Վիեննայի Գիծեր
Վիեննայի Գիծերը (գերմ. Wiener Linien, Վինըր Լինիըն), Վիեննայի փոխադրամիջոցի ընկերութիւն մըն է․ իրենց կը պատկանին գրեթէ բոլոր փոխադրական միջոցները՝ բացի արագ երկաթուղիներէն (Schnellbahn), որոնք քաղաքին մէջը կը գործեն:
Ընկերութեան թուանշաններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ճամբորդներու տարեկան թիւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տարի | Գետնուղի | Թրամուէյ | Հանրակարգ | Ընդհանուր |
---|---|---|---|---|
2003 | 409,7 միլ. | 203,8 միլ. | 108,6 միլ. | 722,1 միլ. |
2004 | 420,2 միլ. | 204,7 միլ. | 110,5 միլ. | 735,4 միլ. |
2005 | 427,4 միլ. | 207,7 միլ. | 111,7 միլ. | 746,8 միլ. |
2006 | 450,0 միլ. | 204,7 միլ. | 117,5 միլ. | 772,2 միլ. |
2007 | 476,6 միլ. | 200,4 միլ. | 116,0 միլ. | 793,0 միլ. |
2008 | 498,2 միլ. | 190,5 միլ. | 115,0 միլ. | 803,7 միլ. |
2009 | 510,2 միլ. | 186,9 միլ. | 114,7 միլ. | 811,8 միլ. |
2010 | 534,4 միլ. | 189,9 միլ. | 114,4 միլ. | 838,7 միլ. |
2011 | 567,6 միլ. | 193,8 միլ. | 113,6 միլ. | 875,0 միլ. |
2012 | 444,4 միլ. | 295,1 միլ. | 167,1 միլ. | 906,6 միլ. |
2013 | 428,8 միլ. | 293,6 միլ. | 177,6 միլ. | 900,0 միլ. |
2014 | 439,8 միլ. | 304,8 միլ. | 186,6 միլ. | 931,2 միլ. |
2015 | 440,0 միլ. | 298,0 միլ. | 201,1 միլ. | 939,1 միլ. |
2016 | 440,1 միլ. | 305,8 միլ. | 208,3 միլ. | 954,2 միլ. |
2017 | 453,6 միլ. | 305,8 միլ. | 202,3 միլ. | 961,7 միլ. |
2018 | 463,1 միլ. | 305,5 միլ. | 197,3 միլ. | 965,9 միլ. |
2019 | 459,8 միլ. | 304,8 միլ. | 196,1 միլ. | 960,7 միլ. |
(Աղբիւր՝ [1])
Գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վիեննայի Գիծերու տակ կը գործէն ընդհանուր 160 գետնուղիի, ճամբու երկաթուղիի եւ հանրակարգի գիծեր:
Գետնուղի
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վիեննան ունի 5 գետնուղիի գիծեր՝ U1, U2, U3, U4, U6:[2] Անունները կ'ըսուին հետեւեալ ձեւով՝ «Ու» եւ թիւը, օրինակ U1 կ'ըսեն U-Eins («Ու-Այնց», հայերէնով՝ «Ու-մէկ»): U1-ը ամենէ երկար գիծն է՝ 19,2 քմ.: [3]
- U1 Օպերլա ↔ Լէօփօլտաու
- U2 Զէշթաթ ↔ Քարլզփլաց (2027-էն սկսեալ՝ Զէշթաթ ↔ Մացլայնստօրֆըր Փլաց)
- U3 Օթագրինկ ↔ Սիմըրինկ
- U4 Հիւթըլտօրֆ ↔ Հայլիկընշթաթ
- (2025-էն սկսեալ՝ U5 Ֆրանխփլաց ↔ Քարլզփլաց)
- U6 Զիպընհիրթըն ↔ Ֆլօրիտստօրֆ
Այս գիծերը 109 կայաններ եւ 83,8 քմ. երկարութիւն ունին: Բոլոր գետնուղիի կայանները վերելակ ունին: 2019-ին 459,8 միլիոն անձեր գործածեցին Վիեննայի գետնուղիները:[4]
Թրամուէյ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վիեննա կան 28 ճամբու երկաթուղիներու գիծեր, 1076 կայաններ եւ ընդհանուր 225,4 քմ. գիծերու երկարութիւն:[2] Թիւ 11-ը ամենէ երկար գիծն է՝ մոտաւորապէս 13,2 քմ.:
Ճամբու երկաթուղիները անուանելու համար կար կանոնաւոր ձեւ որը կապ ունի «Մատանիի» (Ring) հետ (Մատանին կլոր ճամբայ մըն է որ մօտաւորապէս կը համապատասխանի Ներքին Քաղաքի հին պարիսպներու հետ)՝
- 1-20 թիւերը՝ Մատանիէն դուրս քշող գիծեր
- 21-99 թիւերը՝ Մատանիէն սկսեալ դէպի դուրս քշող գիծեր
