Մարկարեթըն
| Բնակավայր | |||
|---|---|---|---|
| Մարկարեթըն | |||
| |||
|
| |||
| Երկիր |
| ||
| Michael Luxenberger?[1] | |||
| Տարածութիւն | 2,03 քմ² | ||
| ԲԾՄ | 185 մեթր | ||
| Բնակչութիւն | 54 400 մարդ (1 Յունուար 2024)[2] | ||
| Փոստային ցուցանիշ | 1050 | ||
| Պաշտօնական կայքէջ | wien.gv.at/bezirk…(գերմ.) | ||
Մարկարեթըն, կամ Վիեննայի հինգերորդ թաղամաս, 1850 թուականէն ի վեր մաս կը կազմէ Վիեննայի:
Նկարագրութիւն[3]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մարկարեթըն շրջանը կազմաւորուած է վեց արուարձաններէ: Նախկին Մարկարեթըն քաղաքը զարգացած է նոյն անունով կալուածէն եւ յետագային վերածուած է ամրոցի: Անիկա աւերուած է Վիեննայի թրքական երկու պաշարումներու ժամանակ, բայց ամէն անգամ վերակառուցուած է: Մօտակայքը կը գտնուէր Նիկոլստորֆը, որ համակարգուած կերպով կառուցուած է 1555-1568 թուականներուն եւ անուանակոչուած է Սուրբ Նիքոլայի վանքի անունով: Մացլեյնստորֆը ձեւաւորուած է 1130 թուականին եւ Պապենպըրկըր ընտանիքի սեփականութիւնը եղած է: Լորենցերկրունտ («Սուրբ Լավրենտիոսի հող») անուանումը կը ծագի Մացլեյնտորֆի տարածքէ մը, ուր կը գտնուի Լորենցերի կիրճը: Կայսր Յովսէփ II-ի կողմէ վանքի փակուելէպ յետոյ դարձած է անկախ քաղաք:
Այդ վեց տարածքները, ուրիշ շարք մը տարածքներու հետ միասին, 1850 թուականի Մարտի 5-ին ներառուեցան Վիտընի չորրորդ շրջանին մեջ։ Բնակչութեան տարբեր սոցիալական պայմաններուն շուրջ երկար բանավէճէ յետոյ, 1861 թուականին հինգերորդ շրջանը առանձնացուեցաւ։ 1873 թուականին շրջանը զիջեցաւ իր հարաւային տարածքը, զիջելով շատ աւելի մեծ, 10-րդ շրջանին՝ Ֆավորիթենին։ Այդ ժամանակէն ի վեր նախկինի գիւղական շրջանը դարձած է խիտ բնակուած քաղաքային տարածք՝ բազմաթիւ աշխատողներով եւ, ի վերջոյ, մեծ բնակելի տուներով։
Աշխարհագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Դիրք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վիտընի սահմանները՝
- հիւսիս՝ 6րդ թ. Մարիահիլֆ
- արեւելք՝ 4րդ թ. Վիտըն
- հարաւ՝ 10րդ թ. Ֆավօրիթըն
- արեւմուտք՝ 12րդ թ. Մայտլինկ
Անոր տարածութիւնը 2 քմ. ք. է:[4]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ https://www.meinbezirk.at/margareten/c-politik/gruener-michael-luxenberger-ist-margaretner-bezirksvorsteher_a7372436
- ↑ https://www.statistik.at/suche?tx_solr%5Bq%5D=bev%C3%B6lkerung+wien+2024
- ↑ (անգլերեն) Margareten, 2025-10-27, https://en.wikipedia.org/w/index.php?title=Margareten&oldid=1319115112, վերցված է 2025-11-14
- ↑ «Stadtgebiet nach Nutzungsklassen und Bezirken 2020 - Offizielle Statistik der Stadt Wien»։ www.wien.gv.at (գերմաներեն)։ արտագրուած է՝ 2021-08-06