Jump to content

Օքթավիանոս Օգոստոս

Օքթավիանոս Օգոստոս
լատ.՝ Imperator Caesar Divi f. Augustus
Ծննդեան անուն լատ.՝ C. Octavius C.f.[1]
Ծնած է 23 Սեպտեմբեր ՔԱ63[2][3]
Ծննդավայր Հռոմ, Հռոմէական կայսրութիւն[4][5]
Մահացած է 19 Օգոստոս 14[2][6] (75 տարեկանին)
Մահուան վայր Նոլա, Հռոմէական Կայսրութիւն[4][2]
Քաղաքացիութիւն Հին Հռոմ
Կրօնք Հին Հռոմէական կրօն
Մասնագիտութիւն Հին հռոմէացի քաղաքագէտ, Հին հռոմէացի զինուորական
Վարած պաշտօններ Հռոմի կայսր, Հին հռոմէական քաղաքական գործիչ, Հին հռոմէացի գրաքննիչ, Ատենակալ, Հին հռոմէացի ծերակուտական[7], հիւպատոս[7], Հիմնել հանրապետութեան եռապետութիւնը եւ moneyer?[8]
Ամուսին Քլոտիա Փուլչրա[8][8], Սքրիպոնիա[9][8][8][…] եւ Լիվիա[10][2]
Ծնողներ հայր՝ Քայոս Օքթավիոս[11] եւ Յուլիոս Կեսար, մայր՝ Աթիա[8][8]
Երեխաներ Տարեց Ճուլիան[12][11][8][…], Կայոս կեսար, Լուսիոս կեսար, Թիպերիոս եւ Ակրիփփա Փոսթումուս

Օքթավիանոս Օգոստոս (պաշտօնական անունը՝ Գայոս Յուլիոս Կեսար Օքթավիանոս Օգոստոս 23 Սեպտեմբեր ՔԱ63[2][3], Հռոմ, Հռոմէական կայսրութիւն[4][5] - 19 Օգոստոս 14[2][6], Նոլա, Հռոմէական Կայսրութիւն[4][2]):

«Օգոստոս» լատիներէն է, կը նշանակէ «սրբազան», հետագային ստացած է կայսեր տիտղոսի նշանակութիւն։

Հին հռոմէական քաղաքական գործիչ, Հռոմէական կայսրութեան հիմնադիրը։ Ք.Ա.. 2 թուականին արժանացած է «հայրենիքի հայր» պատուաւոր տիտղոսին:

«Օքթավիանոս Օգոստոս» անունը ամրագրուած է պատմագրութեան մէջ, սակայն կայսրը նախընտրած է «Կեսար Օգոստոս» տարբերակը։

Տիտղոսները մահուան պահուն՝ Կայսր, աստուածային Կեսարի որդի, Օգոստոս, Մեծ Պոնտիֆեքս, Դեսպան 13 անգամ, Կայսր 21 անգամ, Հայրենիքի հայր (mperator Caesar Divi filius Augustus, Pontifex Maximus, Consul XIII, Imperator XXI, Pater Patriae

Օքթավիանոս Յուլիոս Կեսարի քրոջ թոռն է եւ, ըստ Կեսարի կտակին՝ անոր որդեգիրն ու ժառանգորդը:

Կեսարի սպաննութենէն ետք, Օքթավիանոս Մարքոս Անթոնիոսին եւ Մարքոս Լեպիթոսին հետ կը ստեղծէ Երկրորդ եռապետութիւնը (Ք.Ա. 43-ին) եւ կը պատժէ՝ Կեսարի հակառակորդները:

Եռապետութիւնը, սակայն, երկար չի գոյատեւեր. Օքթավիանոս Ք.Ա. 36-ին Լեպիթոսը կը զրկէ իշխանութենէն եւ պատերազմ կը սկսի՝ Անտոնիոսի դէմ: Սենատը եւ քաղաքական գործիչ ու հռետոր Ցիցերոնը կը պաշտպանեն Օքթավիանոսը: Ք.Ա. 31-ին Աքթիումի մօտ Անտոնիոսի ու Եգիպտոսի թագուհի Քլէոփաթրա Է.-ի դէմ Օքթավիանոսին տարած յաղթանակով կ'աւարտին քաղաքացիական պատերազմները, եւ ամբողջ իշխանութիւնը կը կեդրոնանայ Օքթավիանոսին ձեռքը:

Օքթավիանոսի օրով սահմանուած կառավարման ձեւը կը կոչուի «վերականգնած հանրապետութիւն». յստակ կը սահմանազատուին պետութեան ղեկավարի իրաւունքներն ու պարտականութիւնները:

Կը հրապարակէ ստրկատիրութիւնը ամրապնդող օրէնքներ, կը հիմնէ կայսերական գանձարան:

Կառավարման առաջին տարիներուն կը մղէ նուաճողական պատերազմներ: Անոր օրով կ'աւարտի Սպանիոյ նուաճումը, կը կազմուին նոր նահանգներ` Եգիպտոս (մ. Ք.Ա. 30), Մեզիա (Ք.Ա. 15), Պաննոնիա (Ք.Ա. 10), Գերմանիա Ք.Ա. 16), Թալմատիա (Ք.Ա. 6):

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Luke T. Cultivating the memory of Octavius Thurinus — 2015. — հատոր 3, թող. 2. — doi:10.1515/JAH-2015-0012
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Любкер Ф. Octavianus // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 936–940.
  3. 3,0 3,1 Suetonius 5 // (unspecified title)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118505122 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Auguste // Encyclopædia UniversalisEncyclopædia Britannica, 1968.
  6. 6,0 6,1 6,2 http://www.bbc.co.uk/history/historic_figures/augustus.shtml
  7. 7,0 7,1 Thomas Robert Shannon Broughton The Magistrates of the Roman RepublicSociety for Classical Studies, 1951. — ISBN 0-89130-812-1, 0-89130-811-3
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 Digital Prosopography of the Roman Republic
  9. Scheid J. Scribonia Caesaris et les Cornelii Lentuli // Bulletin de correspondance helléniqueAthènes: École française d'Athènes, 1976. — Vol. 100, թող. 1. — P. 485–491. — ISSN 0007-4217; 2241-0104doi:10.3406/BCH.1976.2060
  10. Любкер Ф. Livii // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 775–777.
  11. 11,0 11,1 11,2 Любкер Ф. Octavii // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 940–941.
  12. Julia the Elder // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1904. — Т. XLI. — С. 370.