Jump to content

Աշխարհբէկ Քալանթար

Աշխարհբէկ Քալանթար
Ծնած է 11 Փետրուար 1884(1884-02-11)[1] կամ 1887[2]
Ծննդավայր Արդվի, Բորչալուի գավառ, Ռուսական Կայսրութիւն[1]
Մահացած է 1942[3][4] կամ 2 Յուլիս 1942(1942-07-02)[1]
Քաղաքացիութիւն  Ռուսական Կայսրութիւն
 Հայաստանի Առաջին Հանրապետութիւն
 Խորհրդային Միութիւն
Ուսումնավայր Ներսիսեան դպրոց[1]
Թիֆլիսի 2-րդ գիմնազիա?[1]
Սուրբ Բեթըրսպուրկի Կայսերական համալսարան[1]
Կոչում փրոֆէսոր[1]
Մասնագիտութիւն հայագէտ, հնաբան, պատմաբան, համալսարանի դասախօս
Աշխատավայր Երեւանի Պետական Համալսարան[1]
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելյան ձեռագրերի ինստիտուտ?
Անդամութիւն Ռուսական կայսերական հնագիտական միութիւն

Աշխարհբէկ Քալանթար (11 Փետրուար 1884(1884-02-11)[1] կամ 1887[2], Արդվի, Բորչալուի գավառ, Ռուսական Կայսրութիւն[1] - 1942[3][4] կամ 2 Յուլիս 1942(1942-07-02)[1]), հայ հայագէտ, հնագէտ եւ պատմաբան։

Ծնած է Լոռիի մարզի Արդվի գիւղը։ նախնական կրթութիւնը ստացած է Թիֆլիսի Ներսիսեան վարժարանին մէջ, ուրկէ շրջանաւարտ եղած է 1907 թուականին եւ ընդունուած՝ տեղի մարմնակրթական ուսումնարանը:

Բարձրագոյն ուսումը ստանալու համար մեկնած է Սեն Փեթերսպուրկ եւ հետեւած՝ տեղի համալսարանի պատմական եւ լեզուաբանական բաժիններու դասընթացքներուն, ուրկէ գերազանցութեան վկայականով շրջանաւարտ եղած է 1911 թուականին: Սեն Փեթերսպուրկ գտնուած ժամանակ աշակերտած է վրացի արեւելագէտ, հայագէտ ու լեզուաբան Նիկողայոս Մառին, որուն հետ տակաւին աշակերտական տարիներէն մասնակցած է Անիի պեղումներուն:

Քալանթար 1938 թուականին Ստալինեան բռնութեան ժամանակ ձերբակալուած եւ աքսորուած է. ենթադրաբար մահացած է 1942 թուականին:

Գործունէութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Քալանթար 1912 թուականին դարձած է Սեն Փեթերսպուրկի Հնագիտական հիմնարկի, իսկ 1914-ին Կայսերական հնագիտական ընկերութեան անդամ: Նոյն տարին նշանակուած է Սեն Փեթերսպուրկի Ասիական թանգարանի գիտական աւանդապահ: Նիկողայոս Մառ բացակայութեան ժամանակ Քալանթարի վստահած է Անիի պեղումներու հսկողութիւնն ու ղեկավարութիւնը:

Հայաստանի Առաջին հանրապետութեան ազգային խորհուրդի նախագահ Աւետիս Ահարոնեանի յանձնառութեամբ Քալանթար ստանձնած է Անիէն Հայաստան փոխադրութիւնը աւելի քան 6000 իրերու, որոնք այսօր կը պահպանուին Հայաստանի Պատմութեան  պետական թանգարանին մէջ։

1921 թուականին Քալանթար Թիֆլիսէն Երեւան փոխադրած է Մշոյ Սուրբ Առաքելոց վանքի նշանաւոր դուռը, ինչպէս նաեւ Անիի հնադարեան դրամի ժողովածուն եւ բազմաթիւ ձեռագրեր:

Քալանթար 1917 թուականին պատմաբան ու բանասէր Նիկողայոս Ադոնցի հետ միասին կազմակերպած է Վանի հնագիտական երկրորդ արշաւախումբը:

Ուսուցչական պաշտօն ստանձնած է Թիֆլիսի Անդրկովկասեան համալսարանէն ներս, ուր ստացած է ուսուցչապետի կոչում:

Համաշխարհային Ա. պատերազմին Քալանթար փոխ-գնդապետի կոչումով եղած է զօրավար Անդրանիկի թարգմանիչ-խորհրդականը:

Աշխատութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Քալանթար իր արկածախնդրական կեանքը գրի առած է օրագիրին մէջ, որ առաջին անգամ լոյս տեսած է 1994-ին՝ անգլերէն լեզուով, իսկ 2007 թուականին հայերէն լեզուով:

Ան եղած է առաջին հայերէն հնագիտութեան դասագիրքի հեղինակ։

Ան հեղինակ է աւելի քան 70 աշխատութիւններու, որոնցմէ են «Անիի պեղումները», «Ազգային թանգարանի հարցը», «Ն. Մառի պեղումները Անիի մէջ», «Վիշապներու դարաշրջանի ջրաբաշխական համակարգը» եւ այլ աշխատութիւններ:

Երեւանի համալսարանի եւ Հնութիւններու պահպանութոան կոմիտէի հիմնադրումթիւնը

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Աշխարհբէկ Քալանթար եղած է Երեւանի Պետական համալսարանի եօթ հիմնադիր-դասախօսներէն մին. անոր ջանքերով հիմնուած է հնագիտութեան եւ արեւելագիտութեան ամպիոնները։

Քալանթար ճարտարապետ Ալեքսանդր Թամանեանի եւ նկարիչ Մարտիրոս Սարեանի հետ միասին 1919 թուականին հիմնած է Հնութիւններու պահպանման կոմիտէն։

1935 թուականին նշանակուած է Խորհրդային Միութեան Գիտութիւններու ակադեմիայի հայկական բաժանմունքի գիտական խորհուրդի անդամ[5]:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 Люди и судьбы. Биобиблиографический словарь востоковедов - жертв политического террора в советский период (1917-1991)СПб.: Петербургское Востоковедение, 2013. — 496 с. — (Социальная история отечественной науки о Востоке) — ISBN 978-5-85803-225-0
  3. 3,0 3,1 3,2 Faceted Application of Subject Terminology
  4. 4,0 4,1 4,2 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
  5. «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԷՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԱՅՍՕՐ»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2022-03-09