Արժանթինահայեր
Արժանթինահայերը այն Հայերն են որոնք կ՛ապրին Արժանթինայի Հանրապետութեան մէջ (Սպաներէն՝ República Argentina, Ռէփուպլիքա Արխէնթինա)։ Տարբեր կարծիքներ կան անոնց կազմած թիւին մասին, սակայն բոլորն ալ կ՚ըսեն թէ Արժանթինայի մէջ կ՚ապրի 70,000-120,000 Հայկական արմատներ ունեցող մարդ, կազմելով Հայկական սփիւռքին ամէնամեծ խումբերէն մէկը։[1][2] Անոնց միջնոսկրը կազմուած է Կիլիկիայէն, Սուրիայէն եւ Լիբանանէն գաղթած Հայերէն։
Արժանթինահայեր (Արժանթինահայութիւն) | |
---|---|
Համայնքին Ընդհանուր Համրանքը | 80,000 կամ 100,000 կամ 120,000 |
Այն շրջանները ուր մեծ թիւ կը կազմեն | Պուէնոս Այրէս, եւ աւելի փոքր թիւերով՝ Քորտոպա (Córdoba), Մար Տէլ Փլաթա (Mar del Plata), Պէրիսո (Berisso) եւ Ռոզարիո (Rosario) |
Լեզուներ | Սպաներէն, Հայերէն |
Յարանուանութիւններ (դաւանանքներ) | Հայ Առաքելական, Հայ Կաթուղիկէ, Հայ Աւետարանական |
Մերձակայ Սփիւռքայհայ Համայնքներ | Պրազիլահայութիւն, Ուրուկուէյահայութիւն |
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ըստ հետազօտող Քիմ Հէքիմեանի, 1920-ին Արժանթին ժամանած Հայերուն մեծամասնութիւնը կու գան Կիլիկիոյ Ատանա գաւառէն որ կը գտնուէր Օսմանական գրաւումին ներքոյ։[3] Այս Հայերուն մեծ մասը ստիպուած էր թողուլ իր հայրենիքը ջարդերուն եւ բռնի տեղահանութեան արդիւնքով, որոնք տեղի ունեցան Հայոց Ցեղասպանութեան ժամանակ։ Հաճըն, Մարաշ, Եւ Այնթապ քաղաքներէն գաղթած հայերը միասին համրուած կը կազմեն Արժանթին հաստատուած Կիլիկիահայերուն մօտաւորապէս վաթսուն տոկոսը։[3] Վերոյիշեալ Քաղաքներէն գաղթած Հայերուն մեծ մասը կը հետեւէր կանխապէս գաղթած իրենց ընկերներն ու ազգականներուն։
Յիշարժան Արժանթինահայեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Մարթին Աճեմեան (Martín Adjemián) - Դերասան։
- Լէոն Արսլանեան (León Arslanián) - Նախկին Դաշնային Դատաւոր, եւ Պուէնոս Այրէս գավառի անվտանգութեան նախկին նախարար։
- Ստեփան Պէքըր (Esteban Becker) - Ոտնագնդակի մարզիչ։
- Խոզէ Անտրէս Պիլիպիո (José Andrés Bilibio Estigarribia) - Արհեստավարժ ոտնագունդ խաղացող։
- Նորպէրթո Պրիասքո (Norberto Briasco) - Արհեստավարժ ոտնագունդ խաղացող։
- Ղուկաս Զէլարաեան (Lucas Zelarayán) - Արհեստավարժ ոտնագունդ խաղացող։
- Էֆրիան Չաքուրեան (Efrain Chacurian) - Արհեստավարժ ոտնագունդ խաղացող։
- Ֆէրնանտո Զաղարեան (Fernando Zagharian) - Արհեստավարժ ոտնագունդ խաղացող։
- Ալէքս Եմէնիճեան (Alex Yemenidjian) - MGMի նախկին նախագահը։
- Փաօլա Վէսվէսեան (Paola Vessvessian) - Խորհրդարանի անդամ։
- Տէյւիտ Նալբանդեան (David Nalbandian) - թէնիս խաղացող։
- Փազ Լէնչանթին (Paz Lenchantin) - Բամբ-կիթառահար (թաւ կիթառ, Անգլերէն՝ Bass Guitar)։
- Ալիսիա Թէրզեան (Alicia Terzian) - Խմբավար, երաժշտաբան, նուագայարդար, երգահան։
Տե՛ս Նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Արժանթին։
- Արժանթինահայ Երաժշտութիւն։
- Հաճընի Հերոսամարտ։
- Համիտեան Ջարդեր:
- Հայոց Ցեղասպանութիւն:
- Սասնոյ Ջարդեր:
- Տիգրանակերտի Ջարդեր:
- Ատանայի Կոտորած։
- Այնթապի Բերդ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ "Argentina". diaspora.gov.am. Office of the High Commissioner for Diaspora Affairs of Armenia. Archived from the original on 6 February 2021.
Today, the number of Armenians in Argentina is around 120,000....
- ↑ Հայերը Արգենտինայում (Հայերը Արժանթինայի մէջ) Archived May 31, 2011, at the Wayback Machine. Հայերն Այսօր (Armenians Today)
- ↑ 3,0 3,1 Hekimian Kim (1990)։ «Armenian Immigration to Argentina: 1909–1938»։ Armenian Review 43 (1): 85–113