Jump to content

Յօզէֆշթաթ

Բնակավայր
Յօզէֆշթաթ
գերմաներէն՝ Josefstadt
Զինանշան

Երկիր  Աւստրիա
Martin Fabisch?
Հիմնադրուած է՝ 1850
Տարածութիւն 1,09 քմ²
ԲԾՄ 209 մեթր
Բնակչութիւն 24 499 մարդ (1 Յունուար 2024)[1]
Փոստային ցուցանիշ 1080
Անուանուած է Յոզեֆ I?
Պաշտօնական կայքէջ wien.gv.at/bezirk…(գերմ.)

Յօզէֆշթաթ, կամ Վիեննայի Ութերորդ թաղամաս (գերմ.՝ Josefstadt, achte Bezirk Wiens), Վիեննայի ամենափոքր թաղամասն է: Ան 1850-էն ի վեր մաս կը կազմէ Վիեննայի եւ կը գտնուի քաղաքի կեդրոնը:

Աշխարհագրութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Յօզէֆշթաթ մաս կը կազմէ Վիեննայի կեդրոնը գտնուող թաղամասերուն: Դրացի թաղամասեր՝

Անոր տարածութիւնը 1,08 քմ. ք. է, տիրանալով Վիեննայի ամենափոքր թաղամասի տիտղոսին:

Տարածքի գործածութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Յօզէֆշթաթ Վիեննայի ամենէ խիտ շենքերով շինուած թաղամասն է: Տարածքին միայն թէ 2% կանանչութիւնով լեցուն է:

Տարածքի օգտագործութիւն 2001 (հեքդար)
Շէնքեր/շինուած կարոցուածքներ Կանաչութիւն Ջրային Փոխադրամիջոցներու

տրամադրուած

76,23 2,2 29,94
Բնակարան Գործարաններ հանրային Հաստատութիւններ Գիւղատնտեսական Զբօսայգի Անտառ Մարգագետին Փոքր պարտէզներ Ազատ ժամի պարտէզներ
64,81 0,44 10,98 2,09 0,12

Թաղամասը բաժնուած է վեց այլ մասերու՝ Ալդլերխընֆելտ, Ալզերֆորշթաթ, Յօզէֆշթաթ, Պրայթընֆելտ, Սբ. Ուլրիշ (Սանքդ Ուլրիշ) եւ Շթրոցիկրունտ: Այս բաժանմունքները ներկայիս մեծ դեր չեն խաղար, սակայն պատմական մասերն են, որոնց միացումով հիմնուեցաւ Յօզէֆշթաթ թաղամասը:

Այս մասերէն միայն թէ Ալդլերխընֆելտ, Պրայթընֆելտ, Յօզէֆշթաթ, Շթրոցիկրունտ եւ Սբ. Ուլրիշէն փոքր մասեր կը կազմէին Յօզէֆշթաթը (այն ժամանակ 7-րդ թաղամաս): 1961 Վիտընի բաժանումէն ետք Յօզէֆշթաթ եղաւ 8-րդ թաղամասը, եւ 1962 անոր աւելցաւ Ալզերֆորշթաթի հարաւային մասը:

Ժողովրդագրութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Բնակչութեան զարգացում

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Յօզէֆշթաթ 1869 կը բնակէին 53012 մարդիկ: Մինչեւ 1910, բնակչութեան թիւը շատ չփոխուեցաւ եւ հասաւ իր գագաթնակէտին՝ 53804: Ատկէ ետք, բնակչութեան թիւը հետզհետէ կը պակսէր: 2001-ին միայն թէ 22572 անձեր կ'ապրէին: Այս նուազումի բուն պատճառը բնակատարածքի պակասն էր: 2020 Յօզէֆշթաթ կ'ապրէին 25021 մարդիկ:

Բնակչութեան տարիք

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Յօզէֆշթաթի բնակչութեան տարիքի միջինը Վիեննայի միջին տարիքի շատ մօտ է: 2020-ին միջինը 41,2 տարեկան էր, իսկ Վիեննայի ընդհանուրը՝ 41 տարեկան:[2]

Բնակչութեան ծագում

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Յօզէֆշթաթի բնակչութիւնը մեծամասնութեամբ Աւստրիացի է (68,9%[3]): 17% կու գան Եւրոպական Միութեան երկիրներէն, իսկ մնացած 14,1% այլ երկիրներէ:[3]

Յօզէֆշթաթի զինանշանը կը ներկայացնէ հինգ նախկին թաղապետութիւնները, որոնք 1850-ին միացան Վիեննայի եւ կազմեցին 8րդ (նախ. 7րդ 1850-61) թաղամասը՝

  • Զինանշանի մէջտեղը կը գտնուի Սբ. Յովսէփ եւ կը ներկայացնէ Յօզէֆշթաթ, որուն անունը առնուած է Կայսր Յօզէֆ Առաջինէն: Աջ ձեռքը բռնած է ճերմակ շուշան մը, իսկ ձախ ձեռքով՝ Յիսուս մանուկը:
  • Վերի ձախ մասը կը ներկայացնէ Ալդլերխընֆելտը (հայ.՝ հին-Լերխընֆելտ, հին Արտոյտներու դաշտ): Կարմիր հիմը բաժնուած է արծաթագոյն խաչէ, եւ ամեն մէկ մասի վրայ կը գտնուին ոսկէգոյն արտոյտներ:
  • Վերի աջ մասը կը ներկայացնէ Ալզերֆօրշթաթ: Պատկերին վրայ կայ Կաչաղակ մը, նստած թուփի մը վրայ:
  • Վարի աջ մասը կը ներկայացնէ Շթրոցիկրունտը: Պատկերը կը ներկայացնէ Շթրոցի կոմսի զինանշանը՝ կարմիր հիմը երկուքի բաժնուած արծաթէ գերանէ մը:
  • Վարի ձախ մասը կը ներկայացնէ Պրայթընֆելտը: Պակերի վրայ կը գտնուի Սբ. Մարիա, կեցած ամպի մը վրայ: Ան հագած է ոսկէ հագուստ մը կարմիր վերարկուով: Անոր բռնած է ոսկէ արքայացուպ մը եւ խաչ մը գունտի մը վրայ (Reichsapfel, հայ.՝ կայսրութեան խնձորը): Պատկերը առնուած է «Շօթըն» թեմի զինանշանէն, որոնք այստեղ բազմաթիւ ժողովներ կը գումարէին:[4]
Յօզէֆշթաթ 1830-ին

