Լեւոն Երամեան
| Լեւոն Երամեան | |
|---|---|
![]() | |
| Ծնած է | 21 Դեկտեմբեր 1892 (2 Յունուար 1893)[1][2] |
| Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[1][2] |
| Մահացած է | 23 Դեկտեմբեր 1938[1][2] (46 տարեկանին) |
| Մահուան վայր | Պաքու, Խորհրդային Միութիւն[1][2] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1][2] |
| Ուսումնավայր | Ներսիսեան դպրոց[1] |
| Մասնագիտութիւն | դերասան և բեմադրիչ |
| Աշխատավայր | Ամո Խարազյանի անվան պետական շրջիկ թատրոն?[1] և Բաքվի պետական հայկական թատրոն?[1] |
| Ամուսին | Աստղիկ Երամյան? |
Լեւոն Երամեան (21 Դեկտեմբեր 1892 (2 Յունուար 1893)[1][2], Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[1][2] - 23 Դեկտեմբեր 1938[1][2], Պաքու, Խորհրդային Միութիւն[1][2]), հայ դերասան եւ բեմադրիչ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Թիֆլիս։ Նախնական կրթութիւնը ստացած է ծննդավայրին Ներսիսեան վարժարանէն, ուրկէ շրջանաւարտ եղած է 1909 թուականին: Երամեանի դերասանական կեանքը սկիզբ առած է 1910 թուականին.։ Ան բեմ բարձրացած է Ամօ Խարազեանի, Արմէն Արմենեանի եւ Օվի Սեւումեանի խումբերուն հետ միասին:
Այնուհետեւ ընդունուած է «Նոր Տրամա» թատրոն, միաժամանակ աշխատելով իբրեւ հաշուապահ եւ ապա ուսուցիչ Զանգեզուրի, Էրզրումի եւ Սարիղամիշի մէջ:
Երամեան իր բարձրագոյն ուսումը ստանալու համար մեկնած է Սեն Փեթերսպուրկ՝ 1916 թուականին, իսկ 1926 թուականին մեկնած է Փարիզ:
Դերասանը 1928-1938 թուականներուն մաս կազմած է Պաքուի հայկական թատրոնին, որ դերասանի մահէն ետք ստացած է անոր անունը: Երամեան եղած է նաեւ Պետրոս Ադամեանի անուան թատերախումբի հիմնադիրներէն մին:
Դերեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Երամեան ներկայացուցած է բազմաթիւ դերեր, որոնցմէ են՝
- Շիրվանզադէի «Նամուս»ի Սէյրանի,
- Դ. Դեմիրճեանի «Դատաստանի» Թովմասի,
- Գ. Սունդուկեանի «Պէպօ»ի Պէպոյի,
- Նար-Դոսի «Սպաննուած Աղաւնի»ի դուսեանի դերերը եւ բազմաթիւ ուրիշներ:
Թարգմանութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Դերասանութեան կողքին զբաղուած է նաեւ թարգմանութեամբ, հայերէնի վերածելով օտար գրողներու թատրերգութիւններ, որոնք իր բեմադրութեամբ կեանքի կոչուած են:
Բեմադրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Դերասանութեան կողքին Երամեան կատարած է բազմաթիւ բեմադրութիւններ, ներկայացնելով Սենկեւիչի «Հո՞ երթաս»ը, Սումպատովի «Դաւաճանութիւնը» եւ ուրիշներ:
Շնորհ
Կոչում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Երամեան արժանացած է Ազրպէյճանի ժողովրդական արուեստագէտի կոչումին[3]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 8 9 Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — է. 374.
- ↑ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԷՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԱՅՍՕՐ»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2022-03-10
