Վահրամ Փափազեան

Վահրամ Փափազեան
Ծնած է 18 (30) Յունուար 1888
Ծննդավայր Կոստանդնուպոլիս
Մահացած է 5 Յունիս 1968(1968-06-05) (80 տարեկանին)
Մահուան վայր Լենինկրատ, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն
 Օսմանեան Կայսրութիւն
 Թուրքիա
Ուսումնավայր Էսայեան Վարժարան
Բանկալթի մասնաւոր հայկական դպրոց
Մասնագիտութիւն դերասան, գրագէտ, արձակագիր, թատրոնի դերասան, թատերական ռեժիսոր, բեմադրիչ

Վահրամ Գամեր Փափազեան (18 (30) Յունուար 1888, Կոստանդնուպոլիս - 5 Յունիս 1968(1968-06-05), Լենինկրատ, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն), հայ նշանաւոր դերասան[1], գրող,

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Վահրամ Փափազեանը ծնած է Կ.Պոլիս 1888 թուականին, միջին խաւի ընտանիքի մը մէջ։ Հայրը՝ Գամերը, որ այդ ատենը հեռագրատան պաշտօնեայ եղած էր, ,ան իր զաւակին մանկութիւնը եւ ուսումն ապահովելու հնարաւորութիւն ունեցած էր։ Ուսանած է Մխիթարեաններու Վենետիկի Մուրատ-Ռափայէլեան Վարժարանը, ապա՝ Միլանի գեղարուեստի ակադեմիան։ Ուսումնառութեան տարիներուն (1908-1911), ան, ուսումնական ծրագրի շրջանակներուն շփումներ կ'ունենայ իտալական թատրոնի յայտնի դերասաններու հետ՝ Ցակոնի, Նովելլի, եւ կ'աշխատի անոնց խումբերուն հետ։

Մինչ այդ Փափազեանը քիչ ծանօթ էր կովկասահայ թատրոնին։ 1907-ին ան կը յայտնուէր Փարիզ եւ, Շիրվանզատէի ու Աբէլեանի խորհուրդով, կը մեկնի Պաքու։

1913-ին Փափազեանը հրաւէր ստացաւ Թիֆլիսի հայ տրամադիկական ընկերութենէն։ Համարելով, որ Կ.Պոլսոյ մէջ գործելը անհեռանկար քայլ է, ան հեռացաւ հայրենի քաղաքէն դէպի իր դերասանական ապագան։

Այսպէս բոլորեց Փափազեանի դերասանական կեանքի առաջին շրջանը։ 1913-1922 թուականները կարելի է համարել Փափազեանի դերասանական կեանքի երկրորդ շրջանը։

Փափազեանը խաղացած է Ռոմէոյի դերը։ Ինչպէս հայկական խաղացանկի բուռն սիրահարի՝ Սեյրանի դերը, շեքսպիրեան սիրահարի դերով եւս Փափազեանը չէ ապաւինած իր շնորհներուն, այլ արտայայտած է կերպարներու տրամադիկական բովանդակութիւնը։

1920-ին Փափազեանը վերջին անգամ մը կը յայտնուի իր ծննդավայրին մէջ եւ այնուհետեւ ան կը մեկնի Խորհրդային Հայաստան։

1922-ին Երեւանի նորաստեղծ պետական թատրոնին մէջ Փափազեանը կը խաղայ Քարլոսի «Աւազակներ», Պրինչիւալէի «Մոննա Վաննա» եւ Հայնրիխի «Ջրասոյզ զանգ» դերերը, կը բեմադրէ քանի մը փիէս «Դոն Ժուան», «Քին», «Սատանայի աշակերտը» եւ այլն։ Բայց յաջորդ տարուընէ հանդէս կու գայ Թիֆլիսի եւ Պաքուի հայկական թատրոններուն մէջ։ Արուեստագէտի գործունէութիւնը աւելի արդիւնաւետ կ՚ըլլայ Թիֆլիսի Հայ տրամային մէջ, ուր ան կը գլխաւորէ թատրոնը (1926-1927)։ Այս թատերաշրջանին ան կը խաղայ ոչ միայն իր աւանդական դերերը, այլեւ, իբրեւ «սովորական» դերասան մը, հանդէս կու գայ «հերթական» ներկայացումներու մէջ. Ղարա («Կապկազ թամաշա»), Վլադիմիր «Բուքը», Ճորճ «Մորգանի խնամին»։ Ոչ միայն կը խաղայ, այլեւ կը բեմադրէ. «Մակբէթ», «Կապկազ-թամաշա», «Դիմակահանդէս»։

