Աբբիա ճամբայ
Աբբիա ճամբայ, (լատ․՝ Via Appia)․ ամենէն երկար հանրային ճամբան, որ հռոմէացիները կառուցած են իտալական թերակղզիին վրայ։ Հռոմէական Հանրապետութեան ռազմական կարեւորութիւն ունեցող ճամբայ։ Կը սկսէր Հռոմէն ու անցնելով Քամբանիա շրջանէն կը հասնէր Պրինտիզի։ Անունը առած է ճամբուն առաջին մասը (Ք․Ա․ 312) կառուցող՝ իբր հարաւի ռազմային ճամբայ, հռոմէացի Աբբիոս Քլաուտիոս Քայիքոս Appius Claudius Caecus քաղաքագէտէն։ Յուլիս 2024-ին արձանագրուած է Եունեսքոյի Ժառանգութեան Յուշարձաններ ցանկին մէջ։
Կառուցում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հռոմին եւ Ալպանօ լիճին միջեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ճամբուն գլխաւոր մասը սկսած է կառուցուիլ ու վերջացած է Ք․Ա․312-ին։ Աբբիա ճամբան, կը սկսէր Հռոմի Ֆորումէն, կ՛անցնէր Բորթա Քաբենայի Սերվեան պարիսպներէն Mura serviane եւ քաղաքէն դուրս կ՛ելլէր։ Կանցնէր Հռոմի հարուստ արուարձաններէն՝ Նորպա ճամբուն երկայնքին, կը ճեղքէր Ալպան Բլուրները (Հռոմի հարաւ-արեւելքը) եւ Թարաչինայի ծովեզերքի ճամբան առնելով Քաբուայէն հիւսիս կը դառնար, հետեւեալ ուղղիով․ Արիչիա (Ariccia), Թրես Թավերնաէ (Tres Tabernae), Ֆորում Աբբիի (Forum Appii), Թարաչինա (Terracina), Ֆոնտի (Fondi), Ֆորմիա (Formia), Մինթուրնօ (Minturno), Սուեզա (Suessa), Քասիլինիում (Casilinum) եւ Քաբուա (Capua)։ Ասոնց մեծ մասը գաղթաբնակներ էին որոնք Սամնիթ Պատերազմներէն ետք կ՛աւելնան։ Երկարութիւնը 212 քլ․ էր։
Սկզբնական շրջանին, ճամբան մղոնաքարեր չէ ունեցած, քանի տակաւին անոնց անհրաժեշտ չէին։ Առաջին մղոնաքարը Բորթա Աբբիային մօտ գտնուած է։
Աւելի ուշ, Աուրելիուս Պարիսպներու կառուցման ատեն, կը կառուցուի Բորթա Աբբիա դարպասը։
Ընդարձակում դէպի Պենեվենթում եւ Աբուլիա ու Քալավրիա
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Երրորդ Սամնիթ Պատերազմներէուն ընթացքին (Ք․Ա․ 298-290), ճամբան կ՛ընդարձակուի մինչեւ Պենեվենթում։ Ք․Ա․290-ին, երբ Սամնիթ Պատերազմները կը վերջանան, հռոմէացիներուն առջեւ կը բացուի իտալիոյ հարաւային մասը։ Աբբիա ճամբան կը տարածուի մինչեւ Վենուսիա, ուր կը հաստատուին 20 000 մարդ։
Ռազմական գործողութիւնները շարունակելով, հռոմէացիները կը տարածուին դէպի հարաւ, (իտալակամ ոտքը)։ Աբբիա Ճամբան անցնելով Էքուլանոյէն (Aeclanum), Աէմիլիի Ֆորումէն, Վենուսիայէն, Սիլվիումէն, Թարենթումէն, Ուրիայէն կը հասնի Պրինտիզի նաւահանգիստը՝ Ք․Ա․264-ին։
Աբբիոս Քլաուտիոս կը մեռնի Ք․Ա․273-ին, սակայն անումը կը մնայ։
Գործածութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ռազմական կարեւորութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աբբիա ճամբան եղած է Հռոմէն դուրս կառուցուած առաջին ամենէն երկար ճամբան։ Ան ռազմական մեծ կարեւորութիւն ունեցած է Հռոմի ռազմական եւ քաղաքական զարգացման։
Աբբիա Ճամբան գործածած է Սբարթաքոսին (յուն․՝ Σπάρτακος) բանակը։
Երկրորդ Համաշխարհային Պատերազմին ընթացքին, տեղի կ՛ունենայ Անցիոյի Ճակատամարտը 22-1-1944։ Դաշնակիցները Հռոմը գրաւելու համար Աբբիա ճամբան կը գործածեն։ Անոնց եւ գերմանացիներուն միջեւ կռիւները տեղի կ՛ունենան ճամբուն երկայնքին։
1960-ի Ողիմպիական խաղեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1960 Հռոմի Ողիմպիական խաղեր
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը][1] [2] [3] [4] [5] [6] [7] [8]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Աբբիա ճամբայ(անգլերէն)
- ↑ Lewiston Morning Tribune - Յունիս 4, 1944 - Աբբիա ճամբայ․ մինչեւ այսօր կարեւոր ռազմական ճամբայ (անգլերէն)
- ↑ Աբբիա ճամբայ․ Եունեսքոյի Յուշարձաններու Ժառանգութեան ցանկ(անգլերէն)
- ↑ Dictionary of Greek and Roman Geography․ Աբբիա ճամբայ(անգլերէն)
- ↑ 1960- Հռոմի Ողիմպիական խաղեր, 1-ին հատոր, էջ 80-81(անգլերէն)
- ↑ 1960- Հռոմի Ողիմպիական խաղեր, 2րդ հատոր, էջ 117-118(անգլերէն)
- ↑ Օքսֆորդ համալսարան․ Հռոմ - հնաբանական ուղղեցոյց, էջ 319(անգլերէն)
- ↑ Յունական եւ Համաշխարհային Ընդհանուր Հանրագիտարան ΥΔΡΟΓΕΙΟΣ, հատոր 3, էջ 146, Δομική հրատ․(յունարէն)