Jump to content

Հայագիտութիւն

Հայագիտութիւն մարդկայնական գիտութիւններէն (անգլերէն՝ Humanities) ճիւղ մըն է որ կը զբաղի Հայոց պատմութեամբ, լեզուով, կենցաղով, գրականութեամբ, մատենագրութեամբ, հայ բարքերով եւ մշակոյթով։ Երբեմն ալ կը կոչուի հայկաբանութիւն։

Արդի հայագիտութիւնը կը կապուի Մխիթարեան միաբանութեան հիմնադրութեան հետ ԺԸ (18 դար)։

Մինչեւ Ի դարը (20-րդ) հայագիտութեամբ գլխաւորապէս կը զբաղէին անհատ գիտնականներ Հայաստանի (Վաղարշապատ), Կոստանդնուպոլսոյ, Եւրոպայի (Վիեննա, Վենետիկ, Փարիզ, Լոնտոն, Պերլին, Լայփցիկ), եւ Ռուսական կայսրութեան մէջ (Մոսկուա, Սուրբ Պետերսպուրկ, Նոր Նախիջեւան, Թիֆլիս

Խորհրդային տէրութեան հաստատումէն ետք, հայագիտութիւնը, եւ բոլոր գիտութիւնները մէկտեղուեցան «Գիտութիւններու Ազգային Կաճառին (ակադեմիա)» մէջ։[1] Այսօր աշխարհի տարբեր տեղերուն մէջ հետազօտական կեդրոններ կը զբաղին հայագիտութեամբ։

Հայագիտութեան Բնագաւառի Երեւելի Գիտնականներ[2]

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Վաղ Շրջանի Գիտնականներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • Մաթիւրէն Վէյսիէր Լա Քրոզ (1661–1739), պատմաբան եւ արեւելագէտ
  • Լորտ Պայրըն (1788–1824), անգլիացի բանաստեղծ
  • Մարի-Ֆելիսիթէ Պրոսէ (1802–1880), ֆրանսացի արեւելագէտ
  • Եոհան Հայնրիխ Հիւպշման (1848–1908), գերմանացի բանասէր
  • Վիքթոր Լանկլուա (1829–1869), ֆրանսացի պատմաբան
  • Արթուր Լայսթ (1852–1927), գերմանացի գրող, լրագրող եւ թարգմանիչ
  • Մխիթար Սեբաստացի (1676–1749), Մխիթարեան Միաբանութեան հիմնադիր
  • Միքայէլ Չամչեան (1738–1823), Մխիթարեան միաբան եւ պատմաբան
  • Ղեւոնդ Ալիշան (1820–1901), Մխիթարեան պատմաբան

