Դերջան
Արտաքին տեսք
| Բնակավայր | |
|---|---|
| Դերջան | |
|
| |
| Երկիր |
|
| Տարածութիւն | 1546 քմ² |
| ԲԾՄ | 1425 մեթր |
| Պաշտօնական լեզու | թրքերէն |
| Բնակչութիւն | 17 623 մարդ (2018) |
| Ժամային գօտի | UTC+3։00[2] և TRT?[2] |
| Փոստային ցուցանիշ | 24530 |
| Շրջագայութեան պետ-համարագիր | 24 |
| Պաշտօնական կայքէջ | tercan.gov.tr |
Դերջան, նախապէս ծանօթ էր նաեւ իբրեւ Մամախաթուն, գիւղաքաղաք (աւան, քաղաք, գիւղ) Արեւմտեան Հայաստանի մէջ, Էրզրումի Դերջան գաւառակին մէջ։ Կը գտնուէր Էրզրում-Երզնկա ճամբուն վրայ, Արեւմտեան Եփրատի Դերջան (Տուզլու) վտակին աջ ափին։ Գաւառակին կեդրոնը կը համարուի։
Մամախաթունը ունէր մեծ կայազօր մը իր զօրանոցներով։ Քաղաքին մէջ կար նաեւ առաջնորդարան։
Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1877-1878 թուականներուն ունէր 430 տուն հայ եւ թուրք բնակիչ։
Պատմամշակութային կառոյցներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մամախաթունը ունէր հայկական եկեղեցի մը։ Գիւղաքաղաքին մօտակայքը կար արաբական եւ այլ կառոյցներու աւերակներ եւ գերեզմանոց։
Կրթութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գիւղին մէջ կը գործէր հայակական դպրոց մը:
Անուանի մարդիկ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մամախաթունի մէջ ծնած է գրականագէտ, արուեստաբանութեան դոկտոր Գ. Տէր-Ստեփանեանը (1909-1989)[3]։
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Հայաստանի եւ յարակից շրջաններու տեղանուններու բառարան» (5 հատորով), 1986-2001, Երեւանի Համալսարանի հրատարակչութիւն:
Տես նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Էրզրում նահանգի հայաբնակ բնակավայրեր
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ 2,0 2,1 https://www.lexpera.com.tr/resmi-gazete/metin/gun-isigindan-daha-fazla-yararlanmak-amaciyla-butun-yurtta-uygulanan-ileri-saat-uygulamasinin-devam-3
- ↑ «Հայաստանի եւ յարակից շրջաններու տեղանուններու բառարան», հտ 2, էջ 821