Ատանա (թրք.՝ Adana)[3] քաղաք է Դաշտային Կիլիկիոյ մէջ, Ատանայի նահանգի մայրաքաղաքը։ Քաղաքը կը գտնուի Սարոս գետի ստորին հոսանքի շրջանի մէջ, որտեղ գետը կը դառնայ նաւարկելի։
Ատանան կը կառավարէ երկու շրջան՝ Սէյհան եւ Իւրեղիր, որոնց միագումար բնակչութիւնը 1.530.257 է[4] եւ տարածքը՝ 1.945 քմ²։[5] Ատանան հինգերորդ խիտ բնակուած քաղաքն է Թուրքիոյ մէջ (Պոլիսէն, Անքարայէն, Իզմիրէն եւ Պուրսայէն ետք)։
Երբ խաչակիրները կ'անցնէին Կիլիկիայով, Ատանան կը գտնուէր Հեթումեան տան եւ Լամբրոնի տէր ասպետ Օշինի իշխանութեան ներքեւ։ 1097 թուականի աշնան ժամանակ խաչակիրները գրաւեցին Ատանան։ Իշխան Լեւոն Ա․ 1130-1132 թուականներուն ետ նուաճելով Դաշտային Կիլիկիան, Ատանան միացուց Ռուբինեան նորակազմ իշխանութեան։
XII-14-րդ դարերուն Ատանան մտած է Կիլիկիոյ հայկական թագաւորութեան կազմին մէջ։ Եղած է արհեստագործական եւ առեւտուրի նշանաւոր կեդրոն։ Ատանայի մէջ տեղի ունեցած են 1303 եւ 1316 թուականներու եկեղեցական ժողովները։ XIII-14-րդ դարերուն Ատանայի մէջ կառուցուած են թագաւորական պալատը՝ Ս. Մինաս տաճարով, Սուրբ Աստուածածին եւ Սուրբ Ստեփանոս եկեղեցիները։ Ս. Ստեփանոսի մօտ հայերն ունեցած են նաեւ Ս. Յակոբ եւ Ս. Սարգիս եկեղեցիները, որոնք յետագային կործանուած են։
Տարի |
Բնակչութիւն
|
1885
|
69 266 մարդ
|
|
1908
|
107 450 մարդ
|
|
1927
|
72 577 մարդ
|
|
1955
|
100 367 մարդ
|
|
1970
|
351 655 մարդ
|
|
|
Տարի |
Բնակչութիւն
|
1980
|
574 515 մարդ
|
|
1990
|
916 150 մարդ
|
|
1997
|
1 033 571 մարդ
|
|
2000
|
1 130 710 մարդ
|
|
2007
|
1 366 027 մարդ
|
|
|
Տարի |
Բնակչութիւն
|
2008
|
1 392 490 մարդ
|
|
2012
|
1 636 229 մարդ
|
|
2015
|
1 717 473 մարդ
|
|
2018
|
1 747 567 մարդ
|
|
2019
|
1 768 860 մարդ
|
|
|
|
20-րդ դարու սկիզբին Ատանան ունէր 45000 բնակիչ, ներառեալ 12600 հայեր, որոնք կը զբաղէին արհեստով, առեւտուրով եւ գիւղատնտեսութեամբ։ Լուսաւորչական հայերը 2500 տուն ունէին եւ մէկ մանկապարտէզ, երեք դպրոց (Աբգարեան, Աշխէնեան, Արամեան), ուր կը սորվէին շուրջ 1500 աշակերտ։ Կաթողիկէ հայերը (170 տուն) ունէին մեկ եկեղեցի Անարատ Յղութեան Ս. Կոյսի անունով եւ մէկ դպրոց։ Կար նաեւ լատինական դպրոց, ուր աշակերտներու մեծ մասը հայեր էին։ Փոքրաթիւ հայ աւետարանականները ունէին իրենց ժողովարաններն ու դպրոցները։ Ատանայի հայերը օսմանեան տիրապետութեան 300 տարիներու ընթացքին դարձած էին թրքախօս, եւ նորաբաց բազմաթիւ հայկական դպրոցներու շնորհիւ, հայոց լեզուն սկսած էր վերակենդանանալ։
Ատանայի շրջակայ հայկական գիւղերն էին Շէյխ-Մուրատը, Հայ գիւղը, Ապտօղլուն, Կոզ-Օլուքը եւ այլն։ 1909 թուականին տեղի ունեցաւ Ատանայի հայ բնակչութեան կոտորածը։ Մեծ Եղեռնի ժամանակ Ատանայի մէջ հայ չմնաց, բայց Առաջին համաշխարհային պատերազմէն ետք, երբ Կիլիկիան անցաւ Ֆրանսայի ձեռքը, հայերու մէկ մասը վերադարձաւ։ 4 Օգոստոսի 1920–ին, Ատանայի մէջ Միհրան Տամատեանի գլխաւորութեամբ հռչակուեցաւ Կիլիկիոյ հայոց անկախութիւնը, որ սոսկ ձեւական բնոյթ ունէր։ Շուտով Ֆրանսական զինուորական իշխանութիւնները Ատանան եւ ամբողջ հայկական Կիլիկիան յանձնեցին քեմալական Թուրքիոյ։ Ատանայի հայերու մեծ մասը գաղթեց Սուրիա եւ Լիբանան։[7]
- ↑ 1,0 1,1 Адана • Большая российская энциклопедия - электронная версия — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 2,0 2,1 Adana (Adana, Turkey) - Population Statistics, Charts, Map, Location, Weather and Web Information
- ↑ Նաեւ կոչուած է՝ Ատան, Ատանահ, Ատանիա, Անտիոքիս առ Սարոսիվ, Ատան, Ատանա Կիրանոս, Րատնէ, Մաքսիմիանոսեան Ատանա, Սարոսեան Անտիոքիս, Սէյհան
- ↑ (թուրք.) Türkiye istatistik kurumu հասցէ օգտագործելով բնակչութեան ստուգում (2007)։ Վերստածվ է 2008-03-21.
- ↑ «Statoids», Թուրքիայի շրջաններ Վերստածվ է 2008-03-21.
- ↑ Adana City (Turkey): Districts - Population Statistics, Charts and Map
- ↑ Մ.Օրմանեան, Ազգապատում, Պէյրութ 1960