Նափոլէոն Գ.
Նափոլէոն Գ. (Napoleon), Շառլ Լուի Նափոլէոն Պոնաբարդ (ֆրանսերէն՝ Charles Louis Napoléon Bonaparte), 20 Ապրիլ 1808[1][2][3][…], Փարիզ, Առաջին ֆրանսիական կայսրություն[4][5][5] - 9 Յունուար 1873[1][2][3][…], Չիզլհըրսթ, Բրոմլի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծն Բրիտանիոյ եւ Իրլանտայի Միացեալ Թագաւորութիւն[5]), Ֆրանսայի կայսր (1852 - 1870), Նափոլէոն Ա-ի եղբոր՝ Լուի Պոնաբարդի որդին։
1815-էն եղած է տարագրութեան մեջ։ Նափոլէոն Ա.-ի որդի՝ Ռայխշտադի դաքսի, մահէն (1832) ետք պոնաբարտիստներու կողմը ճանցուած է որպէս ֆրանսական գահի «օրինական» հաւակնորդ։ Խռուութեան միջոցով բազմիցս փորձած է զաւթել իշխանութիւնը։ 1840-ին ֆրանսական կառավարութիւնը անոր դատապարտած է ցմահ բանտարկութեան։ 1846-ին փախած է Անգլիա, 1848-ի Փետրուարեան հեղափոխութենէն ետք վերադարձած է Ֆրանսա։ Օգտուելով ստեղծուած բարենպաստ սոցեալական եւ քաղաքական պայմաններէն՝ 1848-ին Նափոլէոն Գ.-ը կարողացած է ընտրուիլ հանրապետութեան նախագահ։ 1852-ին զինուորականութեան օգնութեամբ կատարած է պետական հեղաշրջում եւ հռչակուած է կայսր՝ Նափոլէոն Գ. անունով։ 1866-ին Եօթը շաբաթներու պատերազմի ատեն Աւստրիա-պրուսիա-յի պարտութիւնը հաստատած է գերմանական պետութիւններու պրուսական ղեկավարութիւնը եւ սպառնացած է Ֆրանսայի դիրքորոշումը որպէս Եւրոպայի գերիշխող ուժ:
Անմիջական պատճառը Ֆրանքօ-Գերմանական պատերազմին, սակայն իշխան Լէոփոլի (որ կապուած էր Պրուսական թագաւորութեան) թեկնածութիւնը Սպանիոյ գահին որ մնացած էր թափուր երբ թագուհին Իզապելլա Բ. Դադրած էր 1868-ին: Յունիս 1870-ին Պրուսական արտադրողը, օթօ Վոն Պիսմարք եւ Սպանական առաջնորդը, Խուան Բրիմ, յամոզեցին Լէոփոլ իշխանը որ ընդունի Սպանական գահը: Այս շարժումը Ֆրանսան սպառնալիքի տակ ձգեց որ զգաց թէ Պրուսիոյ եւ Սպանիոյ հաւանական դաշնակցութիւնը կրնայ իրեն դէմ սարքուած պայքար մը ըլլալ: 19 Յուլիս 1870-ին Ֆրանսական կայսրը, Նափոլէոն Գ. Պատերազմ հայտարարեց Պրուսիոյ դէմ, որովհետէւ իր ռազմական խորհրդականները անոր ըսին թէ ֆրանսական բանակը կարող է հաղթել Պրուսիային եւ այդ հաղթանակը պիտի վերականգնէ իր ժողովրդականութիւնը Ֆրանսայի մէջ[6]:
Նափոլէոն Գ.-ի կառավարութիւնը պատերազմներ մղած է Աւստրիայի, Հնդկաստանի, Սուրիոյ, Մեքսիքօյի դեմ, մասնակցած է Ղրիմի պատերազմին (1853 - 56)։ Երկրորդ կայսրութեան արտաքին քաղաքական անհաջողութիւնները եւ մասնաւորապէս ֆրանս-պրուսական պատերազմը (1870 - 1871), արագացուցին կայսրութեան կործանումը։ 1870-ին Սեդանի ճակատամարտին Նափոլէոն Գ.-ը գերի հանձնուեցաւ պրուսացիներուն։ Փարիզի մէջ 1870-ի սեպտեմբեր 4-ին հեղափոխութիւնը գահը յանձնեց Նափոլէոն Գ.-ին։ 1871-ի Ֆրանքֆուրթի պայմանագրով Նափոլէոն Գ.-ը ազատուած է գերութենէն եւ մինչեւ կիանքի վերջը ապրած է Անգլիայի մէջ։
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ 1,0 1,1 1,2 Charles, Louis Bonaparte / Assemblée nationale
- ↑ 2,0 2,1 2,2 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան
- ↑ 4,0 4,1 Наполеон III // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 (unspecified title) — 1808.
- ↑ Franco-German War