Գրիգոր Արծրունի
Գրիգոր Արծրունի | |
---|---|
| |
Ծնած է | 27 Փետրուար (11 Մարտ) 1845[1][2] |
Ծննդավայր | Մոսկուա, Ռուսական Կայսրութիւն[1][2] |
Մահացած է | 19 (31) Դեկտեմբեր 1892[2] (47 տարեկանին) |
Մահուան վայր | Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[1] |
Քաղաքացիութիւն | Ռուսական Կայսրութիւն |
Ազգութիւն | Հայ[1][2] |
Ուսումնավայր |
Թիֆլիսի Գիմնազիոն[1] Հայտելպըրկի Համալսարան[1] |
Մասնագիտութիւն | հրապարակախօս, գրաքննադատ, հանրային գործիչ, տնտեսագէտ |
Աշխատավայր |
Գայանյան օրիորդաց դպրոց?[1] Մշակ[1][2] |
Վարած պաշտօններ | Խմբագիր[1] |
Ծնողներ | հայր՝ Երեմիա Արծրունի, մայր՝ Ագրիպինա Նազարյանց-Արծրունի? |
Արծրունի Գրիգոր (27 Փետրուար (11 Մարտ) 1845[1][2], Մոսկուա, Ռուսական Կայսրութիւն[1][2] - 19 (31) Դեկտեմբեր 1892[2], Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[1]), հրապարակախօս, հիմնադիր եւ խմբագիր-հրատարակիչ՝ «Մշակ» հայ լրագիրին։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Մոսկուա 1845-ի Փետրուար 27-ին։ Արծրունին իր մանկութիւնը անցուցած է Մոսկուայի մէջ եւ փոքր հասակէն տան մէջ սկսած է Ֆրանսերէն խօսիլ։ 1855–ին ծնողներուն հետ կ'երթայ Գերմանիոյ Կրացնախ քաղաքը, ուր կը սկսի դաս առնել գերմաներէն եւ լատիներէն լեզուներու։ Գրիգոր դարձեալ Մոսկուա կը բերուի, իսկ Մոսկուայէն ալ Տփխիս (Թիֆլիս), ուր 12 տարեկան հասակին առաջին անգամ կը սկսի հայերէն սորվիլ, նախ՝ Մուղնիի միաբան Գրիգոր քահանայ Տէր Բարսեղեանին մօտ, ապա՝ «Մեղու Հայաստան»ի հայաթերթի խմբագիր Պետրոս Սիմոնեացի մօտ, իսկ յետոյ՝ նշանաւոր Առաքել վարժապետ Արարատեանի մօտ։ Թիֆլիսի մէջ Գրիգոր կը յաճախէ աւագ դպրոցի դասընթացքներուն եւ 1863-ին դասընթացքը աւարտելով 1864-ին կը մեկնի Մոսկուա, ուր կը մտնէ բնագիտական համալսարան։ 1865-ին Արծրունին Փեթերսպուրկ կը տեղափոխուի եւ այնտեղէն առաջին անգամ կը սկսի գրել «Մեղու Հայաստանի»-ի մէջ (1865 №։ 13 եւ 14)։ Չդիմանալով Փեթերսպուրկի օդին, կ'անցնի Ֆրանսայի Նիս քաղաքը, բժշկուելու համար, իսկ այնտեղէն՝ Ժընեւ եւ Զիւրիխ, ուր կարճ ժամանակով, տեղի համալսարանին ազատ ունկնդիր կ'ըլլայ, իսկ 1867-ին Հայտելպէրկի համալսարանը կը մտնէ քաղաքատնտեսութիւն սորվելու:
1869-ին փիլիսոփայութեան դոկտորի կոչումը ստանալով Փարիզ կ'անցնի, այնտեղէն ալ Վիեննա, ուր համալսարանի կը հետեւի. իսկ Մխիթարեանց մօտ ալ հայերէն կը սորվի։ Վիեննայէն նոյն նպատակով կ'անցնի Վենետիկ։
Ստեղծագործական կեանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1871-ին անգամ մը եւս այցելելով Հայտելպէրկ՝ Թիֆլիս կը հասնի, ուր ձրիաբար ուսուցչութեան պաշտօնը կը ստաձնէ Գայիանեան եւ Մարիամեան ուսումնարաններուն մէջ եւ միեւնոյն ժամանակ կը սկսի աշխատակցիլ «Մեղու»-ին Նեոպէ եւ Ասիացի, Է․ Շաթիրաւացի կեղծանուններով։ Արծրունիի առաջին գործը կ'ըլլայ «Մշակ»-ի հրատարակութիւնը, որ ան սկսաւ 1872-ին, իբրեւ շաբաթաթերթ։ Հրատարակման օրէն Արծրունին իրեն շրջապատեց ժամանակի ամէնէն աչքառու գրողներով, որոնք էին Րաֆֆին, Գ․ Սունդուկեանը, Ա․ Քիշմիշեանը, Ստ․ Պալասանեանը եւ այլք, որոնք ամէն քայլափոխին իրեն կ'աջակցէին, քանի որ ան դեռ հայերէնին այնքան ալ չէր տիրապետած եւ անոնք կը խմբագրէին թերթը։
1876-ին «Մշակ»-ն սկսաւ շաբաթը երկու անգամ հրատարակուիլ, իսկ 1878-էն՝ շաբաթը 5 անգամ։
1884-ին Արծրունիի գործերը ձախող ընթացան. նիւթապէս ճնշուած, ֆիզիքապէս ալ քայքայուած՝ դադրեցուց «Մշակ»-ը, գնաց Շուէտ: Առողջութիւնը վերագտնելով, արտասահմանէն 1886-ին վերսկսաւ «Մշակ»-ի հրատարակութիւնը, շաբաթ երեք անգամ, որ տեւեց մինչեւ իր մահը, որ տեղի ունեցաւ Թիֆլիս 1892-ի Դեկտեմբեր 19-ին։ Հանգուցեալը մեծ հանդէսով ու բազմաթիւ պսակներով թաղուեցաւ Խոջիվանքի գերեզմանատունը, ուր 1902 Դեկտ․ 23-ին բացուեցաւ անոր «առանց խաչի» մահարձանը։
Աղբիւր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Բառարան Հայ Կենսագրութեանց, Հայկ ՏԷր-Աստուածատուրեանց, Ա. հատոր, Թիֆլիս 1904, էջ 152:
- Հայ Հանրագիտակ, Հ․ Մկրտիչ Վարդ․ Պոտուրեան, 1938 Պուքրէշ, Բ․ հատոր, էջ 282։
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Շիրվանզադէի յուշերը Գրիգոր Արծրունու վերաբերեալ Archived 2019-04-15 at the Wayback Machine.
- kamavor- Գրիգոր Արծրունին եւ նրա «Մշակը»
- «Խոստովանութիւն. Գրիգոր Արծրունի». ֆիլմ՝ Նարինէ Թուխիկեանի հեղինակային ֆիլմաշարէն։
|
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- 11 Մարտի ծնունդներ
- 1845 ծնունդներ
- Մոսկուա ծնածներ
- 31 Դեկտեմբերի մահեր
- 1892 մահեր
- Թիֆլիս մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- 27 Փետրուարի ծնունդներ
- 19 Դեկտեմբերի մահեր
- Հայ խմբագիրներ
- Խոջիվանքի գերեզմանատան մէջ թաղուածներ
- Հայ տղամարդ գրողներ
- Հայ լրագրողներ
- Հայ քննադատներ
- Հայ հրապարակախօսներ
- Հայ հասարակական գործիչներ