1928-ին Փափազեանի Օթելլոյի հոյակապ կերպարը երեւաց Մոսկուայի Մեծ թատրոնին մէջ՝ Փոքր թատրոնի դերասաններու խաղընկերութեամբ, ապա եւ 1932-ին Փարիզի Օդէոն թատրոնին մէջ՝ Ատելիէ թատրոնի դերասաններու խաղընկերութեամբ։ Այն սակաւաթիւ իրողութիւններէն են անոնք, երբ հայ դերասանական արուեստը ստացած է միջազգային արձագանք։ Այս Փափազեանի եւ անոր Օթելլոյի ամենալաւ ժամանակն էր։

1932-1954-ականներուն բնակութիւն հաստատելով Սենթ Փեթերպուրկի մէջ՝ Փափազեանը իր նշանաւոր կերպարներով, ամէնէն յաճախ՝ «Օթելլօ»ով, շրջած է Սովետական Միութեան մէջ։ Հայրենական մեծ պատերազմի տարիները Փափազեանը տարաւ պաշարուած Սենթ Փեթերսպուրկի մէջ՝ հանդէս բերելով ոչ միայն արդիստական, այլեւ քաղաքացիական եւ հայրենասիրական բարձր նկարագիր։ 12 Յունուար1948-էն հիւրախաղերով եղած է Երեւանի մէջ, Երաժշտական կատակերտգութեան թատրոնին մէջ գլխաւոր դերերով հանդէս կու գայ Շեյքսփիրի «Օթելօ», Ջիակոմէտտիի «Ոճրագործի ընտանիքը» եւ այլ ներկայացումներով[2]:

Անոր աւանդական դերերէն մէկն ալ Կորրադոն էր՝ Ջիակոմէտիի «Ոճրագործի ընտանիքը» մելոտրամայի հերոսը։ Իբրեւ դասական դպրոցի ողբերգակ՝ Փափազեանը իր նախորդներու նման ունեցած է մելոտրամաներ խաղալու սովորութիւն։

Բազմաթիւ դերերով Փափազեանը քանի մը տարի շրջագայեցաւ Անդրկովկասի մէջ, ապա եւ Միութեան մեծաթիւ քաղաքներուն՝ ամէնուրէք գտնելով իր արուեստը գնահատող հանդիսատես։ Վերջապէս, 1954-ին արուեստագէտը գտաւ իր հանգրուանը Երեւան քաղաքին մէջ, Սունդուկեանի անուան թատրոնին մէջ։ Ան փոքրացուց շրջագայութիւններու տեւողութիւնը եւ իր թատերաբեմի շառաւիղը միայն՝ Անդրկովկասը դարձուց։ Իբրեւ Սունդուկեանի անուան թատրոնի դերասան Փափազեանը մասնակցեցաւ հայկական արուեստի 1956-ին մոսկովեան տասնօրեակին եւ արժանացաւ Սովետական Միութեան ժողովրդական արդիստի կոչման։ Հետագային խաղցաւ նաեւ Ուրիէլ Ակոստա, Արբենին[3][4]:

Փափազեանը զբաղուած է նաեւ թատերավերլուծութեամբ եւ գրական գործունէութեամբ, յայտնի է անոր «Յետադարձ հայեացք» յուշագրութիւնը։

Մահացած է Լենինկրատի մէջ, թաղուած է Կոմիտասի անուան պանթէոնին մէջ։ Ստեփանակերտի պետական թատրոնը կը կրէ Փափազեանի անունը։

Ֆիլմագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • 1917 - Սաիդէ (դեբիւտը կինոյին՝ Էռնեսթօ Վահրամ անունով)
  • 1917 - Երազ ու կեանք
  • 1917 - Փառքի դարպասների մօտ - ջութակահար Վիքթոր Ստաւսկի
  • 1917 - Մթնշաղ - երաժիշտ Զարեմբա
  • 1917 - Գայթակղութիւն - ֆրայ Ցիօ
  • 1917 - Սիրոյ երկրում - Ալպերթօ
  • 1917 - Այրին - Ռոպերթ Տոտուէն, Մորիսի ընկերը
  • 1918 - Ստելլա Մարիս
  • 1918 - Գարնանային քամու հեքիաթը - յայտնի աւիատոր
  • 1918 - Պոէտն ու ընկած հոգին - Կրասով, գրող
  • 1918 - Не та, так другая
  • 1918 - Երջանկութեան կողքով - Ալեքսէյ, Վանտայի եղբայրը
  • 1918 - Клятвой спаянные - Ների
  • 1918 - Բժիշկ Կատցել - բժիշկ Կատցել
  • 1918 - Երկու մայր
  • 1922 - Պոսֆորի գաղտնիքը
  • 1922 - Սիրային ողբերգութիւն Սթամպուլում
  • 1923 - Աղջկայ աշտարակի գաղտնիքը - Սամէդ խան
  • 1953 - Մեծն զօրաւար Սկանդերբերգը - սուլթան Մուրատ Բ.
  • 1955 - Ուրուականները հեռանում են լեռներից - Դանիէլ-բեկ
  • 1956 - Սիրտն է երգում - Գաբրիէլ աղա
  • 1964 - Մսէօ Ժակը եւ ուրիշները - Միհրան աղա

Երկեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Գիրքեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Յետադարձ հայեացք, գիրք 1, Երեւան, 1956, 464 էջ:
  • Յետադարձ հայեացք, գիրք 2, Երեւան, 1957, 472 էջ:
  • Սրտիս պարտքը, Երեւան, 1959, 176 էջ:
  • Իմ Օթելլոն, Երեւան, 1964, 512 էջ:
  • Համլետը ինչպէս տեսայ…, Երեւան, 1968, 436 էջ:
  • Անահիտ, Երեւան, 1969, 96 էջ:
  • Լիր արքայ, Երեւան, 1971, 331 էջ:
  • Երկերի ժողովածու, հատ. 1. Յետադարձ հայեացք, գիրք 1, Երեւան, 1979, 460 էջ:
  • Երկերի ժողովածու, հատ. 2. Յետադարձ հայեացք, գիրք 2, Երեւան, 1981, 464 էջ:
  • Երկերի ժողովածու, հատ. 3. Իմ Օթելլոն, Երեւան, 1982, 456 էջ:
  • Երկերի ժողովածու, հատ. 4. Համլետը ինչպէս տեսայ…, Երեւան, 1983, 408 էջ:
  • Երկերի ժողովածու, հատ. 5. Լիր արքայ, Երեւան, 1983, 384 էջ:
  • Թանձրացումներ, Երեւան, 1988, 136 էջ:

Մամուլ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Թո՛ղ լինի, ողջունում եմ: «Գարուն», 1967, № 2, էջ 10։
Վահրամ Փափազեանի կիսանդրի (Երեւան)

Պարգեւներ, մրցանակներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Վահրամ Փափազեան (ժողովածու), Երեւան, 1959:
  • Հայ սովետական թատրոնի պատմութիւն, Երեւան, 1967:
  • Ռուբէն Զարեան, Վահրամ Փափազեան, Երեւան, 1972, 158 էջ:
  • Շեքսպիրական, հատ. 4, Երեւան, 1974:
  • Գառնիկ Ստեփանեան, Ուրուագիծ արեւմտահայ թատրոնի պատմութեան, հատ. 3, Երեւան, 1975:
  • Գառնիկ Ստեփանեան, Վահրամ Փափազեանի հետ (յուշեր), Երեւան, 1979, 102 էջ:
  • Լեւոն Հախուերդեան, Հայ թատրոնի պատմութիւն (1901-1920), Երեւան, 1980:
  • Ռուբէն Զարեան, Էջեր հայկական շեքսպիրապատումից, գիրք 2, Երեւան, 1981, 326 էջ։
  • Հայկ Խաչատրեան, Գրական տեղեկատու, Երեւան, 1986, էջ 565:
  • Հայկական սովետական հանրագիտարան, հատ. 12, Երեւան, 1986, էջ 326-327:
  • Գէորգ Աբաջեան, Վահրամ Փափազեան, Երեւան, 1988։
  • Գէորգ Աբաջեան, Հայոց ցեղասպանութեան անդրադարձը Վահրամ Փափազեանի արուեստում, Ե., 1997, 52 էջ:
  • Գրիգորեան Վ., Մեր Փափազը, մեր Շեքսպիրը, մեր կռիւը, Երեւան, 2002:
  • Գէորգ Աբաջեան, Վահրամ Փափազեանի գրչի սխրանքը, Ե., Մաշտոց, 2004, 46 էջ:

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հայկական համառօտ հանրագիտարան, հատ. 4, Երեւան, 2003:
  • Ով ով է (Հայեր: Կենսագրական հանրագիտարան), հատ. 2, Երեւան, 2007, էջ 633:

Արտաքին հղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տես նաեւ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Mediamax Ինչպէս Փափազեան Հարեմէն Ներս Յայտնուեցաւ Եւ...
  2. «Գրկան թերթ», 1948, № 1:
  3. Հայ Սովետական Թատրոնի Պատմութիւն, 1967 թուական
  4. «Папазян Ваграм Камерович - это... Что такое Папазян Ваграм Камерович?»։ Словари и энциклопедии на Академике (ռուսերեն)։ արտագրուած է՝ 2019-01-06