- A-Z տառերը՝ Մատանիէն դուրս սկսող, բայց նաեւ Մատանիի վրայէն քշող
Սակայն տարիներու ընթացքին փոփոխութիւններու պատճառով այս ձեւը դարձաւ անօրէն, օրինակ թիւ 1 եւ 2 գիծերը A-Z տառ մը չունին, մանաւանդ որ անոնք Մատանիի վրայէն ալ կը քշեն:
Հանրակառք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վիեննայի Գիծերու տակ գործող կան 127 հանրակառքի գիծեր: Այս գիծերը 4291 կայաններ եւ ընդհանուր 860,5 քմ. երկարութիւն ունին:
Հանրակառքերու անունը կը բաղկանայ թիւով եւ A կամ B տառերով, օրինակ՝ 46A:
Գիշերային գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գիշերը կը գործէն հանրակառքերու այլ գիծեր, որոնց անունները «N» տառով կը սկսին, օրինակ՝ «N46»: Շաբաթավերջի գիշերները գետնուղիներն ալ կ'աշխատին, սակայն 2020-էն ի վեր քովիտ-19-ի պայմաններու պատճառաւ գետնուղիները գիշերները չեն գշեր:
Այլ տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մայիս 1
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1913-1998 Մայիս 1-ին բոլոր փոխադրական միջոցները մինչեւ 13:30 կան 14:00 չէին քշէր, որպէսզի վարորդներուն առիթ տրուի Աշխատանքի տօնի միջոցարումներուն մասնակցելու: Ընդհանրապէս առաջին կառքը, թրամուէյի կամ հանրակառքի, զարդարուած կ'ըլլար կանանչ, ծաղիկներով եւ Վիեննայի դրօշով: Այս աւանդութիւնը դադրեցաւ 1934-1945 քաղաքական պայմաններու եւ համաշխարհային երկրորդ պատերազմի պատճառով: 1934-ին վարորդներու մէջ վեճ տեղի ունեցաւ, որովհետեւ անոնցմէ մաս մը կ'ուզէին կէսօրէ առաջ քշել, իսկ մաս մը ոչ:
1998-ին քաղաքապէտարանը որոշեց փոխարդական միջոցներու լիօրուայ գործունէութիւնը Մայիս 1-ին, սակայն վարորդներու արուեստակցական միութիւնը դէմ էր այս որոշումին: Երկու կողմերը համաձայնեցան, թէ չորս անձնական փոխադրական միջոցներու ընկերութիւններ հանձն պիտի առնեն օրուայ գործունէութիւնը[5][6]: Այդ տարին վերջին անգամ ըլլալով կառքեր զարդարուեցան:
1999-էն սկսեալ լիօրեայ գործունէութիւն կ'աշխատին վարորդները, սակայն արցակուրդի ժամկէտներով:
Թանգարան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վիեննայի Գիծերը ունին «փոխադրական միջոցներու թանգարան Ռեմիս»-ը: Ան աշխարհի ամենէ մեծ ճամբու երկաթուղիներու թանգարանն է եւ ունի ամենէ մեծ պատմական կառքերու հաւաքածոն: Թանգարանը երկար ատեն միայն թէ ճամբու երկաթուղիներու թանգարան էր, սակայն 2014 ան վերաբացուեցաւ իբր փոխադրական միջոցներու թանգարան:
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Archive copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-01-17-ին։ արտագրուած է՝ 2021-06-10
- ↑ 2,0 2,1 Linien Wiener։ «Wiener Linien»։ Wiener Linien (գերմաներեն)։ արտագրուած է՝ 2021-05-12
- ↑ «U-Bahn»։ www.geschichtewiki.wien.gv.at (de-formal)։ արտագրուած է՝ 2021-05-13
- ↑ Prillinger Horst (2010-10-05)։ «U-Bahn Wien: Linien»։ U-Bahn Wien (գերմաներեն)։ արտագրուած է՝ 2021-05-12
- ↑ «Das Straßenbahnjournal»։ www.strassenbahnjournal.at։ արտագրուած է՝ 2022-06-26
- ↑ «Busverkehr Vormittag 1. Mai 1998 (Wien) – Stadtverkehr-Austria-Wiki»։ xover.mud.at։ արտագրուած է՝ 2022-06-26