օդոս կամ (A2 motorway (Greece)) անունով։ Կը հոսի Էղնանտիա ճամբուն (Via Egnatia) զուգահեռ, Թեսաղոնիկէէն մինչեւ թրքական սահմանները՝ Էվրոս գետ։ Իսկ անոր արեւմտեան ճիւղը՝ Թեսաղոնիկէ-Իղումենիցա, կը հոսի Էղնանտիա ճամբայէն քիչ մը հեռու, հարաւէն։ Անունը Էղնանտիա Օդոս է եւ կ՛ակնարկէ հին անունին՝ Էղնանտիա ճամբայ։
Էղնանտիա ճամբուն երկայնքին գտնուող գլխաւոր քաղաքները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քաղաքները նշուած են արեւմուտքէն արեւելք։
Հին անուն | Արդի անուանում | Արդի պետութիւն |
---|---|---|
Դիրախիոն | Դուրրես | Ալպանիա |
Քլոտիանա | Բեքին | Ալպանիա |
Աբոլոնիա | Բոճանի (Ֆիերիէն 7 քլ արեւմուտք) | Ալպանիա |
Մանսիօ Սքաբա | Էլպասան | Ալպանիա |
Լիխնիդոս | Օխրիդա | Հիւսիսային Մակեդոնիոյ Հանրապետութիւն |
Դամասթիոն | ՌԵսեն | Հիւսիսային Մակեդոնիոյ Հանրապետութիւն |
Իրաքլիա Լեղիսթիս | Պիթոլա | Հիւսիսային Մակեդոնիոյ Հանրապետութիւն |
Ֆլորինա | Ֆլորինա | Յունաստան |
Էդեսա | Էդեսա | Յունաստան |
Բելա | Բելա | Յունաստան |
Թեսաղոնիկէ | Թեսալոնիքի | Յունաստան |
Բիդնա | Հաւանաբար Գիթրոս, արդի Բիդնայէն 6 քլ հարաւ-արեւմուտք | Յունաստան |
Ամֆիպոլիս | Ամֆիպոլի | Յունաստան |
Ֆիլիբի | Գավալայէն 14 քլ հարաւ-արեւմուտք | Յունաստան |
Նէապոլիս | Գավալա | Յունաստան |
Անասթասիոպոլիս-Բերիթէօրիոն | Յունաստան | |
Թրայանուպոլիս | Թրայանուպոլի | Յունաստան |
Գիբսելա | Իբսիլա | Թուրքիա |
Աէնուս | Էնեզ | Թուրքիա |
Աբրոս | Գերմեյանի գիւղ | Թուրքիա |
Ադրիանուպոլիս | Էտիրնէ (չի գտնուիր Էղնանտիա ճամբուն վրան) | Թուրքիա |
Բերինթուս, աւելի ուշ՝ Իրաքլիա | Մարմարաեկլիզի գիւղ | Թուրքիա |
Քաենոֆրուրիւմ | Սինեքլի (Սիլվիրի շրջան) | Թուրքիա |
Սելիմպրիա | Սիլվիրի | Թուրքիա |
Մելանթիաս | Թուրքիա | |
Ռեճիոն | Քիւչիւքչեքմեսէ, Իսթամպուլէն 15քլ արեւմուտք | Թուրքիա |
Բիւզանդիոն, աւելի ուշ՝ Կոսդանտնուպոլիս | Իսթանպուլ | Թուրքիա |
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը][1] [2] [3] [4] [5] [6] [7] [8]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Էղնանտիա ճամբայ(յունարէն)
- ↑ Էղնանտիա ճամբային պատմականը(յունարէն)
- ↑ Գավալա այցելեցէք․ հին Էղնանտիա ճամբան(յունարէն)
- ↑ Ալեքսանտրուպոլիս այցելեցէք․ հին Էղնանտիա ճամբայ(յունարէն)
- ↑ culture valley․ Հին Էղնանտիա ճամբայ
- ↑ mixanitouxronou․ Էղնանտիա ճամբայ․ կը միացնէր Հռոմը Կոսդանտնուպոլսոյ(յունարէն)
- ↑ John F. Haldon, Warfare, State and Society in the Byzantine World, 565-1204․ հրատ․ 1999(անգլերէն)
- ↑ BMCR. Միշել Ֆասոլօ, La via egnatia I. Da Apollonia e Dyrrachium ad Herakleia Lynkestidos. Viae Publicae Romanae, 1. Rome: Istituto Grafico Editoriale Romano, 2003. 286. Կրեկորի Պուչըր, Քրէյթոն Համալսարան(անգլերէն)