Նօիպաու
Նօիպաու | |||
---|---|---|---|
| |||
Կը գտնուի | Վիեննա | ||
Կառավարութեան ղեկավար | Markus Reiter? | ||
Ազգաբնակչութիւն | 31 961 մարդ (1 Յունուար 2020)[1] | ||
wien.gv.at/bezirk…(գերմ.) |
Ներքին քաղաքը, կամ Վիեննայի Եօթերորդ Թաղամասը (գերմ.՝ Neubau, VII. Wiener Gemeindebezirk), 1850-էն ի վեր մաս կը կազմէ Վիեննայի եւ կը գտնուի քաղաքի կեդրոնը: Այստեղ կը բնակի մօտ 32 հազար մարդ:
Ժողովրդագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բնակչութեան զարգացում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նօիպաու արդեն Վիեննայի միացումէն առաջ խիտ բնակուած էր, 1869-ին այստեղ կ'ապրէին 80.043 անձեր, ամենէ բարձրը թաղամասին պատմութեան մէջ: Մինչ առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը բնակչութեան թիւը կայուն էր, սակայն պատերազմէն ետք հետզհետէ պակսեցաւ: Պատճառներէն մին բնակիչներու բնակատարածքի պակասն էր, որուն պատճառով յարկաբաժիններ միացուեցան: 2001-ին միայն թէ 28,292 անձեր կ'ապրէին թաղամասին մէջ: 2021 Նօիպաու կ'ապրէին 31,683 մարդիք:[2]
Բնակչութեան տարիք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նօիպաուի բնակչութեան տարիքը 2013-ին Վիեննայի միջինէն շեղեցաւ: 15 տարեկանէն վար մանուկները կը կազմէին թաղամասի10,5%-ը, վիեննայի միջինէն շատ աւելի ցած 14,3%: Սակայն թաղամասի 20-39 տարեկանները կը կազմէին 38,3%-ը, վիեննայի միջինէն աւելի (30,9%), փաստելով Նօիպաուի համբաւը իբր երիտասարդ տնտեսներու, արուեստագէտներու եւ ստեղծագործներու կենդրոնը: 65 տարեկանէն վեր բնակչութեան մասը՝ 14,3%, Վիեննայի միջինէն ցած (16,9 %):[3][4]
Բնակչութեան ծագում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յօզէֆշթաթի բնակչութիւնը մեծամասնութեամբ Աւստրիացի է (20344, 63,6%): 18,9%-ը (6069) կը ծագին Եւրոպական Միութեան երկիրներէն, իսկ մնացած 17,3%-ը (5548)՝ այլ երկիրներէ:
Հայերը Նօիպաուի մէջ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տես նաեւ → Մխիթարեան Միաբանութիւն
1810-ին Կայսր Ֆրանց Ա. կնգղաւոր վանգ մը նուիրեց Մխիթարեան Միաբանութեան: Այստպիսով հայ-կաթոլիկէ պատարագը Աւստրիոյ կաթոլիկէ պատարագներէն ճանաչուեցաւ: 1842-ին վանգին կոխքի թաղը կոջուեցաւ վանգի անունով՝ Մխիթարիսթնկասէ (գերմ.՝ Mechitaristengasse, «Մխիթարեաններու թաղ»):
Վանգը ունի գրադարան, տպարան, եւ կը պատրաստէ Մխիթարին անունով խմիչք մը:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Statistik Austria - Bevölkerung zu Jahresbeginn 2002–2020 nach Gemeinden (Gebietsstand 1.1.2020)
- ↑ ktv_creitmayr։ «Der Neubau in Zahlen - Statistiken zum 7. Bezirk»։ www.wien.gv.at (գերմաներեն)։ արտագրուած է՝ 2022-04-18
- ↑ «Wayback Machine»։ web.archive.org։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-08-13-ին։ արտագրուած է՝ 2022-04-18
- ↑ «Bevölkerung nach Altersgruppen, Geschlecht und Gemeindebezirken 2020 - Offizielle Statistik der Stadt Wien»։ www.wien.gv.at (գերմաներեն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-01-04-ին։ արտագրուած է՝ 2022-04-18