Արդի Շրջանի Գիտնականներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • Մանուկ Աբեղեան (1865–1944), գրականութեան եւ բանահիւսութեան գիտնական
  • Հրաչեայ Աճառեան (1876–1953), լեզուաբան, ստուգաբան, բանասէր
  • Նիկողայոս Ադոնց (1871–1942), պատմաբան
  • Առաքել Բաբախանեան (ծածկանունը՝ Լէօ) (1860–1932), պատմաբան
  • Կարապետ Պասմաջեան (1864–1942), պատմաբան
  • Ռոպըրթ Փիրփոնթ Պլէյք (1886–1950)
  • Գրիգոր Ղափանցեան (1887–1957)
  • Եարոսլաւ Տաշկեւիչ (1926–2010), արխիւագէտ, պատմաբան, ուսումնասիրած է ղփչաղ-հայերէն փաստաթուղթերը
  • Անահիտ Տօնապետեան-Տէմոփուլոս, լեզուաբան (INaLCO, Փարիզ), շարահիւսութեան մասնագէտ
  • Աշխարհբեկ Քալանթար (1884–1942), հնագէտ
  • Թորոս Թորամանեան (1864–1934), ճարտարապետութեան պատմաբան
  • Վահան Քիւրքճեան (1863–1961), պատմաբան
  • Սիրարփի Տէր-Ներսէսեան (1896–1989), արուեստի պատմաբան
  • Յովսէփ Օրբելի (1887–1961), արեւելագէտ
  • Եոզէֆ Մարքուարթ (1864–1930), պատմաբան, արեւելագէտ
  • Ալեքսէյ Ճիւելեկով (1875–1952), պատմաբան
  • Նիկողայոս Մառ (1865–1935), պատմաբան, հնագէտ եւ լեզուաբան
  • Անթուան Մէյէ (1866–1936), ֆրանսացի լեզուաբան
  • Ստեփան Մալխասեանց (1857–1947), բանասէր, լեզուաբան եւ բառարանագիր
  • Սէն Արեւշատեան (1928–2014), պատմաբան
  • Մէրի Քիլպուրն Մատոսեան (1930-2023)
  • Ստեփան Աստուրեան, պատմութեան փրոֆեսէօր (UC Berkeley)
  • Արմէն Այվազեան (ծն. 1964), պատմաբան, քաղաքագէտ
  • Վալթեր Պախման, ճարտարապետութեան պատմաբան, ճանապարհորդ
  • Վահան Պայպուրդեան (ծն. 1933), պատմաբան
  • Փիթըր Պալաքեան (ծն. 1951), բանաստեղծ, գրող եւ ակադեմական
  • Ռուբէն Փօլ Ադալեան
  • Յակոբ Պարսումեան (1936–1986), պատմաբան
  • Հրաչ Բարթիկեան (1927–2011), ակադեմիկոս
  • Ճորճ Պուռնութեան (1943–2021), պատմաբան
  • Փիթըր Չարանիս (1908–1985)
  • Ս. Փիթըր Քոու, UCLA-ի հայագիտութեան Նարեկացիի անուան փրոֆեսէօր
  • Վահագն Տատրեան (1926–2019), ընկերաբան, պատմաբան, ցեղասպանագէտ
  • Չարլզ Տաուսեթ (1924–1998)
  • Փօլ Էսապալ, լեզուաբան
  • Ռուբէն Գալիչեան (ծն. 1938), քարտէսագէտ
  • Վարդան Մատթէոսեան (ծն. 1964), պատմաբան
  • Արամ Տէր-Ղեւոնդեան (1928–1988), պատմաբան
  • Վարդան Գրիգորեան (1934–2021), պատմաբան
  • Էտմընտ Հերցիկ, պատմաբան
  • Ռոպըրթ Հիուսըն (1934–2018), պատմութեան պատուաւոր փրոֆեսէօր
  • Թեսա Հոֆման (ծն. 1949), պատմաբան
  • Ռիչըրտ Յովհաննէսեան (1932-2023), UCLA-ի պատմութեան պատուաւոր փրոֆեսէօր
  • Էտուարտ Ջրբաշեան (1923–1999), գրականագէտ
  • Ռայմոն Գէորգեան (ծն. 1953), պատմաբան
  • Հրանուշ Խառատեան (ծն. 1952), ազգագրագէտ
  • Տիգրան Գոյումճեան (ծն. 1934), գրող, հրատարակիչ, պատմաբան
  • Տէյվիտ Մարշալ Լանկ (1924–1991)
  • Ժիրայր Լիպարիտեան (ծն. 1945), պատմաբան
  • Թէօ Մաարթէն վան Լինթ (ծն. 1957), Օքսֆորտի համալսարանի հայագիտութեան Գալուստ Կիւլպէնկեան փրոֆեսէօր
  • Քրիսթինա Մարանչի, արուեստի եւ ճարտարապետութեան պատմաբան
  • Լուիզ Նալպանտեան (1926-1974), պատմաբան
  • Վրէժ Ներսէսեան (ծն. 1948), քահանայ, համակարգող (curator)
  • Քրիսթոֆըր Ճ. Ուոքըր (1942-2017), պատմաբան
  • Տէնիս Փափազեան (1931-2023), պատուաւոր փրոֆեսէօր
  • Սայմըն Փայասլեան, պատմութեան փրոֆեսէօր (Պոսթըն)
  • Ճէյմս Ռասըլ (ծն. 1953)
  • Ալեքսանտր Սահինեան (1910–1982), ճարտարապետութեան պատմաբան
  • Գագիկ Սարգսեան (1926–1998), պատմաբան
  • Ճոն Ա. Ք. Կրեփին (1937–2016)
  • Մայքըլ Է. Սթոուն (ծն. 1938), Երուսաղէմի Եբրայական համալսարանի հայագիտութեան պատուաւոր փրոֆեսէօր
  • Ռոնալտ Գրիգոր Սիւնի (ծն. 1940), պատմաբան
  • Ժան-Միշէլ Թիէրի (1916–2011)
  • Ճուսթօ Թրայնա (ծն. 1959)
  • Ռոպըրթ Ու. Թոմսըն (1934–2018)
  • Կիւրեղ Թումանով (1913–1997)
  • Բագրատ Ուլուբաբեան (1925–2001), գրող եւ պատմաբան
  • Արմէն Հախնազարեան (1941–2009), ճարտարապետութեան մասնագէտ
  • Սամուէլ Կարապետեան (1961–2020), պատմաբան եւ միջնադարեան ճարտարապետութեան մասնագէտ
  • Պերթ Վոքս (ծն. 1968), լեզուաբան (Քեմպրիճ), հայերէնի բարբառներու մասնագէտ
  • Քլոտ Մութաֆեան (ծն. 1942), պատմաբան
  • Լեւոն Զէքիեան, գիտնական, արքեպիսկոպոս
  • Արծուի Բախչինեան (ծն. 1971), բանասէր, շարժապատկերի հետազօտող
  • Սուրէն Երեմեան (1908–1992), պատմաբան, քարտէսագէտ
  • Կարէն Եուզբաշեան (1927–2009), պատմաբան, արեւելագէտ
  • Արա Սանճեան, պատմաբան
  • Սեպուհ Ասլանեան, պատմաբան (UCLA)
  • Ռազմիկ Փանոսեան (ծն. 1964), քաղաքագէտ եւ պատմաբան

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. "Հայագիտություն". Soviet Armenian Encyclopedia Volume 6 (in Armenian). 1980. pp. 130–133.
  2. (անգլերեն) Armenian studies, 2025-12-25, https://en.wikipedia.org/w/index.php?title=Armenian_studies&oldid=1329390414, վերցված է 2026-02-12