Jump to content

Գարեջուրի Միջազգային Օր

Գարեջուր

Գարեջուրի Միջազգային Օր (անգլերէն՝ International Beer Day), տարեկան ոչ պաշտօնական տօն, որ կը նշուի Օգոստոս ամսուան առաջին Ուրբաթ օրը: Տօնին հիմնադիրը կը համարուի բարի սեփականատէր եւ ձեռներէց Ճեսսի Ավշալոմով [1] որ ընտրած է Օգոստոսի սկիզբը՝ նկատի առնելով ամառնային տաք եղանակը եւ գարեջուրի այլ փառատօններու նշման ամսաթիւերը[2] Առաջին անգամ գարեջուրի միջազգային օրը նշուած է 2007-ին, Ամերիկայի Միացեալ Նահանգներու Քալիֆորնիոյ Սանթա Քրուզ քաղաքին մէջ[3]: Մինչեւ 2011, անիկա փոքր քաղաքային մարաթոնէն դարձած է միջազգային տօն եւ նշուած է 23 պետութիւններու 138 քաղաքներու մէջ[4]:

2012-ին,տօնը նշուած է հինգ ցամաքամասերէն 50 պետութիւններու 207 քաղաքներու մէջ[5]: Տօնին յայտարարուած նպատակներն են՝

1.Ընկերներով հաւաքուիլ եւ վայելել գարեջուրի համը,

2.շնորհաւորել բոլոր անոնք, որոնք պատասխանատու են գարեջուրի արտադրութեան եւ մատակարարման համար,

3.միաւորել Նիւ Զիլանտայիաշխարհը գարեջուրի դրօշին տակ եւ օրը տօնի վերածել բոլոր ազգերուն համար[6]:

Մարաթոնի մասնակիցները իրարու գարեջուր կը նուիրեն, ինչպես նաեւ «միջազգային» օրուան հետ կապուած կը փորձեն գարեջուրը տարբեր երկիրներու բաղադրատոմսերով[7]:

Տօնին գիշերուան ընթացքին, մասնակիցները շարք մը խաղեր կը խաղան եւ յատկապէս` գարեջուր-պոնկ[8]: 2013-ին, բացի Ամերիկայի Միացեալ Նահանգներէն, գարեջուրի միջազգային տօնը նշուած է նաեւ Հայաստանի, Աւստրալիոյ, Աւստրիոյ, Պելճիքայի, Պրազիլիոյ,Ղազախիստանի, Գանատայի, Գոլումպիոյ, Քոսթա-Ռիքայի, Սալվատորի, Մեծն Բրիտանիոյ,Ֆրանսաի, Յունաստանի, Հոնտուրասի, Հոնկոնգի, Հունգարիոյ, Հնդկաստանի, Իրլանտայի, Իսրայէլի,Իտալիոյ, Ճափոնի, Լաթվիոյ, Լիբանանի,Մակեդոնիոյ, Մալիզիոյ, Մեքսիքոյի, Նիւ Զիլանտայի,Նիգարակուայի, Նորվեկիոյ, Փերուի, Լեհաստանի, Փորթուկալի, Փորթօ Ռիքոյի, Ռումինիոյ, Սինկափուրի, Սլովաքիոյ, Սլովենիոյ,Հարաւային Ափրիկէի, Սպանիոյ, Սրի Լանքայի, Շուէտի, Թայլանտի, Թուրքիոյ, Ուքանտայի, Ուքրանիոյ, Ուրուկուէյի,Վենեզուէլլայի, Ֆիլիփինի եւ Վանուատի մէջ:[9][10]

2007–էն մինչև 2012 գարեջուրի միջազգային օրը նշուած է 5 Օգոստոսին։ Սակայն, 2012 –ին, գարեջուրի միջազգային օրէն ետք, կազմակերպիչները երկրպագուներուն հարցնելէ ետք, տօնը տեղափոխած են Օգոստոսի առաջին Ուրբաթ օրը[11]։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Daily TWiP — Գարեջրի միջազգային օր (անգլ.) nashuatelegraph.com կայքում, 2016, օգոստոսի 14
  2. Press Kit (անգլ.) Գարեջրի միջազգային օրվա պաշտոնական կայքից
  3. Այսօր գարեջրի միջազգային օրն է (անգլ.) myfoxla.com կայքում, օգոստոսի 5, 2010
  4. Գարեջրի միջազգային օրվա տոնակատարություններ (անգլ.) independent.co.uk կայքում, օգոստոսի 4, 2011
  5. ↑ 353 տոնակատարություններ 50պետություններո՞ւմ (անգլ.) պաշտոնական կայքից, օգոստոսի 2, 2013
  6. Տոնակատարության սկիզբ: Սա գարեջրի միջազգային օրն է (անգլ.) content.usatoday.com, օգոստոսի 5, 2010
  7. Գարեջրի օրվա տոնակատարությունները (անգլ.) onmilwaukee.com կայքում
  8. Ինչպիսի՞ն է գարեջրի օրը. տոնի պատրաստություներ (ռուս.) kogdaprazdnik.ru կայքում
  9. 353 Celebrations in 50 Countries, and More?. International Beer Day. Retrieved on 2012-08-04.
  10. Press Kit. International Beer Day. Retrieved on 2011-08-05.
  11. «Reminder: Due to popular demand,... - International Beer Day - Facebook»։ facebook.com