Տիգրան Եսայեան
| Տիգրան Եսայեան | |
|---|---|
![]() | |
| Ծնած է | Յունուար 1874[1] |
| Ծննդավայր | Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն |
| Մահացած է | 10 Օգոստոս 1921[1] (47 տարեկանին) |
| Մահուան վայր | Փարիզ[1] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1] |
| Ուսումնավայր | Ժիւլիան Ակադեմիա[1] |
| Մասնագիտութիւն | գեղանկարիչ և քանդակագործ |
| Ամուսին | Զապէլ Եսայեան |
Տիգրան Եսայեան (Յունուար 1874[1], Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն - 10 Օգոստոս 1921[1], Փարիզ[1]), հայ նկարիչ։ Զապէլ Եսայեանի ամուսինը[2]։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Դարասկիզբի հայկական գեղանկարչութեան յայտնի դէմքերէն։ Ծնած է Կ.Պոլիս, ապրած ու գործած է Փարիզի մէջ, սակայն կանխահաս մահը հարուածած է զինք։
Եսայեանն մասնագիտական կրթութիւնն ստացած է Պոլսոյ գեղարուեստներու վարժարանէն ներս։ Երիտասարդ հասակէն եղած է գծագրութեան ուսուցիչ Ղալաթիոյ Կեդրոնական վարժարանին մէջ։ 1896-ին անցնելով Փարիզ, կատարելագործած է արուեստը, հետեւած Գեղարուեստի ազգային վարժարանի դասընթացքներուն՝ աշակերտելով Ժան Փոլ Լօրանին (Jean-Paul Laurens, 1838-1921), եւ ուսանած Ժիւլիէն ակադեմիոյ մէջ։
Անոր ուշագրաւ նկարներէն են «Բիւզանդական գերեզմանատունը», «Սկիւտարի սեմին վրայ», «Պոլսի փողոցներէն մէկը», «Արեւելեան պէյզաժ» եւ այլն։ Հեղինակ է նաեւ գիրքի ձեւաւորումներու, թարգմանութիւններու։ Զբաղած է նաեւ քանդակագործութեամբ։
Եսայեան տէր էր ուրոյն տպաւորապաշտ ոճի մը։ Իրնէ ունինք քաղաքային բնանկարներ։
Քանի մը տասնեակ գործեր կը պահուին Հայաստանի ազգային պատկերասրահին մէջ[3]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ Գառնիկ Ստեփանեան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա.։ Երեւան: «Սովետական գրող»։ էջ էջ 305
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երեւան, 2005
Աղբիւր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայ Կեանք եւ Գրականութիւն, Յարութիւն Քիւրքճեան, երկրորդական բաժին Ա. տարի, էջ 213։
- Հայ Հանրագիտակ, Հ. Մկրտիչ Վարդ. Պոտուրեան, 1939 Պուքրէշ, Դ. հատոր, էջ 694:
