Տանուպ Գետ

Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Գետ

Տանուպ[1], գետ Եւրոպայի մէջ։ Երկարութեամբ երկրորդն է Եւրոպայի մէջ (Վոլկաէն ետք)։ Կը սկսի Շուարցուալտի արեւելեան լանջերէն (Գերմանիա) եւ կը թափի Սեւ ծովուն՝ մէջ, առաջացնելով տէլդա։ Երկարութիւնը 2850 քմ է։ Կը հոսի Գերմանիոյ, Աւստրիոյ, Սլովաքիոյ, Հունկարիոյ, Քրուաթիոյ, Սերպիոյ, Ռումանիոյ, Պուլկարիոյ, Մոլտովայի, Ուքրաինաի տարածքներով, անոր ափերուն վրայ կը գտնուին եւրոպական 4 մայրաքաղաքներ՝ Վիէննան, Պրաթիսլաւան, Պուտափեշտը եւ Պելկրատը[2]։
Տանուպը սահմանային գետ է Սերպիոյ եւ Պուլկարիոյ համար՝ Ռումանիոյ հետ եւ Սլովաքիոյ համար՝ Հունկարիոյ հետ:

Տանուպի ափին գտնուող միւս խոշոր քաղաքներէն են Ռեկենսպուրկը, Լինցը, Նովի Սատը, Ռուսէն, Պրեիլան, Կալացը, Իզմայիլը։

Անուանում[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հին յոյները (Հեսիոդոս, Մ.թ.ա. 7-րդ դար) գետը կը յիշատակուին Իստրոս անունով (այդ անուանումը կը վերաբերի գետի ստորին հոսանքին), աւելի ուշ հռոմեացիները (Կեսար, մ. թ. ա. 1ին դար) այն կ'անուանեն Danuvius։ Հետազոտողներու մեծ մասը կը գտնեն, որ անուանման հիմքին մէջ ինկած է հին իրանական տան «գետ» եզրը[3]։

Անուանումը տարբեր լեզուներով[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Գերմաներէն՝ Donau Տոնաու
Հունկարերէն՝ Duna Տունա
Ուքրաիներէն՝ Дунай Տունայ
Պուլկարերէն՝ Дунав Տունաֆ
Ռումաներէն՝ Dunărea Տուներէա
Ռուսերէն՝ Дунай Տունայ
Սերպերէն՝ Дунав Dunav Տունաւ
Սլովաքերէն՝ Dunaj Տունայ
Քրուաթերէն՝ Dunav Տունաւ

Պատկերասրահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երեւան: 9-րդ հրաշալիք։ էջ 51։ ISBN 99941-56-03-9 
  2. «Countries of the Danube River Basin»։ International Commission for the protection of the Danube River։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-03-09-ին։ արտագրուած է՝ 2010 թ․ նոյեմբեր 13–ին 
  3. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երեւան: «Լոյս»։ էջ էջ 123