Սկիւտար

Սկիւտար, (թրքերէն՝ Üsküdar), թաղամաս Սթանպուլի մէջ, Թուրքիա՝ Սթամպուլի ասիական բաժինին մէջ։[1]
2009 թուականի տուեալներով թաղամասին բնակչութիւնը կազմած է 534,379 հոգի, իսկ տարածքը՝ 36 քմ²։
Հիւսիսէն սահմանակից է Պէյքոզ թաղամասին, հիւսիս-արեւելքէն՝ Աթաշեհիրի, իսկ հարաւէն՝ Քատըքէօյ թաղամասին։ Թաղամասին արեւմտեան ափերը կ'ողողուին Վոսփորի ջուրերով։ Սկիւտարի դէմ յանդիման՝ Վոսփորի միւս ափին, կը գտնուին Պէշիկթաշ, Պէյօղլու եւ Էմինէօնիւ թաղամասերը, որոնք զետեղուած են Սթանպուլի եւրոպական բաժինին մէջ[2]։
Պատմութիւն[3]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սկիւտարը կը գտնուի հին յունական Խրիսուպոլիս քաղաքին տեղը (յուն․՝ Χρυσουπολης), որն իր կարգին կառուցուած է Քաղկեդոնի մօտակայքը։ Քաղկեդոնի տեղը ներկայիս Քատըքէօյ թաղամասն է։
1912 թուականին թաղամասին մէջ բնակած են 81,117 թուրքեր, 50,360 հայեր, 34,640 յոյներ եւ 5,670 հրեաներ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Üsküdar, Istanbul, Turkey»։ Turkey Travel Planner (en-US)։ արտագրուած է՝ 2020-07-27
- ↑ (հայերեն) Սկյուտար, 2024-10-21, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%8D%D5%AF%D5%B5%D5%B8%D6%82%D5%BF%D5%A1%D6%80&oldid=10132898, վերցված է 2026-01-09
- ↑ (հայերեն) Սկյուտար, 2024-10-21, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%8D%D5%AF%D5%B5%D5%B8%D6%82%D5%BF%D5%A1%D6%80&oldid=10132898, վերցված է 2026-01-09