Զապէլ Եսայեան
Զապէլ Եսայեան | |
---|---|
| |
Ծննդեան անուն | Զապել Հովհաննիսեան |
Ծնած է | 4 Փետրուար 1878[1][2] |
Ծննդավայր | Սկիւտար, Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1] |
Մահացած է | 1943[3][4][5][…] |
Մահուան վայր | Անդրկովկաս, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն |
Օսմանեան Կայսրութիւն Խորհրդային Միութիւն |
Ազգութիւն | Հայ[1] |
Ուսումնավայր | Փարիզի ՀամալսարանԿատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ[1] |
Մասնագիտութիւն | գրագէտ, թարգմանիչ, հրապարակախօս, վիպասան, գրականագետ, բանաստեղծուհի, համալսարանի դասախօս |
Աշխատավայր |
Ցոլք Հօկ Ազդակ Մեր ուղին Անահիտ |
Ամուսին | Տիգրան Եսայեան |
Երեխաներ | Սոֆի, Հրանդ |
Ստորագրութիւն |
Զապէլ Եսայեան (Յովհաննէսեան[6]) (4 Փետրուար 1878, Պոլիս - 1943, Սիպերիա), արձակագիր ու հանրային գործիչ։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է 4 Փետրուար 1878-ին, Սկիւտար (Պոլիս)։ Նախակրթութիւնը ստացած՝ տեղւոյն ծխական վարժարանին մէջ։ Աւարտած է Սկիւտարի Ս. Խաչ վարժարանը, 1892-ին։ Առաջին գրութիւնը՝ «Երգ առ գիշեր» արձակ քերթուածը, հրատարակուած է Արշակ Չօպանեանի «Ծաղիկ»ին մէջ, 1895-ին։ Փարիզի մէջ հետեւած է Սորպոնի եւ Գոլէճ տը Ֆրանսի գրականութեան ու փիլիսոփայութեան դասընթացներուն։ Գործակցած է Գուիտոն Լուսինեանի հետ՝ վերջինիս ֆրանսերէն-հայերէն բառարանի պատրաստութեան գործին մէջ։ 1908-ին, Օսմանեան սահմանադրութեան խանդավառ օրերուն, կը վերադառնայ Պոլիս, եւ, գրական ու հանրային գործունէութեամբ, տիրական անուններէն մէկը կը դառնայ մեր մտաւորականութեան։ Կ՝աշխատակցի «Ազատամարտ», «Բիւզանդիոն» եւ «Սուրհանդակ» թերթերուն, «Անահիտ» գրական հանդէսին եւ այլ հրատարակութիւններու։ Միակ կինն էր Ապրիլ 24, 1915-ի ձերբակալուած մտաւորականներու ցանկերուն մէջ։ Յաջողած է խուսափիլ ձերբակալութենէն, մինչեւ որ ամիսներ ետք կարողացած է անցնիլ Պուլկարիա եւ ապա Կովկաս, ուր դարձեալ լծուած է հանրային եւ գրական աշխատանքներու։ «Գործ» հանդէսին մէջ հրատարակած է ազգային հերոս Մուրատի կեանքին եւ յեղափոխական գործունէութեան մասին իր համադրական մէկ աշխատանքը։ Հայաստանի անկախութեան շրջանին, մեկնած է Եւրոպա, Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութեան իբբեւ աշխատակից (1919)[6][7]։
1933-ին վերջնականապէս հաստատուած է Երեւան։ Սակայն, 1937-ի ստալինեան մաքրագործումներու օրերուն, Եսայեան նոյնպէս ձերբակալուած ու աքսորի դատապարտուած է։ Մահուան պարագաները յայտնի չեն։ Վերջին նամակները, 1942-ի վերջաւորութեան, գրուած են Պաքուի բանտէն։
Գրական ասպարէզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գլխաւոր գործերն են՝ «Կեղծ հանճարներ», «Սկիւտարի վերջալոյսներ», «Շնորհքով մարդիկ», «Հոգիս աքսորեալ» վէպերը։ «Աւերակներու մէջ» գործը 1909-ի Ատանայի ջարդի հետեւանքներուն Եսայեանի կրած տպաւորութիւնները կը նկարագրէ։
Արեւմտահայ գրականութեան տաղանդաւոր դէմք մըն է, որ կը նկատուի հոգեբանական վէպի մեծագոյն վարպետը: Գիտէ նրբութեամբ եւ թափանցումով վերլուծել կնոջ հոգիին ծալքերը՝ յանդուգն եւ ազատական գաղափարներով: Կողմնակից է «ազատ սիրոյ» գաղափարին:
Եսայեան իր գրիչով եւ կեանքով աշխատած է հայ կինը մղել ընկերային ասպարէզ, իբրեւ գործօն դերակատար այր մարդու կողքին եւ անոր հետ հաւասար իրաւունքներով:
Ի յիշատակ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2018-ի Մարտ 8-ին՝ կանանց իրաւունքներու համար պայքարի օրուան առիթով, Փարիզի քաղաքապետ Անն Իտալկօ քաղաքի Հանրապետութեան պողոտայի եւ Թլիմսեն ու Սփինոզա փողոցները (20-րդ եւ 11-րդ շրջաններ) իրար կապող հատուածին մէջ գտնուող ծառուղին անուանակոչած է Զապէլ Եսայեանի անունով:[8]։
Մեջբերումներ Զապէլ Եսայեանէն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Երկերու մատենագիտութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Շնորհքով մարդիկ, Կ. Պոլիս, 1907, 220 էջ:
- Կեղծ հանճարներ, Կ. Պոլիս, 1909, 178 էջ:
- Աւերակներուն մէջ, Կ. Պոլիս, 1911, 285 էջ:
- Երբ այլեւս չեն սիրեր: Քօղը: Վէպը, Կ. Պոլիս, 1914, 214 էջ:
- Մուրատի ճամբորդութիւնը Սըվազէն Պաթում, Պոսթըն, 1920, 138 էջ:
- Երբ այլեւս չեն սիրեր: Քօղը: Վէպը: Բաւական է, Կ. Պոլիս, 1925, 180 էջ:
- Նահանջող ուժերը, Երեւան, 1926, 299 էջ:
- Պրոմեթէոս ազատագրուած, Մարսէլ, 1928, 368 էջ:
- Սիլիհտարի պարտէզները, Երեւան, 1935, 207 էջ:
- Երկերի ժողովածու, Երեւան, 1937, 242 էջ:
- Սիլիհտարի պարտէզները, գիրք Ա.–Բ., Գահիրէ, 1950, 198 էջ:
- Աւերակներուն մէջ, Պէյրութ, 1952, 294 էջ:
- Աւերակներուն մէջ, Պէյրութ, 1957, 226 էջ
- Երկեր, Երեւան, 1959, 592 էջ:
- Երբ այլեւս չեն սիրեր, Կ. Պոլիս, 1965, 180 էջ:
- Բարպա Խաչիկ, Երեւան, 1966, 868 էջ:
- Մուրատի ճամբորդութիւնը Սըվազէն Պաթում, Պէյրութ, 1969, 118 էջ:
- Երբ այլեւս չեն սիրեր: Հոգիս աքսորեալ: Մելիհա Նուրի հանըմ (նորավէպ)[7], Պէյրութ, 1972, 148 էջ:
- Նամակներ (1895–1935 թթ.), Երեւան, 1977, 420 էջ:
- Արգելքը, Պէյրութ, ա. թ., 224 էջ:
- Վերջին բաժակը, Անթիլիաս, 1986, 114 էջ:
- Աւերակներուն մէջ, Պէյրութ, 1987, 224 էջ:
- Երկեր, հատ. Ա–Բ, Անթիլիաս, 1987:
- Մուրատի ճամբորդութիւնը Սըվազէն Պաթում, Երեւան, 1990, 96 էջ:
- Աւերակներուն մէջ, Երեւան, 2006, 207 էջ:
- Սկիւտարի վերջալոյսներ եւ այլ գրութիւններ (1895–1908 թթ.), Իսթանպուլ, 2009, 264 էջ:
- Աւերակներուն մէջ, Ստամբուլ, 2012, 352 էջ:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
- ↑ WomenWriters
- ↑ 6,0 6,1 «Զապէլ Եսայեան (Յովհաննէսեան, 1878-1943). Արեւմտահայ վէպի մեծատաղանդ վարպետն ու հայ գրականութեան խիզախ եւ ազատախոհ կինը | Նորություններ Արցախից aparaj.am»։ Նորություններ Արցախից aparaj.am (hy-AM)
- ↑ 7,0 7,1 «ժամանակ»։ www.jamanak.com
- ↑ Զապել Եսայեանի Անուան Ծառուղի՝ Փարիզի Մէջ[permanent dead link]
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Դար մը գրականութիւն, Մինաս Թէօլէօլեան, Ա. հատոր, Պոսթըն 1977, էջ 591-593:
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Զապէլ Եսայեան (Յովհաննէսեան, 1878-1943) Տաղանդաւոր Գրողի Եւ Համարձակախօս Մտաւորականի Կանացի Դէմքը:
- Զապէլ Եսայեան (Յովհաննէսեան, 1878-1943-?). Հայ կին գրողի, մտաւորականի եւ ազգային գործիչի տիրական դէմքը: Archived 2016-03-05 at the Wayback Machine.
- Զապէլ Եսայեան (Յովհաննէսեան, 1878-1943). Արեւմտահայ վէպի մեծատաղանդ վարպետն ու հայ գրականութեան խիզախ եւ ազատախոհ կինը: Archived 2016-03-05 at the Wayback Machine.
- Էջ Մը Հայ Գրականութենէն։ ԶԱՊԷԼ ԵՍԱՅԵԱՆ (Յովհաննէսեան, 1878 -1943-?): Հայ Գրականութեան Տաղանդաւոր Կին Գրողը։
|