Յօզէֆշթաթի այսօրուայ շրջանը պատմութեան մէջ շատ ուշ բնակեցուած է: Միայն Ներքին քաղաքի մօտ միջնադարէն ի վեր կար անանուն բնակավայր մը: 17-րդ դարէն սկսեալ, այս շրջանի մէջ սկսան բնակիլ մարդիկ: 1700 Վիեննա քաղաքը այս շրջանը վերածեց քաղաքի արուարձան եւ անոր անունը եղաւ Յօզէֆշթաթ (Կայսր Յօզէֆ Ա-ի անունով): 1801-ին Շօթընշթիֆթի միաբանութիւնը կը ծախէ իր այս տարածքի մէջ ունեցած կալուածները որպէսզի տեղ բացուի նոր շինարարութիւններու:

1850-ին Յօզէֆշթաթ կը միացուի Վիեննայի իբր 7-րդ թաղամաս: 1861 Վիտընի բաժանումէն ետք, Յօզէֆշթաթ կը դառնայ 8-րդ թաղամաս եւ 1862-ին անոր կը միանայ Ալզերֆորշթաթի հարաւային մասը:

Յօզէֆշթաթ շուտով դարձաւ քաղքենի դասակարգի բնակավայր: Այստեղ բնակած են եւ կը բնակին բազմաթիւ քաղաքական գործիչներ եւ պաշտօնեաներ: Հայնց Ֆիշըր, Աւստրիոյ նախագահը 2004-2016, նմանապէս կը բնակեր Յօզէֆշթաթի մէջ: Թաղամասը նոյնպէս ճանչցուած է իբր մտաւորականներով, արուեստագէտներով, դերասաններով եւ գրագէտներով լեցուն թաղամաս մը:

Քաղաքականութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Համաշխարհային երկրորդ պատերազմէն ետք մինչեւ 2005 ԱԺԿ-ն (ÖVP) Յօզէֆշթաթի բոլոր ընտրութիւնները շահած է, եւ ատեններ նոյնիսկ քուէներու մեծամասնութեամբ: Սակայն 90-ական թուականներէն սկսեալ ԱԺԿ-ի եւ ԱՍԴԿ-ի (SPÖ) ձայները հետզհետէ կը պակսէին: ԱԱԿ-ն փախդատած այլ թաղամասերու Յօզէֆշթաթի մէջ մեծ դեր չէ խաղցած: 2005-ին Կանաչները, գլխաւորութեամբ Հերիպերդ Ռահճեանի (հայ պանդոկապէտ մը), յաղթեցին ընտրութիւնները եւ Ռահճեան դարցաւ թաղապետ: 2010-ի ընտրութիւններուն Ռահճեան հիմնեց նոր կուսակցութիւն՝ «Էխթ Կրիւն - Լիսդէ Հերիպերդ Ռահճեան»: 2010 եւ 2015 նորեն յաղթեց ԱԺԿ-ն իսկ 2020 եւ 2025 ընտրութիւնները յաղթեցին Կանաչները:

Յօզէֆշթաթի թաղապետարանի ներկայացուցիչներու ընտրութիւններ 1991-2025
Տարի ԱՍԴԿ

SPÖ

ԱԺԿ

ÖVP

ԱԱԿ

FPÖ

Կանաչներ

Grüne

ՆԷՕՍ

NEOS

ԱՀԿ

KPÖ

ԼԻՖ

LIF

PRO/BFJ ECHT Sonstige
1991 28,1 31,6 16,0 14,7 - - - 7,5 - 2,1
1996 21,6 27,2 16,9 15,5 - - 9,8 8,3 - 0,7
2001 24,7 25,2 13,3 24,5 - - 4,4 7,0 - 0,8
2005 28,6 - 6,8 32,3 - - 1,0 29,0 - 2,3
2010 23,5 27,5 9,0 24,2 - - 1,3 - 11,6 2,9
2015 19,7 30,6 10,0 27,2 6,0 2,1 - - 4,3 0,2
2020 18,6 30,6 3,4 33,6 7,3 4,0 - - - 2,6
2025 18,2 16,0 7,4 44,1 9,5 4,7 - - - -

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. https://www.statistik.at/suche?L=0&id=582&tx_solr%5Bq%5D=Bev%C3%B6lkerung+zu+Jahresbeginn+nach+Politischen+Bezirken+bzw.+Wiener+Gemeindebezirken+seit+2002
  2. ktv_fbiechele։ «Die Josefstadt in Zahlen - Statistiken zum 8. Bezirk»։ www.wien.gv.at (գերմաներեն)։ արտագրուած է՝ 2021-07-02 
  3. 3,0 3,1 Յօզէֆշթաթը թիւերով 2020 (Die Josefstadt in Zahlen 2020): Արտագրուած է՝ 2021-09-03
  4. «Bezirk Josefstadt»։ www.viennatouristguide.at։ արտագրուած է՝ 2021-09-03